Ղազավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղազավաթ (արաբ, ռազմերթ, ռազմարշավ), մինչիսլամական ժամանակաշրջանում՝ գերակայության և ավարի համար արաբական ցեղերի ռազմական գործողությունները միմյանց և հարևան երկրամասերի դեմ, իսլամն էր բոլոր արաբներին համախմբել նորաստեղծ կրոնի դրոշի ներքո։ Խալիֆայության կազմավորումից հետո ղազավաթը վերածվեց ուսմունքի, որն արդարացնում էր նվաճողական արշավանքները։ Միջին դարերում ղազավաթը նպաստեց իսլամի հետագա տարածմանն ու ամրապնդմանը Ասիայում և Աֆրիկայում, նաև՝ Օսմանյան սուլթանների զավթողական նվաճումների հաջողությանը։ Նոր և նորագույն ժամանակներում ղազավաթը մի կողմից ծառայել է որպես ժողովրդական զանգվածներին հակագաղութային պայքարի հանող միջոց (19-րդ դարի 20-60-ական թվականներին Հյուսիսային Կովկասում, 1890-ական թվականներին Սուդանում, 20-րդ դարի սկզբից Լիբիայում, 1920-ական թվականներին Իրաքում, 1940-ական թվականներին Օմանում, մյուս կողմից՝ ֆեոդալաբռնապետական վարչակարգերում դարձել է զենք ժողովրդավարական և առաջին հերթին՝ ազգային-ազատագրական շարժումները (օրինակ, հայկական ազատագրական շարժումները Թուրքիայում են) ճնշելու համար։ Քաղաքացիական պատերազմի տարիներին Հյուսիսային Կովկասում մյուրիդականները և Միջին Ասիայում բասմաչները ղազավաթը օգտագործեցին խորհրդային իշխանության դեմ պայքարում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 19