Հրմշտոց Սեուլում
Հրմշտոց Սեուլում | |
---|---|
Տեսակ | հրմշտոց |
Վայր | Ինչեոն, Յոնգսան, Սեուլ |
Տեղադրանք | Itaewon?, Սեուլ |
Երկիր | Հարավային Կորեա |
Տարեթիվ | հոկտեմբերի 29, 2022[1] |
Զոհվածներ | 160 |
Վիրավորներ | 197[2] |
Պատճառ | նրբանցք և sloping road? |
Seoul Halloween crowd crush Վիքիպահեստում |
Հրմշտոց Սեուլում, աղետ, որը տեղի է ունեցել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում 2022 թվականի հոկտեմբերի 29-ի գիշերը՝ Հելոուինի տոնակատարության ժամանակ[3][4][5]։ Հարավային Կորեայում զոհերի թվով ամենամեծ աղետներից մեկն է՝ ի թիվս 1995 թվականի Սամփունգ առևտրի կենտրոնի փլուզմանը, որի հետևանքով զոհվել է 502 մարդ, և 2014 թվականին «Սևոլ» լաստանավի աղետի, որի հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ[6][7]։
Նախորդող իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեուլի կենտրոնում գտնվող Ինչեոն թաղամասը համարվում է հանդիպումների և ժամադրությունների վայր, որտեղ նաև գիշերային ակումբներ և բարեր կան[8]։ Հոկտեմբերի 29-ին՝ Հելոուինի տոնակատարության ժամանակ այստեղ է հավաքվել ավելի քան 100,000 մարդ, որը համարվում է այս թաղամասում ամենամեծ հավաքը COVID-19 համավարակի սկզբից ի վեր[9]։ Այսքան մեծ թվով մարդկանց հավաքվելը պայմանավորված էր նրանով, որ սա համաճարակից հետո առաջին միջոցառումն էր, որը չէր պահանջում դիմակներ կրել[10]։ Մինչ հրմշտոցը ոստիկանները խնդիրներ են ունեցել՝ կապված ամբոխի վերահսկման հետ։ Այցելուներից մեկն ասել է, որ փողոցում «առնվազն 10 անգամ ավելի շատ մարդ կար, քան սովորաբար»։
Իրադարձությունների հաջորդականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրմշտոցը սկսվել է տեղի ժամանակով 22։15-ից՝ Ինչեոն կայարանի և «Hamilton» հյուրանոցի հարևանությամբ գտնվող նեղ նրբանցքում[11][12]։ Տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ մարդիկ հավաքվել են ակումբի մոտ, քանի որ շշուկներ էին տարածվել, որ այնտեղ հայտնի անձ կա, կամ այնտեղ թմրանյութերով սառնաշաքարներ են բաժանում, որոնք հետագայում պաշտոնական աղբյուրներից հերքվել են[13][14]։
Նրբանցքը, որում տեղի է ունեցել հրմշտոցը, թեքվում է դեպի վեր, իսկ լայնությունը կազմում է ընդամենը 4 մետր։ Մարդիկ կուտակվելով այնտեղ սկսել են հրել միմյանց, իսկ ծառուղու վերևում կանգնածները ընկել են ներքևում գտնվողների վրա[15]։ Արտակարգ իրավիճակների ներկայացուցիչները հայտնել են, որ շնչառության դժվարության հետ կապված 81 ահազանգ են ստացել։ Մարդիկ այնքան ուժեղ էին իրար կծկվել, որ արտակարգ իրավիճակների աշխատակիցները չեն կարողացել որևէ օգնություն ցուցաբերել[16]։
Համացանցում տարածված լուսանկարներում և հոլովակներում երևում է, թե ինչպես են փառատոնի որոշ անդամներ փորձում վերակենդանացնել վիրավորներին[17]։
Զոհվածներ և տուժածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիություն | Զոհերի թիվ |
---|---|
Հարավային Կորեա | 133 |
Իրան | 5 |
Չինաստան | 4 |
Ռուսաստան | 4 |
Ճապոնիա | 2 |
ԱՄՆ | 2 |
Ավստրալիա | 2 |
Ավստրիա | 1 |
Ֆրանսիա | 1 |
Ղազախստան | 1 |
Նորվեգիա | 1 |
Շրի Լանկա | 1 |
Թաիլանդ | 1 |
Ուզբեկստան | 1 |
Վիետնամ | 1 |
Ընդհանուր | 160 |
Սեուլի պաշտոնական ԶԼՄ-ները հաղորդել են, որ զոհվել է 160 մարդ, որոնցից շատերը 18-30 տարեկան երիտասարդներ էին։ Մահացածների թվում կային 27 օտարերկրացիներ, այդ թվում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Ճապոնիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Նորվեգիայի, Վիետնամի, Ավստրալիայի և այլ երկրների քաղաքացիներ[18][19]։ Մոտ 200 մարդ վնասվածքներ են ստացել[20]։ Հրմշտոցի ժամանակ մահացել է երգիչ և «Produce 101» հեռուստաշոուի մասնակից Լի Ջիհանը[21]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը մինչ նոյեմբերի 5-ը ազգային սուգ է հայտարարել[22]։ Ողջ պետությունում Հելոուինի հետ կապված բոլոր միջոցառումները չեղարկվել են[23]։ Բազմաթիվ արտիստներ հետաձգել են իրենց երաժշտական թողարկումները և միջոցառումները[24][25][26]։ Տեղական հեռուստաալիքները դադարեցրել են երաժշտական և ժամանցային հաղորդումների ցուցադրությունները[27][28]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ At least 59 dead, 150 injured in Halloween stampede in South Korea — Reuters, 2022.
- ↑ 이태원 사고 사망자 1명 늘어 156명···부상자 151명 — KTV.
- ↑ «Dozens of people crushed at Halloween festivities in South Korea». The Guardian (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «В Сеуле в давке во время празднования Хэллоуина погибли люди». Коммерсантъ (ռուսերեն). 2022 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «У десятков человек произошла остановка сердца из-за давки в Сеуле». NEWS.ru (ռուսերեն). 2022 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «The Itaewon tragedy is the worst peacetime disaster in South Korea since the Sewol ferry sank in 2014, killing more than 300 people». The New York Times. 2022 թ․ հոկտեմբերի 29. 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 조선일보 (2022 թ․ հոկտեմբերի 29). «이태원 참사, 세월호 이후 최다 인명피해». 조선일보 (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «151 Dead in Halloween Stampede in Seoul's Itaewon Neighborhood». VOA (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «South Korea Halloween crush kills 120, injures 100 - officials». BBC News. 2022 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Death toll rises above 140 in Seoul after Halloween crowd crush». PBS NewsHour (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «수십만 인파에 막힌 구급차… 이태원 사고현장 진입에 1시간 넘게 걸렸다». n.news.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Reuters (2022 թ․ հոկտեմբերի 29). «South Korea stampede death toll rises to 120, fire authorities say». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «At least 151 killed in Halloween crowd crush in South Korea». www.aljazeera.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 김한주 (2022 թ․ հոկտեմբերի 30). «(8th LD) At least 149 dead, 76 injured in Halloween stampede in Seoul». Yonhap News Agency (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Jung Moon-young (2022 թ․ հոկտեմբերի 30). «'이태원 참사', '세월호 악몽' 연상… "붕괴된 국가 안전시스템"». goodmorningcc.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «South Korea in national mourning as over 150 people crushed to death during Halloween stampede». Daily Pakistan Global (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «How Itaewon turned into epicenter of tragedy». koreatimes (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Что известно о давке в Сеуле». TACC. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «"이태원 참사 사망 151명…여성 97명 남성 54명, 외국인 19명"». 중앙일보 (կորեերեն). 2022 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «[속보] 이태원 사망 10대 4명…모두 153명으로 [오후 5시 기준]». www.hani.co.kr (կորեերեն). 2022 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Звезда K-pop Ли Джихан погиб во время давки в Сеуле». РИА Новости (ռուսերեն). 2022 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Президент Южной Кореи объявил общенациональный траур после давки в Сеуле». РБК (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ cue (2022 թ․ հոկտեմբերի 30). «South Korea cancels concerts, government briefings after Itaewon crush | The Straits Times». The Straits Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Garcia, Thania (2022 թ․ հոկտեմբերի 30). «Hybe, YG Entertainment and Other K-Pop Giants Postpone New Releases After Fatal Crowd Surge in Seoul Kills Over 150». Variety. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Concerts, Broadcast Programs, And More Postponed And Canceled Following Itaewon Tragedy». Soompi (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «More Events And Comebacks Postponed In Wake Of Itaewon Tragedy». Soompi (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Chea, Sarah (2022 թ․ հոկտեմբերի 30). «Concerts, festivals, promotions canceled cross-country after Halloween disaster in Itaewon» (կորեերեն). Korea JoongAng Daily. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Kang, Sejeong (2022 թ․ հոկտեմբերի 30). "7일간 이태원 참사 국가애도"..방송가→영화계 동참 ‘예능·행사 올스톱’[종합] ["National mourning for the Itaewon disaster for 7 days".. Broadcasters → Participation in the film industry 'Entertainment and Event All-Stop' [General]] (կորեերեն). OSEN. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.