Հրաչ Փափազյան
Արտաքին տեսք
Հրաչ Փափազյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1892 |
Մահացել է | օգոստոսի 16, 1960 (68 տարեկան) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Հրաչ Փափազյան (1892, Յոզղաթ - 1960, Լիբանան), հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՅԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Կ. Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականին, եղեռնից փրկվելով, անցել է Հալեպ, 1919 թվականին վերստին վերադարձել Կ. Պոլիս, մեծապես նպաստել «Նեմեսիս» գործողության կազմակերպման աշխատանքներին[1]։ 1926 թվականին նորից հաստատվել է Հալեպում, ուր վարել է կուսակցական (ՀՅԴ բյուրոյի անդամ), հանրային և պետական (Սիրիայի խորհրդարանի անդամ) երկարամյա գործունեություն։ 1957 թվականին փոխադրվել է Լիբանան։
Հիշատակի հավերժացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչ Փափազյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Յարգանք Անկախութիւն Կերտողներուն Յիշատակին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |