Հրաչիկ Սևոյան
Հրաչիկ Սևոյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1931 |
Ծննդավայր | Մարտունու շրջան, Վարդենիկ գյուղ |
Վախճանվել է | 1993 |
Մասնագիտություն | տնտեսագետ, մանկավարժ, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, ՀԳՄ անդամ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վարդենիկ գյուղի միջնակարգ դպրոց |
Կայք | hrachiksevoyan.am |
Հրաչիկ Եզեկիմի Սևոյան (սեպտեմբերի 27, 1931, Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1993), բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, ՀԳՄ անդամ, տնտեսագետ, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչիկ Սևոյանը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Մարտունու շրջանի (Գեղարքունիքի մարզ) Վարդենիկ գյուղում[1]։ 1950 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա՝ 1951 թվականին ընդունվել Երևանի ֆինանսական տեխնիկումը։ Նույն թվականին զորակոչվում է Խորհրդային բանակ։ Հրաչիկը զորացրվելուց հետո շարունակում է ուսումը և ավարտում տեխնիկումը։ 1954 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։
1959 թվականին որպես ավագ տնտեսագետ սկսում է աշխատել Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության (ՀՍՍՀ) ֆինանսների նախարարությունում, այնուհետև որպես ֆինբաժնի, իսկ հետո էլ պլանբաժնի վարիչ՝ շինարարության նախարարությունում։
Ծանր հիվանդության պատճառով 1993 թվականին Հրաչիկ Սևոյանը մահանում է։ Նրա աճյունը տեղափոխվում է Երևանում։
Մանկավարժական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականից սկսվում է Հրաչիկ Սևոյանի մանկավարժական գործունեությունը։ Սկզբում դասավանդել է Երևանի ֆինանսական տեխնիկումում և զբաղեցրել հեռակա ուսուցման բաժնի վարիչի պաշտոնը։ Այդ ընթացքում ստանձնել է նաև «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի պատասխանատու քարտուղարի պաշտոնը։
1970-1975 թվականներին որպես քաղտնտեսության ամբիոնի դասախոս աշխատել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում և միաժամանակ քաղտնտեսություն է դասավանդել Երևանի ժողովրդական տնտեսության և գեղարվեստաթատերական ինստիտուտներում։ Հրաչիկը աշխատել է նաև Հայաստանի Սովետական Սոցիալիստական ՀանրապետոՀայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության գիտությունների ակադեմիայի (ՀՍՍՀ ԳԱ) Տնտեսագիտության ինստիտուտում։
1978-1980 թվականներին աշխատել է Հայհրատպետկոմում, սկզբում որպես ավագ, ապա` առաջատար խմբագիր։ 1980 թվականից դարձել է «Սովետական գրող» հրատարակչության պլանավորման բաժնի վարիչ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին ավարտելով համալսարանը՝ ամուսնանում է։ Ունի երեք զավակ` մեկ որդի և երկու դուստր։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած իր աշխատանքային ծանրաբեռնվածությանը, Հրաչիկ Սևոյանը թողել է հրաշալի գրական ժառանգություն։ Նրա բազմաթիվ ստեղծագործությունները՝ թարգմանությունները, Սայաթ-Նովայի կյանքին վերաբերող գրականագիտական աշխատությունը և նույնիսկ դիսերտացիայի թեման, որոնք լույս են տեսել տարբեր գրքերում, վկայում են, որ Հրաչիկ Սևոյանը կոչվում է բանաստեղծ։
- Հրաչիկ Սևոյան, Ազնվության վկան ։ Լեգենդներ, առակներ, զրույցներ, Երևան, «Արևիկ»։[2]
- Հրաչիկ Սևոյան, Անթեղ ։ Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող»։
- Հրաչիկ Սևոյան, Առակներ, Երևան, «Սովետական գրող»։
- Հրաչիկ Սևոյան, Վլադիմիր Դանիելյան, Կախարդված այգին ։ [Զրույցներ և հեքիաթներ] ։ Դպր. միջին տարիքի համար, Երևան, «Սովետական գրող»։
- Հրաչիկ Սևոյան, Կենաց սրտիս, Երևան, «Զանգակ-97»։
- Հրաչիկ Սևոյան, Հողի բույրը։ Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող»։
- Հրաչիկ Սևոյան, Նոր էջեր Սայաթ-Նովայի կյանքից, Երևան, «Հայաստան»։[3]
- Հրաչիկ Սևոյան, Սոցիալիստական մրցությունը որպես տնտեսական օրենք, Երևան, «Գիտելիք»։
- Հրաչիկ Սևոյան, Ստվերներ ։ Առակներ, Երևան, «Սովետական գրող»։
- Հրաչիկ Սևոյան, Փրկության խարիսխ ։ Արձակ ստեղծագործություններ, Երևան, «Զանգակ-97»։[4][5]
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Իմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
- Խաղաղ Դոնի բանաստեղծները.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 138 էջ.- Բովանդ-ից՝ Ժակ Վ.; Խալուպսկի Ի.; Եֆրեմով Վ.:
- Ռեգիստան Հարոլդ։ Աստղերը ձյան մեջ.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 137 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մեծ մասը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hrachik Sevoyan». hrachiksevoyan.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ https://books.google.am/books/about/%D4%B1%D5%A6%D5%B6%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%BE%D5%AF%D5%A1%D5%B6.html?id=TCSzAAAACAAJ&redir_esc=y
- ↑ https://koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=9529&query_desc=an%3A42679(չաշխատող հղում)
- ↑ http://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opac-search.pl?q=au:%22%D5%8D%D6%87%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6,%20%D5%80%D6%80%D5%A1%D5%B9%D5%AB%D5%AF%20%D4%B5%D5%A6%D5%A5%D5%AF%D5%AB%D5%B4%D5%AB,%22
- ↑ http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-search.pl?q=au:%22%D5%8D%D6%87%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6,%20%D5%80%D6%80%D5%A1%D5%B9%D5%AB%D5%AF%20%D4%B5%D5%A6%D5%A5%D5%AF%D5%AB%D5%B4%D5%AB,%22