Jump to content

Հրաշք ստատիրով (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաշք ստատիրով
տեսակֆրեսկո
նկարիչՄազաչչո
տարի1424 և 1420
բարձրություն255 սանտիմետր
լայնություն598 սանտիմետր
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյութֆրեսկո
գտնվում էBrancacci Chapel?
հավաքածուSanta Maria del Carmine?
կայք
Ծանոթագրություններ
 The Tribute Money by Masaccio (Brancacci Chapel) Վիքիպահեստում

«Հրաշք ստատիրով» (իտալ.՝ Pagamento del tributo), իտալացի գեղանկարիչ Մազաչոյի որմնանկարը, ստեղծվել է 1425-1427 թվականներին։ Գտնվում է Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Կարմինեի Բրանկաչի եկեղեցում[1][2]։

Դետալ

Մազաչոն Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Կարմինեի Բրանկաչի եկեղեցում որմնանկարի վրա աշխատել է 1425-1427 թվականները։

«Հրաշք ստատիրով» ստեղծագործության մեջ ուղղանկյունների միացման կետերը գտնվում են Հիսուս Քրիստոսի գլխից դեպի աջ՝ առանձնացնելով նրան մյուս կերպարներից՝ որպես ծավալվող ողբերգության կենտրոն։ Քրիստոսի համեստ և կամային ժեստը հայելային արտացոլում է գտել Պետրոս առաքյալի կերպարում և հակառակ ուղղությամբ տարածվում է հարկահավաքի ձեռքի շարժման ուղղությամբ։ Պատմվածքի կառուցվածքի առանցքային գծերը կենտրոնական կերպարից տարածվում են աջ և ձախ՝ դեպի Պետրոս առաքյալը, որը ձկան միջից հանում է ստատիրը։

Գործողությունները զերծ են տրենչենտինյան ծանրությունից և էլեմենտների իռացիոնալ կապից։ Ընդհակառակը, այն լակոնիկ է, էականորեն հետևում է տրամաբանությանը։ Նոր կերպարներ են իրենցից ներկայացնում մաև գործողությունների մասնակիցները։ Դրանք ծավալային հսկայական ֆիգուրներ են, իսկ նրանց ստվերները վկայում են նրանց իրական ներկայությունը։ Լուսաստվերային մոդելավորումը և ուրվագծերի հստակ ընդգծումը հայտնաբերում է դրանց ռելիեֆային պլաստիկան։ Մարմնի ձևերը ընդգծում են հագուստները, որոնք վարագուրվում են լայն ծալքերով։ Կերպարների դեմքերի արտահայտությունը հանգիստ է, լցված այն բարոյական ուժով, որը հանգեցնում է արժանապատիվ մարդկային արարքների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gardner, pp. 599–600.
  2. Watkins, p. 95.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Светлана Козлова «Искусство Раннего Ренессанса во Флоренции». — М.: Белый город, 2011. — 48 с. — (Эпохи. Стили. Направления). — 800 экз. — ISBN 9785-7793-1746-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաշք ստատիրով (նկար)» հոդվածին։