Հրանտ Գրիգորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1919[1] Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 27, 1962[1] (42 տարեկան) Յակուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Կրթություն | Բաքվի երաժշտական քոլեջ և Մոսկվայի կոնսերվատորիա (1952)[1] |
Պարգևներ |
Հրանտ Արամի Գրիգորյան (ապրիլի 13, 1919[1], Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 27, 1962[1], Յակուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ժամանակաշրջանի հայ կոմպոզիտոր։ ՌԽՖՍՀ (1958) և Յակուտական ԻԽՍՀ (1957) արվեստի վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1953 թվականին տեղափոխվել է Յակուտիա, զբաղվել յակուտական երաժշտական ֆոլկլորի հավաքմամբ, մանկավարժական և ստեղծագործական գործունեությամբ։ 1956 թվականին Գրիգորյանի նախաձեռնությամբ Յակուտսկի երաժշտական ուսումնարանում ստեղծվել է տեսական ստեղծագործական բաժանմունք։ Գրել է ջութակի կոնցերտ (1954), «Տոնական Յակուտիա» օրատորիան (1955), սիմֆոնիա (1955), «Լոոկուտ և Նյուրգուսուն» քնարական օպերան (1958), «Հյուսիսի ծաղիկը» օպերետը (1961), «Երջանկության քարը» բալետը (1961), յակուտական թեմաներով երգեր։
Գրիգորյանի խմբագրությամբ հրատարակվել է յակուտական ժողովրդական երգերի երկու ժողովածու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 226)։ |
|