Հրաձգություն Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաձգություն Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոցում
Gathered citizens after the Vladislav Ribnikar Elementary School shooting (cropped).png
ՏեսակՀրաձգություն կրթական հաստատությունում
ԵրկիրFlag of Serbia.svg Սերբիա
Գրոհի վայրՎլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոց
ՏեղադրանքExperimental elementary school "Vladislav Ribnikar"?
Գրոհի նպատականհայտ
Տարեթիվ2023-5-3 (16 օր առաջ)- մայիսի 3, 2023
Գրոհի միջոցկրակոցներ
ԶենքCZ 75?[1], Զաստավա ՑԶ 99 և Մոլոտովի կոկտեյլ
Զոհվածներ9 մարդ
Վիրավորներ7
Ահաբեկիչների քանակ1[2]
Կասկածյալմեկ աշակերտ
Commons-logo.svg Vladislav Ribnikar Elementary School shooting Վիքիպահեստում

Հրաձգություն Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոցում, տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 3-ին։ Աշակերտը կրակ է բացել Սերբիայի Վրաչար մունիցիպալիտետի Բելգրադ քաղաքի Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոցի աշակերտների և աշխատակիցների վրա։ Սպանվել է ինը մարդ (ութ աշակերտ և անվտանգության աշխատակից)[3][4][5][6]։ Ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ կրակողին, ով ծնվել է 2009 թվականին[7][8]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիան ունի զենքի մասին խիստ օրենքներ, սակայն, այնուամենայնիվ, Եվրոպայում զենքի տիրապետման ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի։ Հարավսլավական պատերազմներից հետո Արևմտյան Բալկաններում անօրինական զենքերը տարածված են[9]։ 2018 թվականին, 100 մարդու հաշվով 39,1 մասնավոր ատրճանակով, Սերբիան հարևան Չեռնոգորիայի հետ այս վիճակագրությամբ աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով Միացյալ Նահանգներին և Եմենին[10]։ Սերբիայում զանգվածային կրակոցները հազվադեպ են[9]։ 21-րդ դարում ավելի վաղ երեք զանգվածային կրակոցներ են տեղի ունեցել՝ 2007 թվականին՝ Յաբուկովացի սպանությունները, որոնց ընթացքում ինը մարդ է սպանվել, հինգը վիրավորվել, 2013 թվականին Վելիկա Իվանչայի հրաձգությունը, որի ժամանակ զոհվել է 14 մարդ, և 2016 թվականին Ժիտիշչեում հինգը զոհվել է, 22-ը՝ վիրավորվել[9]։

Կրակոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոց մտնելուց հետո կրակողը նախ կրակել է անվտանգության աշխատակցի վրա, իսկ հետո՝ աշակերտների վրա, որոնց տեսել է միջանցքներում։ Այնուհետև նա մտել է պատմության դասասենյակ, որտեղ նախ կրակել է ուսուցչի վրա, իսկ հետո՝ մյուս աշակերտների վրա։ Մամլո ասուլիսի ժամանակ պաշտոնյաները հայտնել են, որ հարձակումից հետո կասկածյալն ինքն է դիմել ոստիկանություն[9][11]։ Կասկածյալի մոտ եղել է Զաստավա ՑԶ 99 ինքնալիցքավորվող ատրճանակ[12]։

Տուժածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաձգության հետևանքով ութ աշակերտ և անվտանգության աշխատակից է մահացել։ Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, տուժել են նաև վեց աշակերտ և ուսուցիչ, ովքեր բուժօգնություն են ստացել հիվանդանոցում[9]։ Երեք դեռահասներ՝ երկու տղա և մեկ աղջիկ, վիրավորվել են և տեղափոխվել տեղի հիվանդանոց[9]։ Տղաները կայուն վիճակում են եղել ստորին վերջույթների հրազենային վնասվածքներով, իսկ աղջիկը գլխի լուրջ վնասվածք է ստացել և վիրահատվել[13]։ Ավելի ուշ հաղորդվել է, որ տղաների և ուսուցչի վիճակը կայուն է[14]։ Մյուս ուսուցիչը վիրահատվել է և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում[9]։

Կասկածյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաձգության գործով ոստիկանները ձերբակալել են 2009 թվականին ծնված մի աշակերտի[15]։ Ենթադրվում է, որ կասկածյալը օգտագործել է իր հոր ատրճանակը, նա ունեցել է նաև մոլոտովի կոկտեյլներ[16]։ Իշխանությունները հետաքննում են հարձակման դրդապատճառները։ Կրակողը նկարագրվել է որպես հանգիստ և լավ աշակերտ, որը վերջերս է միացել դասարանին[9]։ Որպես պոտենցիալ դրդապատճառներ նշվել են դպրոցական ահաբեկումը և ցածր գնահատականը[17][18]։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ կասկածյալը կրակոցները ծրագրել էր մեկ ամիս առաջ։ Հաղորդվում է, որ հրաձիգը ունեցել է առաջնահերթ երեխաների ցուցակ, որոնց պետք է թիրախավորեր և պլանավորել է, թե որ դասարան առաջինը մտնել[19][9][16]։ Նախարարությունը հայտնել է նաև, որ կասկածյալը հոր հետ մարզվել է հրաձգարանում[20]։ Ձերբակալվել է նաև կասկածյալի հայրը[21]։

Օրենքի համաձայն՝ կասկածյալը չի կարող ուղարկվել անչափահասների բանտ՝ անչափահաս լինելու պատճառով և կարող է ենթարկվել հնարավոր քրեական կամ զանցանքային հետապնդման, եթե ապացուցվի, որ նա առնվազն 14 տարեկան է։ Եթե ապացուցվի, որ նա 13 տարեկան է, կասկածյալը կարող է տեղափոխվել միայն այլ դպրոց[22]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթության նախարար Բրանկո Ռուժիչը մայիսի 5-ից եռօրյա ազգային սուգ է հայտարարել, ինչպես նաև հայտարարել է, որ սգի օրերին դպրոցները չեն գործի[23]։ Հրաձգությունից հետո Տրանսֆուզիոն ինստիտուտում արյան դոնորություն է կազմակերպվել վիրավոր աշակերտների համար[24][25]։։

Սերբական երդման պահապաններ կուսակցությոընը պահանջել է Սերբիայի Ազգային ժողովում կրթության հանձնաժողովի հրատապ նիստ անցկացնել, մինչդեռ Սերբիայի Թագավորության վերականգնման շարժումը կոչ է արել արգելել բռնությունը փառաբանող բոլոր ռեալիթի շոուները[26]։ իրենց ցավակցությունն են հայտնել «Թույլ մի տվեք, որ Բելգրադը խեղդվի», «Միասին», «Ազատության և արդարության կուսակցությունները», Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը և քաղաքական գործիչներ Վուկ Երեմիչը և Վլադիմիր Ջուկանովիչը [26][27]։

Սերբիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնաճյուղն հայտարարել է, որ դպրոցը «որևէ տեսակի բռնության վայր չէ», սերբ պատրիարք Պորֆիրիեն դա որակել է որպես «աղետ»[28][29]։ Սերբիայի կրթության արհմիությունը կոչ է արել կառավարությանը «ստեղծել պայմաններ կրթական համակարգում երեխաների և աշխատողների նորմալ և անվտանգ կյանքի համար»[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://n1info.rs/vesti/zavrseno-saslusanje-oca-decaka-koji-je-pucao/
  2. https://apnews.com/article/serbia-shooting-school-57a13ad01f4ae2377e6a9bbd88cc652f
  3. «UŽIVO Ispred škole na Vračaru: Nastavnici se bore za život, osmoro mrtvih, roditelji i deca plaču»։ Telegraf (սերբերեն)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  4. «NAJCRNJI DAN U SRBIJI Najmanje devetoro mrtvih u masovnoj pucnjavi u školi, sedam đaka u operacionoj sali, jednoj devojčici se bore za život»։ NOVA portal (sr-RS)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  5. «Ovo je dečak koji je pucao u školi, ubio 8 drugara, čuvara i teško ranio nastavnicu istorije»։ Telegraf (սերբերեն)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  6. «Eight children, security guard killed in Serbia school shooting»։ Al Jazeera (անգլերեն)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  7. «Pucnjava u školi na Vračaru – MUP: Stradalo osam učenika i radnik obezbeđenja, šestoro dece i nastavnica povređeni, napadač uhapšen»։ Radio Television of Serbia (սերբերեն)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  8. «Pucnjava u osnovnoj školi u Beogradu: MUP potvrdio da je ubijeno osmoro dece i radnik obezbeđenja»։ Danas (սերբերեն)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 «Belgrade shooting: Huge police operation after Serbia school attack»։ BBC News (en-GB)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  10. Sekulić Sara (3 May 2023)։ «Srbija na trećem mestu u svetu po broju oružja u rukama civila»։ N1 (sr-RS)։ Վերցված է 3 May 2023 
  11. «MUP: Dečak se sam prijavio, imao spisak i plan i molotovljeve koktele»։ N1 (sr-RS)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  12. Paunović Jelena (3 May 2023)։ «Ovo je pištolj iz kog je učenik pucao u Osnovnoj školi "Vladislav Ribnikar" na Vračaru: Ukrao ga iz kuće»։ Telegraf (սերբերեն)։ Վերցված է 3 May 2023 
  13. Pašić Danijela (3 May 2023)։ «Direktor Tiršove: Devojčica vitalno ugrožena, ima teške povrede mozga»։ N1 (sr-RS)։ Վերցված է 3 May 2023 
  14. «Ohrabrujuće vesti: Nove informacije iz Kliničkog centra Srbije o povređenima u pucnjavi u OŠ "Vladislav Ribnikar"»։ Danas (sr-RS)։ 2023-05-03։ Վերցված է 2023-05-03 
  15. Momčilović Aleksa (3 May 2023)։ «Ovo je Kosta K. (14) koji je ubio najmanje šest školskih drugova»։ NOVA portal (sr-RS)։ Վերցված է 3 May 2023 
  16. 16,0 16,1 «MUP: Dečak se sam prijavio, imao spisak i plan i molotovljeve koktele»։ N1 (sr-RS)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  17. «Pucnjava u školi na Vračaru – MUP: Stradalo osam učenika i radnik obezbeđenja, šestoro dece i nastavnica povređeni, napadač uhapšen»։ Radio Television of Serbia (սերբերեն)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  18. «U Osnovnoj školi „Vladislav Ribnikar“ na Vračaru ubijeno je osmoro dece i radnik obezbeđenja»։ Ministry of Internal Affairs (սերբերեն)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  19. «UŽIVO Ispred škole na Vračaru: Nastavnici se bore za život, osmoro mrtvih, roditelji i deca plaču»։ Telegraf (սերբերեն)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  20. «Gašić: Uhapšen i otac napadača, dečak vežbao gađanje u streljani»։ Danas (sr-RS)։ 2023-05-03։ Վերցված է 2023-05-03 
  21. «Uhapšen otac dečaka koji je pucao u školi na Vračaru»։ N1 (sr-RS)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  22. Krasić Daniela Ilić (2023-05-03)։ «Šta kaže zakon: Koja kazna preti dečaku koji je pucao u školi na Vračaru»։ N1 (sr-RS)։ Վերցված է 2023-05-03 
  23. «Ružić: Trodnevna žalost u celoj Srbiji zbog tragedije u školi na Vračaru»։ Insajder (սերբերեն)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  24. «Nakon pucnjave, građani u redovima za davanje krvi u Beogradu (FOTO)»։ N1 (sr-RS)։ 2023-05-03։ Վերցված է 2023-05-03 
  25. «Veliki odziv za davanje krvi: Iz Zavoda apeluju na ljude da nastave da dolaze!»։ 24sedam (սերբերեն)։ 3 May 2023։ Վերցված է 2023-05-03 
  26. 26,0 26,1 «Političari se oglasili o užasnom zločinu u školi u na Vračaru»։ NOVA portal (sr-RS)։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  27. «Stranka slobode i pravde izrazila najdublje saučešće»։ Danas (sr-RS)։ 2023-05-03։ Վերցված է 2023-05-03 
  28. Đorđević Katarina (3 May 2023)։ «UNICEF: sva deca moraju da budu sigurna i bezbedna u školi»։ Politika (sr-RS)։ Վերցված է 3 May 2023 
  29. «Patrijarh: Katastrofa u školi kakva se u našem narodu nikad nije dogodila»։ Politika։ 3 May 2023։ Վերցված է 3 May 2023 
  30. «Sindikati prosvetara traže reakciju državnih organa»։ Danas (sr-RS)։ 2023-05-03։ Վերցված է 2023-05-03