Արյան դոնորություն
Արյան դոնորություն (от լատ.՝ donare — «նվիրել») — արյան և (կամ) նրա բաղադրիչների կամավոր հանձնումն է դոնորների կողմից, ինչպես նաև միջոցառումներ, ուղղված արյան և նրա բաղադրիչների նախապատրաստման կազմակերպմանն ու անվտանգության ապահովմանը: Դոնորից վերցրած արյունը, (դոնորական արյուն), կիրառվում է գիտահետազոտական և կրթական նպատակներով:Արյան բաղադրիչների, դեղորայքի և բժշկական ապրանքների արտադրության մեջ: Դոնորական արյան և (կամ ) նրա բաղադրիչների կիրառությունը կապված է տրանսֆուզիայի հետ հեմոտրանսֆուզիա|փոխներարկում ռեցիպիենտին և բուժական նպատակներով և դոնորական պահուստային արյան և կամ նրա բաղադրիչների ստեղծման նպատակով:[1]: Շիֆր ՀՄԴ-10 Z52.0 արյան դոնոր:
Գրեթե բոլոր արհեստական այսօր հայտնի արյան փոխարինիչները, թանկարժեք են և ունակ չեն ամբողջությամբ փոխարինելու արյան բոլոր բաղադրիչներին և վերարտադրելու արյան բոլոր գործառույթներն օրգանիզմում, ինչպես նաև ունեն կողմնակի ազդեցություններ, մասնավորապես, օրգանիզմի վրա առաջացնում են մեծ լիպիդային ծանրաբեռնվածություն ( լիպոսոմներում իմունոկապսուլավորված հեմոգլոբինի վրա հիմնված վարկածների համար), կամ պոլիմերային բաղադրիչների չուսումնասիրված երկարատև տոքսիկության էրիթրոցիտար ֆերմենտների կոմպլեքսի և պոլիմերոսոմներում իմունոկապսուլավորված հեմոգլոբինի և պոլիհեմոգլոբինի վրա հիմնված տեսակետների համար)[2]: Այդ պատճառով դոնորական արյունը մնում է անփոխարինելի այրվածքներից և տրավմաներից տուժածների փոխներարկման համար, ինչպես նաև բարդ վիրահատությունների և ծանր ծննդաբերությունների ժամանակ: Արյունը կենսականորեն կարևոր է նաև հեմոֆիլիայով, սակավարյունությամբ տառապողների և օնկոհիվանդների քիմիոթերապիայի դեպքում:
Արյան դոնորության կազմակերպմամբ և քարոզչությամբ զբաղվում է Արյան ծառայությունը.
Ռեկորդակիր դոնորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնական ռեկորդսմեն-դոնոր է ավստրալացի Ջեյմս Հարիսոնը (ծնվ. 1936). արյուն է հանձնել 1173 անգամ[3]:
Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկանդինավյան երկրներում որպես դոնորության խորհրդանիչ կիրառվում է հավալուսնի պատկերը մեկ կաթիլ արյունով: Եվրոպական երկրներում գերբագիտության հավալուսնը , որը պատռում է իր կուրծքը ձագերին արյամբ կերակրելու համար, խորհրդանշում է անձնուրաց ծնողական սերը: Վաղ քրիստոնեական հեղինակները հավալուսնին համեմատել են Հիսուս Քրիստոսիհետ, ով մարդկության փրկության համար իրեն արյամբ զոհաբերեց:
Արյան դոնորի օր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան դոնորի միջազգային օրը նշվում է հունիսի 14-ին:
Դոնորության տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Աուտոդոնորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աուտոդոնորությունը հիվանդի սեփական արյան պատրաստումն է հերթական պլանային վիրահատությունից առաջ: Օտար արյան փոխներարկումը սթրես է օրգանիզմի համար, իսկ սեփական փոխներարկումը թույլ է տալիս նվազագույնի հասցնել բացասական հետևանքները[4]: Կիրառվում է նաև նախապես պատրաստված սեփական արյան պլազման: Այն կիրառում են ծննդաբերության և բարդ վիրահատությունների ժամանակ[5]:
Անարատ արյան դոնորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրում է արյան պատնեշավորում, որը հետագայում վերասուսպենզավորվում է հատուկ կոնսերվատիվ լուծույթում, բաղադրիչների է բաժանվում , փոխներարկվում և վերամշակվում:
Դոնորական պլազմաֆերեզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան պլազմայի հավաքագրում՝
- Ձեռքի պլազմաֆորեզի ժամանակ արյունը լցվում է ստերիլ փաթեթի մեջ (ինչպես արյան հանձման սովորական կարգի դեպքում), ցենտրիֆուգվում է, բաժանվում Էրիթրոցիտների զանգվածի և պլազմայի լիրառելով պլազմոէքստրակտոր, որից հետո էրիթրոցիտային զանգվածը վերադարձվում է դոնորին: Շրջանառվող արյան ծավալը լրացվում է համապատասխան քանակությամբ ֆիզիոլոգիական լուծույթի ներարկմամբ.
- Ավտոմատ պլազմաֆերեզի դեպքում դոնորը հատուկ համակարգի միջոցով միանում է սեպարատորին, արյունը վերցվում է ամբողջությամբ, հետո բաժանվում պլազմայի և ձևավոր տարրերի, հետո ձևավոր տարրերը կրկին վերադարձվում են դոնորի արյան մեջ: Կախված սարքավորման ծավալից միաֆազ վերցրած արյունը կարող է տարբեր լինել, սակայն այն միշտ առավել փոքր է այն ծավալից, որը վերցվում է ցենտրիֆուգման (դիսկրետ) մեթոդի միջոցով, որպես կանոն մի քանւի տասնյակ մլ-ից մինչև 300 մլ: Արյան միաֆազ վերցրած ծավալի վերադարձի ժամանակը նույնպես տարբերվում է սարքից և կարող է լինել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե: Նմանատիպ մեթոդով է տեղի ունենում նաև արյան մաքրումը պլազմայի աստիճանական ֆիլտրացման մեթոդով:
Դոնորական պլազման փոխներարկվում է ուժեղ այրվածքների և Երկարատև սեղմման համախտանիշի դեպքում (օրինակ, երկրաշարժի դեպքում շինությունների փլուզման):
Դոնորական թրոմբոցիտաֆերեզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատուկ սարքավորման (սեպարատորի) օգնությամբ արյունից առանձնացվում է թրոմբոցիտային խտանյութ. Թրոմբոցիտներն անհրաժեշտ են օնկոհիվանդների ինտենսիվ քիմեոթերապիայի անցկացման համար և այլ թրոմբոցիտոպենիայով ուղեկցվող այլ կարգավիճակներում: Թրոմբոցիտների մշակման կարգը առանձնանում է իր բարձր արժեքով, քանի որ այն անց է կացվում այն դոնորների մոտ, ովքեր առաջին անգամ չեն արյուն հանձնում:
Դոնորական գրանուլոցիտաֆերեզ (լեյկոցիտաֆերեզ)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանր ինֆեկցիոն բարդություններով հիվանդներին բացառիկ դեպքերում անհրաժեշտ են լինում գրանուլոցիտներ, որոնք հանդիսանում են լեյկոցիտների տարատեսակ: Գրանուլոցիտների հանձնման պրոցեդուրան գրեթե համարժեք է թրոմբոցիտների հանձնմանը(թրոմբոցիտոֆերեզին): Գրանուլոցիտների փոխներարկումը սովորաբար կատարվում է նրանց հանձնումից հետո մի քանի ժամվա ընթացքում:[6]:
Իմունային պլազմայի նվիրատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամավորը իմմունիզացվում է ինֆեկցիոն որևէ ագենտի անվտանգ շտամով: Այդպիսի դոնորից ստացված պլազման պարունակում է [[հակամարմիններ|հակամարմիններ]] ով տվյալ հարուցիչի հանդեպ և կարող է օգտագործվել բժշկական պրեպարատների պատրաստման համար: Երբեմն այն ներարկվում է մաքուր վիճակում թույլ հիվանդներին պրոֆիլակտիկ նպատակներով կամ որպես պոլիվալենտ թերապիայի բաղադրիչ:
Դոնորական էրիթրոցիտաֆերեզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիթրոցիտար զանգվածն անհրաժեշտ է Դայմոնդ Բլեքֆենի անեմիայի և այլ հիվանդությունների դեպքում որոնց դեպքում իջնում է արյունաստեղծման պրոցեսը և հեմոգլոբինի մակարդակը: Աֆերեզի մեթոդով էրիթրոցիտների ձեռքի պատնեշը համարժեք է ձեռքի պլազմաֆորեզին: Տարբերությունը կայանում է նրանում, որ էրիթրոցիտաֆերեզի դեպքում դոնորի արյան հուն են վերադարձվում արյան բոլոր բաղադրիչները, բացի էրիթրոցիտար զանգվածից, այդ պատճառով շրջանառող արյան ծավալը լրացնելու համար անհրաժեշտ է ներարկել ֆիզիոլոգիական լուծույթ:
Դոնորին ներկայացվող պահանջները, նրա իրավունքները և պարտականությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոնորներին ներկայացվող պահանջները տարբեր են ՝ կախված երկրից:Սովորաբար դոնորները արյան հանձնումից առաջ հայտնում են ճանապարհորդության, ինֆեկցիոն հիվանդների հետ կոնտակտի և այլն: Կախված այդ հարցերի պատասխաններից, անձը կարող է ժամանակավորապես թույլ չտալ արյան հանձնումը (օրինակ, մի քանի շաբաթ մրսածության պատճառով կամ մի քանի ամիս շարունակ ՄԻԱՎ-ով հիվանդացության բարձր մակարդակ ունեցող երկրներ այցելելուց հետո), կամ ընդմիշտ:
Սահմանափակումները և առաջարկությունները դոնորներին[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոնորներին խորհուրդ չի տրվում[7]`
- արյան հանձնման նախօրեին երեկոյան ուտել ճարպ, տապակած, կծու, ապխտած, կաթնամթերք, կարագ, ձու, սունկ, ընկույզ, բանան, ճակնդեղ:
- օգտագործել ալկոհոլ երկու օրից պակաս (48 ժամ), Նախքան պրոցեդուրան
- ընդունել ցավազրկող դեղամիջոցներներ և ասպիրին, ինչպես նաև դրանք պարունակող դեղեր (այդ նյութերը վատացնում են արյան մակարդելիությունը), պրոցեդուրայից առնվազն 3 օր (72 ժամ) առաջ:
- Ծխել պրոցեդուրայից առնվազն մեկ ժամ առաջ:
- Անոթի արյուն հանձնել: Արյուն հանձնելու օրն առավոտյան պետք է ուտել ոչ ճարպոտ ածխաջրային նախաճաշ(ջրով եփված ապուր, չոր թխվածքաբլիթ) և մեծ քանակությամբ հեղուկ խմել (քաղցր թեյ):
- Արյուն հանձնել վատ ինքնազգացողության դեպքում: սարսուռ, գլխապտույտ, գլխացավ, թուլություն:
Արյան հանձնման պրոցեսից հետո խորհուրդ է տրվում զերծ մնալ ծանր ֆիզիկական և սպորտային ծանրաբեռնվածությունից, ծանրություն բարձրացնելուց, այդ թվում և գնումներով պայուսակներ բարձրացնելուց միօնչև արյուն հանձնելու օրվա ավարտը: Արյուն հանձնելուց հետո երկու օրվա ընթացքում խորհուրդ է տրվում լիարժեք և պարբերաբար ուտել և խմել օրական առնվազն երկու լիտր հեղուկ ' հյութեր, ջուր, ամուր թեյ (ալկոհոլը խորհուրդ չի տրվում)[7]: Արյան ճնշման վերչականգնման համար խորհուրդ են տրվում հետևյալ մթերքները : բանջարեղեն կամ բուսական հյութեր, հատկապես ճակնդեղի, մրգեր, շոկոլադ:
Արյան հանձնումը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի կորստին և ճնշման նվազմանը, ինչի պատճառով սովորաբար արյան դոնորությունը սահմանափակումներ ունի տղամարդիկ կարող են արյուն հանձնել տարեկան հինգ անգամից ոչ ավել , կանայք– տարեկան չորս անգամից ոչ ավել: Արյուն հանձնելուց հետո պետք է անցնի առնվազն 60 օր, նախքան դոնորը կկարողանա նորից արյուն հանձնել: արգելվում է դոնորությունը 50կգ-իվ պակաս քաշ ունեցողներին և այլն[8]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Кровь от „звезды“». И.Невиная. «Российская газета» № 142 (4699) от 3 июля 2008.
- Amrein, K. Adverse events and safety issues in blood donation — a comprehensive review :
[անգլ.] / K. Amrein, A. Valentin, G. Lanzer [et al.] // Blood Reviews. — 2012. — Vol. 26, no. 1. — P. 33—42. — . — PubMed.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Федеральный закон Российской Федерации от 20 июля 2012 г. N 125-ФЗ «О донорстве крови и её компонентов». Статья 2.
- ↑ Meerovich I., Dash A.K. Chapter 8: Polymersomes for drug delivery and other biomedical applications // Materials for Biomedical Engineering: Organic Micro and Nanostructures / A. M. Grumezescu, A.-M. Holban (Eds). — Elsevier, 2019. — 480 p. — ISBN 9780128184332
- ↑ «Ավստրալացին փրկել է միլիոնավոր երեխաների կյանքեր հանձնելով արյունը 1150 անգամ:»։ vesti.ru։ Վերցված է 2018-05-16
- ↑ Аутодонорство
- ↑ Բժշկական Տեղեկատվական-վերլուծական Կենտրոն — Աուտոդոնորություն(չաշխատող հղում)
- ↑ Виды донорства
- ↑ 7,0 7,1 Рекомендации донорам
- ↑ սահմանափակումներ դոնորների համար
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- сайт Государственной программы развития добровольного донорства «Служба крови». На портале находится крупнейшая база-справочник по станциям переливания крови России и вся информация о донорстве.
- Инициативная группа «Доноры — детям» Archived 2019-04-06 at the Wayback Machine.
- Донорство крови и право
- Донорство крови в Приднестровье
- Национальный фонд развития здравоохранения
- Координационный центр по организации, развитию и пропаганде добровольного донорства крови при Общественной палате Российской Федерации
- Молодежное донорское движение России