Հրաժեշտ զենքին (ֆիլմ, 1932)
Հրաժեշտ զենքին անգլ.՝ A Farewell to Arms | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1][2], դրամա[3][1][4], ռազմական ֆիլմ[1] և վեպի էկրանավորում |
Թեմա | իտալական ճակատ, Արևմտյան ռազմաճակատ, դասալքություն[5], Առաջին համաշխարհային պատերազմ[5], մահացում[6], death of subject's partner?[6], sexual morality?[6], ռոմանտիկ սեր[6] և Մայրական մահացություն[6] |
Հիմք | Հրաժեշտ զենքին |
Թվական | 1932 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Frank Borzage?[3][1][2][…] |
Պրոդյուսեր | Բենջամին Գլեյզեր |
Սցենարի հեղինակ | Բենջամին Գլեյզեր |
Դերակատարներ | Հելեն Հեյս[3][2][4][…], Գերի Կուպեր[3][2][4][…], Ադոլֆ Մենժու[3][2][4][…], Մերի Ֆիլիպս[3][2][4][…], Հերման Բինգ[7], Դորիս Լլոյդ[7], Բլանշ Ֆրեդերիկի[3][4][7], Gilbert Emery?[4][7], Ջինո Կոռադո[7], Հենրի Արմետտա[7], Jack La Rue?[3][7], Մերի Ֆորբս[3][4][7], Պոլ Պորկազի[7], Marcelle Corday? և Ֆրեդ Մալաթեսթա |
Օպերատոր | Չարլզ Լենգ |
Մոնտաժ | Օթո Լավերինգ |
Պատմվածքի վայր | Իտալիա, իտալական ճակատ[6], Միլան[6] և Brissago?[6] |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 80 րոպե |
![]() |
«Հրաժեշտ զենքին» (անգլ.՝ A Farewell to Arms), ամերիկացի ռեժիսոր Ֆրենկ Բորզեյգիի ֆիլմը, որը նկարահանվել է 1932 թվականին Paramount Pictures կինոստուդիայում Էռնեստ Հեմինգուեյի համանուն վեպի սյուժեի հիման վրա։ Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի չորս անվանակարգերում՝ հաղթելով երկուսում՝ Լավագույն օպերատորական աշխատանք և Լավագույն ձայն։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ քաղաքացի Ֆրեդերիկ Հենրին (դերասան՝ Գերի Կուպեր) Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին միանում է իտալական բանակին որպես սանիտարական գումարտակի լեյտենանտ։ Գիշերային ռմբակոծություններից մեկի ժամանակ նա պատահաբար ծանոթանում է բուժքրոջ՝ անգլուհի Քեթրին Բարքլիի (Հեյս) հետ։ Արդեն երկրորդ հանդիպման ժամանակ երիտասարդները, գիտակցելով պատերազմի ժամանակ կյանքի և սիրո քնքշությունը, ունենում են ինտիմ մտերմություն։ Շուտով հաջորդած հարձակողական գործողության ժամանակ Ֆրեդերիկն ստանում է ոտքերի բազմաթիվ բեկորային վերքեր։ Նրան վիրահատում է ընկերը՝ իտալական բժշկական ծառայության կապիտան Ռինալդին (դերասան Ադոլֆ Մենժու)։ Այս սպան, որը նույնպես հետաքրքրված է միսս Բարքլիով և նախկինում մի փոքր վիրավորվել էր նրա ընտրությունից, այնուամենայնիվ, այնպես է կազմակերպում, որ Ֆրեդերիկին հետագա բուժման համար ուղարկվի Միլան՝ այն հիվանդանոց, որտեղ աշխատում է Քեթրինը։ Երիտասարդները խոստովանում են փոխադարձ սեր։ Գնդային քահանան, խախտելով բանակի կանոնադրությունը և կրոնական կանոնները, պսակադրում է նրանց։
Ապաքինված Ֆրեդերիկը վերադառնում է գործող բանակ։ Նա ամեն օր նամակներ է ուղարկում Քեթրինին, սակայն նա դրանց չի ստանում։ Ռինալդին չի ցանկանում հավատալ նրանց սիրուն և ցանկանում է Ֆրեդերիկին վերադարձնել նախկին կենսակերպին՝ ամուրիական զվարճանքներին (մի շարք քննադատների կարծիքով՝ նրա այդ արարքի պատճառը խանդն է)[8]։ Նա, որպես նամակագրական գրաքննության իրականացման համար պատասխանատու ավագ սպա, արգելում է լեյտենանտ Հենրիի նամակների ուղարկումն ու ստացումը։ Ֆրեդերիկն ավելի ու ավելի մտահոգված է։ Մարտական գործողություններից մեկի ժամանակ նա լքում է զորամասի դիրքը՝ դրանով իսկ ձևականորեն դառնալով դասալիք։ Գաղտնի կերպով նա մտնում է Միլան, սակայն Քեթրինն այլևս հիվանդանոցում չէ։ Նրա ընկերուհին՝ Էլենը, թաքցնում է նրա գտնվելու վայրը, սակայն հայտնում է, որ աղջիկը հղի է։ Ռինալդիից Ֆրեդերիկն իմանում է, որ իր սիրեցյալը Շվեյցարիայում է և անօրինական կերպով գնում է այնտեղ։ Նա գտնում է նրան Բրիսագո քաղաքի ծննդատան պալատում, սակայն սիրահարներին ողբերգություն է սպասվում․ երեխան ծնվում է մահացած, և մի քանի ժամ անց Քեթրինը մահանում է Ֆրեդերիկի ձեռքերում։ Միաժամանակ հնչում է զանգակի ձայնը, որը տեղեկացնում է Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի միջև հաշտության պայմանագրի կնքման մասին։
Կա այլընտրանքային, «երջանիկ հոլիվուդյան» եզրափակում․ Քեթրինը կենդանի է մնում։ Ֆիլմը, որը խմբագրվել է սյուժեի նման զարգացմամբ և ցուցադրվել է ԱՄՆ-ում 1930-ական թվականներին, դրական է ընդունվել հանդիսատեսի կողմից, սակայն արժանացել է Էռնեստ Հեմինգուեյի դժգոհությանը[8]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գարի Կուպեր – Ֆրեդերիկ Հենրի
- Հելեն Հեյս – Քեթրին Բարքլի
- Ադոլֆ Մենժու – Ռինալդի
- Ջեք Լա Ռու – քահանա
- Մերի Ֆիլիպս – Էլեն Ֆերգյուսոն
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1932 թվական – ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ
- 1934 թվական – «Օսկար» լավագույն օպերատորական աշխատանքի համար
- 1934 թվական – «Օսկար» լավագույն ձայնի համար
Քնադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«The New York Times» ամսագրի գրախոսողը 1930-ական թվականներին ֆիլմի մասին գրել է․ «Հնարավոր է, որ նրանք, ովքեր չեն կարդացել Հեմինգուեյի վեպը, ֆիլմը որոշակի հետաքրքրությամբ կընկալեն որպես ողբերգական մելոդրամա։ Սակայն որոշ տեսարաններում կինեմատոգրաֆիստներն ինքնին հասկանալի են համարում, որ հանդիսատեսը կարդացել է գիրքը։ Ֆիլմը շատ արագ անցնում է մեկ դրվագից մյուսին, իսկ լեյտենանտ Հենրիի դժվարություններն ու ապրումները նշվում են հատվածաբար, ավելի շուտ ակնարկներով, քան ուղղակի տեքստով»[9]։
Ժամանակակից քննադատներն ավելի մեղմ ու ներողամիտ են գնահատում կինեմատոգրաֆիայի կայացման ժամանակների ֆիլմը։ Այսպես, Rotten Tomatoes-ի առաջատար հեղինակներից մեկը՝ Էմանուել Լևին, գրում է, որ իրեն տպավորել է է ընդհանուր վիզուալ ոճը․ «Բորզեյգին ցուցադրում է ռազմական տեսարաններն ինչ-որ տարօրինակ, մտախոհ որակով, որը մոտ է էքսպրեսիոնիզմին»[8]։ «Ozus’s World Movie Reviews (Վերմոնտ, ԱՄՆ) պրոֆիլային ամսագրի խմբագիր Դենիս Շվարցը պնդում է, որ չնայած կինոգետների մեծամասնությունը կինոնկարը ճանաչել է Հեմինգուեյի վեպի լավագույն էկրանավորում, իր կարծիքով այն «ավելորդ սենտիմենտալություն» ունի[10]։
«Slant Magazine»-ից Դեն Կալլահանը նշում է. «Հեմինգուեյը վեհաբար արհամարհական էր տրամադրված Ֆրենկ Բորզեյգիի տարբերակի նկատմամբ։ Բայց ժամանակն ավելի բարի էր ֆիլմի նկատմամբ։ Այն հիշողությունից ջնջում է գրողի հոռետեսությունը և փոխարինում այն վկայությամբ տղամարդու և կնոջ միջև հավերժական սիրո մասին»[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0022879/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=131957.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 http://decine21.com/peliculas/Adios-a-las-armas--1932-2731.asp?Id=2731
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 http://www.filmaffinity.com/en/film926842.html
- ↑ 5,0 5,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 A Farewell to Arms — 1932.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://www.imdb.com/title/tt0022879/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 Levy E. (16.02.2008)։ «Farewell to Arms,» (անգլերեն)։ emanuellevy.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է 2012-07-19
- ↑ Hall M. (09.12.1932)։ «Movie review. A Farewell to Arms.» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2012-07-19
- ↑ Schwartz D. (04.10.2010)։ «Noted by many as the best film version of a Hemingway novel» (անգլերեն)։ Ozus' World Movie Reviews։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է 2012-07-19
- ↑ Callahan D. (27.07.2006)։ «A Farewell to Arms» (անգլերեն)։ Slant Magazine։ Վերցված է 2012-07-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հրաժեշտ զենքին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Հրաժեշտ Զենքին»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան ֆիլմեր
- 1932 ֆիլմեր
- Էռնեստ Հեմինգուեյի ստեղծագործությունների էկրանավորումներ
- Paramount Pictures ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր Առաջին համաշխարհային պատերազմի մասին
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր