Հունաստանի և Դանիայի արքայադուստր Սոֆյա
| Հունաստանի և Դանիայի արքայադուստր Սոֆյա | |
| Մասնագիտություն՝ | ազնվական |
|---|---|
| Ծննդյան օր | հունիսի 26, 1914[1] |
| Ծննդավայր | Մոն Ռեպոս, Կերկիրա |
| Վախճանի օր | նոյեմբերի 24, 2001 (87 տարեկան) |
| Վախճանի վայր | Մյունխեն, Գերմանիա |
| Թաղված | Շլիրզե |
| Դինաստիա | Գլյուքսբուրգների տոհմ (Հունաստան) |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Անդրեաս, Հունաստանի և Դանիայի արքայազն |
| Մայր | Ալիսա Բատենբերգ |
| Ամուսին | Prince Christoph of Hesse-Kassel?[2] և Prince Georg Wilhelm of Hanover? |
| Զավակներ | Princess Christina Margarethe of Hesse?[1], Princess Dorothea of Hesse?[1], Prince Karl of Hesse?[1], Prince Rainer of Hesse?[1], Princess Clarissa of Hesse?[1], Prince Welf Ernst of Hanover?[1], Prince Georg of Hanover?[1] և Princess Friederike of Hanover?[1] |
Հունաստանի և Դանիայի արքայադուստր Սոֆյա (հունարեն՝ Σοφία της Ελλάδας και Δανίας, հունիսի 26, 1914[1], Մոն Ռեպոս, Կերկիրա - նոյեմբերի 24, 2001, Մյունխեն, Գերմանիա), հույն արքայազն Անդրեյի դուստրը, առաջին ամուսնությամբ՝ Հեսսեի արքայադուստր, արքայազն Քրիստոֆի կինը, երկրորդ ամուսնությամբ՝ Հանովերի արքայադուստր, արքայազն Գեորգ Վիլհելմի կինը։ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի՝ Եղիսաբեթ II թագուհու ամուսնու ավագ քույրերից մեկն է։
Առաջին ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆյան առաջին անգամ ամուսնացել է 1930 թվականի դեկտեմբերի 15-ին Կրոնբերգում Հեսսեի արքայազն Քրիստոֆի (1901—1943) հետ։ Նրա ամուսինը արքայազն Ֆրիդրիխ Հեսսեցու և արքայադուստր Մարգարիտա Պրուսացու որդին էր։ Նա Վիկտորյա թագուհու և արքայազն Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացու ծոռն էր։ 1943 թվականի հոկտեմբերի 7-ին արքայազն Քրիստոֆերը Իտալիայի Ապենինյան լեռների շրջակայքում Ֆորլիի մոտ զոհվել է ավիավթարից[3]։ Նրա մարմինը հայտնաբերվել է երկու օր անց։ Ամուսիններն ունեցել են 5 զավակ.
- Հեսսեի արքայադուստր Քրիստինա Մարգարիտա (1933—2011), ամուսնացել է 2 անգամ։
- Հեսսեի արքայադուստր Դորոթեա Շառլոտա Կարինա (ծնված 1934 թվականին), ամուսնացել է Ֆրիդրիխ Վինդիշ-Գրեցի հետ։
- Հեսսեի արքայազն Կառլ Ադոլֆ Անդրեյ (ծնված 1937 թվականին), ունեցել է երկու երեխա։
- Հեսսեի արքայազն Ռայներ Քրիստոֆեր Ֆրիդրիխ (ծնված 1939 թվականին), չի ամուսնացել։
- Հեսսեի արքայադուստր Կլարիսա Ալիսա (ծնված 1944 թվականին)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Lundy D. R. The Peerage
- ↑ Koenig M. A. E. December 15, 2020
- ↑ Almanach de Gotha. Gotha, Germany: Justus Perthes. 1944. էջեր 61–62.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի և Դանիայի արքայադուստր Սոֆյա» հոդվածին։ |
| ||||||