Ալիսա Բատենբերգ
Վիկտորյա Ալիսա Եղիսաբեթ Յուլյա Մարիա Բատենբերգ[7] (գերմ.՝ Victoria Alice Elizabeth Julia Marie von Battenberg, փետրվարի 25, 1885[1][2][3] կամ 1885[4], Վինձոր ամրոց, Վինձոր - դեկտեմբերի 5, 1969[5][1][2][…] կամ 1969[4], , Լոնդոն), Բատենբերգների տոհմից գերմանացի արքայադուստր։
Հույն արքայազն Անդրեյի կինը և Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսնու մայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիսան ծնվել է Վինձոր ամրոցում իր նախատատի՝ Անգլիայի թագուհի Վիկտորյայի ներկայությամբ։ Ի ծնե եղել է խուլ։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Միջերկրածովի տարածքում։ 1903 թվականին արքայադուստրն ամուսնացել է հունական և դանիական արքայազն Անդրեյի՝ Հունաստանի թագավոր Գեորգիոս I-ի չորրորդ որդու հետ։ Ամուսիններն ապրել են Հունաստանում մինչև 1917 թվականը, երբ Գլյուքսբուրգների տան անդամները մեծամասնությանն արտաքսել են երկրից։ Մի քանի տարի անց ընտանիքը վերադարձել է հայրենիք, սակայն երկրորդ հույն-թուրքական պատերազմում պարտությունից հետո ամուսիններն ստիպված են եղել հեռանալ Ֆրանսիա։
1930 թվականին Ալիսայի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա։ Ամուսիններն այդ պահին բաժանվել են, արքայադուստրը մի քանի տարի անցկացրել է շվեյցարական առողջարաններում՝ կապ չպահելով ընտանիքի հետ։ Առողջության վերականգնումից հետո Ալիսան վերադարձել է Հունաստան և իրեն նվիրել բարեգործությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մնացել է ամուսնու հայրենիքում, որտեղ գերմանացիներից թաքցրել է փախստական հրեաների։ Դրա համար նա ստացել է աշխարհի արդարակյաց կոչումը։ Պատերազմից հետո ապրել է Հունաստանում և հիմնել է կարճ ժամանակ գոյություն ունեցած Մարթայի և Մարիամի ուղղափառ քույրերի միիաբանությունը։
1967 թվականին սև գնդապետների ռազմական բռնապետության հաստատումից հետո Ալիսան հեռացել է Մեծ Բրիտանիա, որտեղ որդու՝ Ֆիլիպի և նրա կնոջ՝ Եղիսաբեթ II թագուհու հրավերով ապրել է Բուքինգհեմյան պալատում։ Մահացել է 1969 թվականին։ Սկզբում արքայադուստրը թաղվել է Սուրբ Գեորգի արքայական մատուռում, իսկ 1988 թվականին նրա կտակի համաձայն մասունքները տեղափոխել են Երուսաղեմի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 TracesOfWar
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 The Righteous Among the Nations Database
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Kindred Britain
- ↑ «Victoria Alice Elisabeth Julie Marie Mountbatten, Princess of Battenberg» (անգլերեն)։ Վերցված է 6.02.2018
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Беделл Смит, Салли. Королева :
[рус.]. — Москва : КоЛибри, Азбука-Аттикус, 2013. — P. 44, 57, 59. — 672 p. — ISBN 978-5-389-05489-9.
- Bradford, Sarah. King George VI :
[անգլ.]. — London : Weidenfeld and Nicolson, 1989. — P. 424. — 496 p. — ISBN 0297796674, 978-0297796671.
- Brandreth, Gyles. Philip and Elizabeth: Portrait of a Marriage :
[անգլ.]. — London : Centur, 2004. — P. 52, 56, 59—61, 63. — 448 p. — ISBN 0712661034.
- Bowman, Stephen. Minorities in Greece: Aspects of a Plural Society :
[անգլ.]. — London : C Hurst & Co Publishers Ltd, 2002. — P. 64—80. — 203 p. — ISBN 1850657068, 978-1850657064.
- Clogg, Richard. A Short History of Modern Greece :
[անգլ.]. — Cambridge : Cambridge University Press, 1979. — P. 97—99. — 256 p. — ISBN 0521224799.
- Heald, Tim. The Duke: A Portrait of Prince Philip :
[անգլ.]. — London : Hodder and Stoughton, 1991. — P. 25, 27—28. — 352 p. — ISBN 0340546077.
- Knodt, Manfred. Ernst Ludwig, Großherzog von Hessen und bei Rhein: Sein Leben und seine Zeit :
[нем.]. — Darmstadt : Schlapp, 1978. — P. 398—411. — 460 p. — ISBN 3877040063.
- Macmillan, Harold. War Diaries: Politics and War in the Mediterranean January 1943-May 1945 :
[անգլ.]. — London : Macmillan, 1984. — P. 558—559. — 828 p. — ISBN 0333394046, 978-0333394045.
- Mateos Sainz de Medrano, Ricardo. La Familia de la Reina Sofίa, La Dinastίa griega, la Casa de Hannover y los reales primos de Europa :
[իսպ.]. — Madrid : La Esfera de los Libros, 2004. — P. 256, 278, 301—302. — ISBN 8497341953, 978-8497341950.
- Ruvigny, Marquis of. The Titled Nobility of Europe :
[անգլ.]. — London : Harrison and Sons, 1914. — P. 71. — 1828 p.
- Van der Kiste, John. Kings of the Hellenes, The Greek Kings 1863-1974 :
[անգլ.]. — London : Xo, 1994. — P. 96. — 200 p. — ISBN 978-0750921473.
- Vickers, Hugo. Alice, Princess Andrew of Greece :
[անգլ.]. — London : Hamish Hamilton, 2000. — 497 p. — ISBN 0241136865.
- Ziegler, Philip. Mountbatten :
[անգլ.]. — Stroud, Gloucestershire, England : Collins, 1985. — P. 101. — 786 p. — ISBN 0-00-216543-0.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Принцесса Алиса: спасение в королевском дворце»։ Яд ва-Шем
- «Victoria Alice Elisabeth Julie Marie Mountbatten, Princess of Battenberg» (անգլերեն)։ Thepeerage.com։ Վերցված է 6-2-2018
|