Հուլիա Դրուզիլլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուլիա Դրուզիլլա
Iulia Drusilla
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 16
ԾննդավայրԿոնֆլուենտես, Ռայնլանդ Պֆալց
Մահացել էհունիսի 10, 38(0038-06-10)[1] (21 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն
ԳերեզմանՕգոստոսի դամբարան
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ամուսին1. Լուցիոս Կասսիոս Լոնգին (33-37)
2. Մարկոս Էմիլիոս Լեպիդոս
Ծնողներհայր՝ Գերմանիկոս, մայր՝ Վիսպասիա Ագրիպինա
 Julia Drusilla Վիքիպահեստում

Հուլիա Դրուզիլլա (լատին․՝ Iulia Drusilla, սեպտեմբերի 16, 16, Կոնֆլուենտես, Ռայնլանդ Պֆալց - հունիսի 10, 38(0038-06-10)[1], Հռոմ, Հռոմեական կայսրություն), Գերմանիկոսի և Ագրիպինա Ավագի երկրորդ դուստրը, Կալիգուլայի քույրը և սիրուհին։

Ծագումն ու մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիան ծնվել է 16 թ. սեպտեմբերի 16-ին[2] իր հոր կողմից հիմնադրված Աբիտավրիոս (այժմ՝ Կոբլենց, Գերմանիա) քաղաքում, Գերմանիկոսի` Տիբերիոսի զարմիկի, և Ագրիպինա Ավագի ընտանիքում։ Հորական կողմից նա ծագում էր Կլավդիոսների պատրիկական ցեղից։ Նա նաև Մարկոս Անտոնիոսի ծոռնուհին էր։ Մորական կողմից Մարկոս Վիսպանիոս Ագրիպպայի թոռնուհին էր և Օկտավիանոս Օգոստոսի ծոռնուհին։ Հուլիան ընտանիքի հինգերորդ երեխան էր։ Առաջին անգամ հասարակության առջև երևացել է 17 թ, երբ իր հայրը տոնում էր հաղթանակը հեռուսկների դեմ[3]։ 19 թ. կայսրը նրան տեղափոխում է Հռոմ` սովորելու։ Խոսակցություններ կային այն մասին, որ Հուլիան իր եղբոր՝ ապագա կայսր Կալիգուլայի սիրուհին էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

33 թ. Տիբերիոսը նրան կնության է տալիս իրեն հավատարիմ սենատոր Լուցիոս Կասսիոս Լոնգինին։ Նրանք երեխաներ չեն ունենում և 4 տարի անց կայսր դարձած Կալիգուլան հրամայում է նրանց բաժանվել։

Կալիգուլան ապրում էր Հուլիա Դրուզիլլայի հետ, ինչպես իր կնոջ հետ, չնայած ամուսնացրել էր նրան իր ընկերոջ՝ Մարկոս Էմիլիոս Լեպիդոսի հետ, որը դեռ մինչև հարսանիքը իրեն ժառանգ էր հռչակել։

37 թ. վերջում Կալիգուլան ծանր հիվանդանում է և իր հիվանդության ժամանակ գահի փոխանորդ է նշանակում Հուլիա Դրուզիլլային։ Այս միջոցով նա ցանկանում էր գահը փոխանցել քրոջ դեռ չծնված որդուն։ Ապաքինումից հետո Կալիգուլան իր երեք քույրերին՝ Ագրիպինային, Հուլիա Դրուզիլլային և Հուլիա Լիվիլային մեծ պատիվների է արժանացնում։ Դրանցից կարևոր են՝

  • երեք քույրերի դիմանկարներով դրամների թողարկումը,
  • քույրերին տրվում են վեստալուհիների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև սենատորական նստատեղերից

մրցությունները դիտելու իրավունք

  • այսուհետ հասարակական երդուները տրվում էին ոչ միայն կայսեր այլև նրա քույրերի անունով
  • Սենատի զեկուցումները սկսվում էին հետևյալ բառերով՝ «Թող հաջողությունը ուղեկից լինի կայսերն ու իր քույրերին…»

Չնայած ծանր հիվանդությանը, Կալիգուլայի և իր քույրերի հարաբերությունները ավելի են լավանում։ Այդ ժամանակ Հուլիայի ամուսինը դառնում է իր կնոջ քույրերի՝ Ագրիպինայի և Հուլիա Լիվիլլայի սիրեկանը, իսկ Կալիգուլան և Հուլիա Դրուզիլլան անընդհատ պալատում ճոխ խնջույքներ են կազմակերպում, որոնք հաճախ ավարտվում էին օրգիաներով, որոնց ժամանակ նրանք իրենց պահում էին ինչպես տանտեր և տանտիրուհի, այսինքն՝ ինչպես ամուսին և կին։

Աստվածային Հուլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիան անսպասելի մահացավ 38 թ. հունիսի 10-ին, չապրելով մինչև 22 տարեկան։ Նրա մահվան պատճառը անհայտ է, հավանաբար դա Հռոմի համար սովորական տենդ էր։ Կալիգուլան երբեք չլավացավ այս կորստից։ Նա իրեն պահում էր որպես անմխիթար ամուրի, երկար ժամանակ չէր թույլատրում թաղել քրոջ մարմինը, որը միշտ իր կողքին էր։

Հուլիային թաղեցին պետական եկամուտների հաշվին։ Սենատը նրան աստվածացրեց Diva Drusilla անվան տակ տալով նրան Օգոստոսափառ տիտղոսը և հայտարարելով, որ նա հանդիսանում էր Վեներայի երկրային մարմնացումը։ Նրա ոսկե արձանը տեղադրվեց Սենատի շենքում։ 38 թ. Օգոստոսի ծննդյան օրվա տոնակատարություններին սահմանվեց Հուլիայի պաշտամունքը որպես Պանթեա աստվածուհի, որը վերահսկում էր 20 քրմերից բաղկացած Հանձնաժողովը։

38 թ. աշնանը բացահայտվեց Կալիգուլայի դեմ նյութված դավերը, որը կազմակերպել էր Մարկոս Էմիլիոս Լեպիդոսը, որին հովանավորում էին Ագրիպինան և Հուլիա Լիվիլլան։ Լեպիդոսը մահապատժի ենթարկվեց, իսկ քույրերը աքսորվեցին Պոնտինական կղզիներ, որտեղ ապրեցին ահավոր պայմաններում մինչև կայսեր մահը։

39 թ. Կալիգուլան դուստր ունեցավ Միլոնիա Ցեզոնիայից, որին անվանեցին Հուլիա Դրուզիլլա, նրա քրոջ պատվին։ Աղջիկը երկու տարեկան հասակում սպանվեց 41 թ. հեղաշրջումից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Julia_Drusilla
  2. Մոմսեն, «Hermes», XIII 255
  3. Տակիտոս, «Տարեգրություններ», II 41