Հուդիթ (Ջորջոնեի կտավ)
Հուդիթ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջորջոնե[1] |
տարի | 1504[1] |
բարձրություն | 144 սանտիմետր[1] |
լայնություն | 68 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Իտալիա[1] |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[1], փայտե տախտակ և transferred on canvas? |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] և Քրոզա հավաքածու[1] |
սեփականատեր | Pierre-Vincent Bertin? և Louis Antoine Crozat? |
հիմնական թեմա | Judith and Holofernes? |
պատկերված են
| |
http://www.jstor.org/discover/877353?sid=21105004754901&uid=2&uid=3737864&uid=4 կայք | |
Ծանոթագրություններ | |
Judith by Giorgione Վիքիպահեստում |
Հուդիթ (իտալ.՝ Giuditta), իտալացի նկարիչ Ջորջոնեի կտավներից։ Ռուսաստանում գտնվող միակ նկարը, որը վերագրվում է Ջորջոնեին։ Այն պահվում է Պետական Էրմիտաժում, որը բերվել է 1772 թվականին Թիերի բարոն Անտուան Կրոզայի փարիզյան հավաքածուից։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1770 թվականին մահացած Կրոզայի հավաքածուն ստեղծվել է նրա հորեղբայր, Թիերի բարոն, բանկիր Պիեռ Կրոզայի կողմից։ Ռուսական իշխանությունների կողմից հավաքածուի ձեռքբերմանն ուղղված բանակցությունները Կրոզայի ժառանգների հետ ընթանում էին դեսպան Դ. Ա. Գոլիցինի և Դենի Դիդրոյի[2] մասնակցությամբ։ Որևէ ապացույց կամ փաստ, որ «Հուդիթը» պատկանում է Ջորջոնեի վրձնին չի պահպանվել։ Իր ստեղծագործությունները հեղինակը չի ստորագրել, դրա համար էլ նրա աշխատանքները վերագրվում են նրան իր ուրույն ոճով` «հիմքում ունենալով որակի չափանիշը » (Պ. Պ. Մուրատով[3]։
Ինչպես կարելի է կարդալ Բրիտանական հանրագիտարանում, «Հուդիթը» մարմնավորում է ըմբոստ գեղեցկության այն նույն իդեալը, որին հանդիպում ենք «Քնած Վեներան» կտավում։ Նա պատկերված է ավելի շատ որպես անտիկ աստվածուհի, քան թե որպես վրեժխնդիր, հանուն ճնշված ժողովրդի պաշտպանությամբ հանդես եկող[4]։ Ավելի վաղ «Հուդիթը» համարվել է Ռաֆայել Սանտիի աշխատանքը[5]։
Առաջին անգամ Կրոզայի[6] նկարների ձեռնարկը հրապարակվեց 1729 թվականին Փարիզում` Մարետտա մակագրությամբ։ «Հուդիթի» նկարի հայելային պատկերով փորագրությունը, որը կատարվել է Տուանետ (Անտուաննետտ) Լարշեյի կողմից (ֆր.՝ Antoinette Larcher, ծնված 1695 թվականին), տեղադրված էր ձեռնարկի առաջին մասում։ Դատելով դրանից, նկարը մի փոքր ավելի լայն էր։ Մարետտա նկարագրությունը «Հուդիթի» առաջին գրավոր նկարագրությունն է։ Նրա հաղորդման համաձայն նկարը Կրոզայի հավաքածուի մեջ հայտնվեց Մ. Ֆորեստի կողմից, որն իր հերթին նկարը ձեռք էր բերել կոլեկցիոներ Բերտենից։
Քանի որ Բերտենը մահացավ 1711 թվականին, հավանական է, որ «Հուդիթը» հայտնվեց Կրոզայի հավաքածուի մեջ տասնութերորդ դարի սկզբին։ Ձեռնարկում նաև հիշատակվում է, որ բացի Լարշեյի փորագրությունից, գոյություն ուներ նաև անանուն նկարչի փորագրությունը L. Sa սկզբնատառերով։ Այս փորագրումը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է նկարի ժամանակակից տեսքին։ Այս փորագրությունը ստեղծվել է Ամստերդամում` XVII դարի երկրորդ կեսին , այսինքն մինչև Տ. Լարշեն, և հրապարակվեց Աբրահամ Բլուելինգի կողմից (մահացել է 1676 թվականին)։ Բացի դրանից հայտնի է պրոֆեսոր Վան Ռեգտերեն Ալտենայի հավաքածուից նկարը, որը շատ նման է իսկականին։ Այն մակագրված է. «J. De Bisschop Fecit Na Raphael» (Յան դե Բիսխոպ նկարել եմ Ռաֆայելի ոճով)։ Դանիացի նկարիչ Յան դե Բիսխոպը (Jan De Bisschop, 1628-1671) 1650- ական թվականներին դեպի Իտալիա կատարած իր ճամփորդության ընթացքում կատարել է իտալացի նկարիչների նկարների էսքիզներ։ Այս աղբյուրները թույլ են տալիս պատկերացում կազմել XVII դարի վերջի XVIII դարի սկզբի նկարի մասին, մինչև որ նա հայտնվեց Կրոզայի հավաքածուի մեջ։
Հուդիթի և Հողոփեռնեսի մասին պատմող ստեղծագործությունը. Համաձայն «Հուդիթ» գրքի զորահրամանատար Հողոփեռնեսը, որը ղեկավարում էր Նաբուգոդոնոսորի բանակը, կատարելով նրա հրամանը` «լուծել ամբողջ երկրի վրեժը », անցավ Միջագետքը, ավերեց նրա բոլոր քաղաքները, այրեց ամբողջ բերքը, ջարդեց տղամարդկանց։ Հողոփեռնեսը պաշարեց փոքրիկ քաղաք Բեթուլյան, որտեղ ապրում է երիտասարդ այրի Հուդիթը։ Կինը մտավ ասորիների ճամբար և գայթակղեց Հողոփեռնեսին։ Երբ հրամանատարը քնեց, Հուդիթը կտրեց նրա գլուխը[7]։ «Որովհետև նրա գեղեցկությունը գերեց նրա հոգին, սուրը անցավ նրա մեջքով»։ Զորքեը, մնալով առանց ղեկավարի, չկարողացավ դիմադրել Բեթուլյայի բնակիչներին և ցրվեցի։ Հուդիթը որպես ժառանգություն ստացավ Հողոփեռնեսի վրանն ու նրա պարագաները և մտավ Բեթուլյա՝ որպես հաղթանակող։
Ընտրելով այն պահը, երբ սպանությունը արդեն կատարվել է, Ջորջոնեն, ի տարբերություն մյուս նկարիչներին, անդրադառնալով այս աստվածաշնչյան տեսարանին, ստեղծեց զարմանալի խաղաղություն քարոզող նկար[7]։ Հուդիթն աջ ձեռքին բռնել է սուրը, իսկ աջ ոտքը դրված է Հողոփեռնեսի գլխին։ Հուդիթի մեջքի հետևում ներդաշնակ բնապատկեր է։
Նկարչական յուրահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքիր է, որ ուժեղ լուսավորության դեպքում համարյա ամբողջովին կորում է գույնը, որը հազվադեպ երևույթ է այս դարաշրջանի կերպարվեստի մեջ։ Ջորջոնեն խաղալով սառը գույների և տաք ստվերների կոնտրաստում, մոտեցնում է զանազան իրերը (Հուդիթի մարմինն ու նրա հագուստը, նկարված տորոնով), լույսը, ինչպես նաև ամբողջ կազմվածքը կարծես հորդում է «միավորում, հարթեցնում է օբյեկտները և գույները»[8]։
Վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը նկարված է պահարանի համար նախատեսված սալիկի վրա ( XV դարի վերջին XVI դարի սկզբին Իտալիայում սովորություն էր դարձել կահույքը զարդարել նման կերպ)։ Ֆրանսիայում XVII - XVIII դարերում նկարից հեռացվեց մուգ ներկը, կողքերը ավելացված է փայտե մասեր (յուրաքանչյուրը 12 սմ)։ Կրոզայի նկարների ձեռնարկում (1755) «Հուդիթի» չափը նշվում էր արդեն ընդլայնումներով` 144 х 86 սմ[9]` ևս մեկ ծառի պատկերով աջից և բնապատկերով ձախից[5]։
Խոտերի ու քարերի ուրվագիծը, որոնցից պատրաստված է պատը, շրջապատված է ոսկով։ XVIII դարի վերջին XIX դարի սկզբին Էրմիտաժում նկարը գունավորեցին դեղին ներկով, որպեսզի նրան տան այսպես կոչված «պատկերասրահի» երանգ։ Բացի այդ դրանով ուզում էին թաքցնել վերականգնման նախկին թերությունները։ Հեղինակի բնօրինակ նկարը թաքնված է շերտերով և կորցրել է ծավալը։
1807 թվականին նախատեսվում էր նկարը տեղափոխել փայտից կտավի վրա։ Ռեստավրատոր Պերոնարը, որին հանձնարարված էր իրականացնել գործողությունը հայտնաբերեց, որ նկարը լրացված է։ Նա հանձնարարություն ստացավ հեռացնել լրացումները, սակայն Ֆ. Լաբենսկու ձեռնարկում (1838) «Հուդիթի» չափսը նշված էր դարձյալ դրանցով։ Լրացումները հեռացվեցին 1838-1863 թվականների ընթացքում։ 1863 թվականի ձեռնարկում նկարը ներկայացված է ժամանակակից չափսերով։ Նկարի տեղափոխումը կտավի վրա իրականացրեց 1893 թվականին Էրմիտաժի ռեստավրատոր Ա. Սիդորովը[10]։ Համաձայն XVII դարի փորագրության, նկարի կողքերին ավելացվել են մասնիկներ 1,5-2 սմ`ավելի բաց գունավորությամբ։
1967 թվականին սկսվեց լուրջ նախապատրաստություն «Հուդիթի» ավելի լուրջ ռեստավրացիային. լրացուցիչ ուսումնասիրությունները փաստում էին դրա հրատապությունը։ Առաջին փուլում ուսումնասիրվում էին նկարի հետ տարբեր տարիներին կատարված հին փորագրությունները։ XVII դարում նիդերլանդական փորագրությունները ցույց են տալիս, թե ինչպիսի տեսք ուներ նկարը մինչև նրա մեջ փոփոխություններ մտցնելը։
Արվել են բազմաթիվ նկարներ ուլտրամանուշակագույն ճառագայթների, ինֆրակարմիր ճառագայթների, ռենտգենոգրամաների, միկրոսկոպների միջոցով։ Կտավի որոշ մասերում Ջորջոնեի ձեռքը ծածկված էր վեց շերտով, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին լաքապատ էր։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ բնօրինակ նկարը բավականին լավ է պահպանված, ինչը թույլ տվեց հեռացնել լաքապատ մասը։ 1967 թվականի դեկտեմբերին ամեն ինչ պատրաստ էր նկարի հետագա շերտերը հեռացնելու համար, սակայն դեռ չսկսած, նրանք ընդհատվեցին մի շարք նշանավոր նկարիչների պահանջով. նրանք գտնում էին, որ ռեստավրացիան լուրջ հարված կհասցնի Ջորջոնեի ստեղծագործությանը։
Ռեստավրացիան սկսվեց 1969 թվականին։ Աշխատանքները ղեկավարում էր ռեստավրատոր բարձր որակավորում ունեցող Ա. Մ. Մալովան։ Ընդհանուր ղեկավարությունը իրականացնում էր ռեստավրացիայի արհեստանոցի ղեկավար Ա. Վ. Բրյանցևը, Մոսկվայից և Լենինգրադից էքսպերտներ[5]։ Նկարը մաքրվեց դեղին ներկից և հետագայում արված լրացումներից աստիճանաբար։ Լաքը հանվել է խոնավացված հատուկ բամբակյա թամպոնի շերտով։ Օրական բացվում էր հին լաքի 2-6 սանտիմետր քառակուսի բարակ շերտ։ Անակնկալ դարձավ նկարի բնօրինակը, որը թաքնված էր դեղին լաքով։ Ռեստավրացիայից հետո հետին պլանում բացվեց քաղաքային ամրոցը և սարերը, Հուդիթի հետևում ծառերի սաղարթ , խոտեր, ծաղիկներ և քարեր` արված Ջորջոնեի կողմից բացարձակ ճշգրտությամբ։ Հայտնաբերվեց նկարչի մատնահետքերն աջ կողմից ամպի վրա, պատին և հագուստին։ Նկարի ռեստավրացիան ավարտվեց 1971 թվականին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедический словарь юного художника / Сост. Н. И. Платонова, В. Д. Синюков. — М.: Педагогика, 1983. — С. 291. — 416 с. — 500 000 экз.
- Ярошенко В. Люди и сокровища. — М.: Молодая гвардия, 1981. — С. 89-94. — 143 с. — 75 000 экз.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/32196/
- ↑ «The State Hermitage Museum: Hermitage History». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Lib.ru/Классика: Муратов Павел Павлович. Образы Италии
- ↑ «Giorgione (Italian painter)» (անգլերեն).
- ↑ 5,0 5,1 5,2 The History of Giorgione’s Judith and its restoration T. Fomicieva
- ↑ Recueil d’estampes d’après les plus beaux tableaux et les plus beaux dessins qui sont en France dansle Cabinet du dans celui de Monseigneur le Duc d’Orleans et dans d’autres Cabinets, Paris, 1729, № 33 Judith
- ↑ 7,0 7,1 Цит. по: Ярошенко В. Люди и сокровища. — М.: Молодая гвардия, 1981. — С. 93. — 143 с. — 75 000 экз..
- ↑ Волков, Николай Николаевич (художник) Цвет в живописи. — М.: Искусство, 1984. — С. 188-189.
- ↑ Трудно сказать, чем руководствовался Кроза, отдавая подобное распоряжение. Вероятно оригинальный формат картины казался ему слишком узким, может быть также «Юдифь» была надставлена для того, чтобы составить пару какой-либо из картин коллекции.
- ↑ Деревянная основа с обратной стороны картины стачивалась до грунта, потом по нему наносился слой грунта, всё укреплялось марлей и переносилось на холст. Работа с произведениями живописи, переведёнными с дерева на холст требует особой осторожности, и реставраторы опасались, что «Юдифь» может, как это часто бывает с такими полотнами, отреагировать на смену температурно-влажностного режима короблением основы или вздутием красочного слоя. В настоящее время перевод живописи на другую основу производится только в самых крайних случаях, обычно же оригинальная основа картины сохраняется всеми доступными средствами.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/32196/?lng=ru «Юдифь» Джорджоне на официальном сайте Эрмитажа