Հովսեփ Հովհաննիսյան (խմբագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Հովհաննիսյան
Ծնվել է1881
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել է1975
Մահվան վայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունխմբագիր

Հովսեփ Հովհաննիսյան (1881, Թավրիզ, Իրան - 1975, Թեհրան, Իրան), հայ խմբագիր։ ՀՅԴ կուսակցությյան անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփ Հովհաննիսյանը ծնվել է 1881 թվականին Թավրիզում։ 1897 թվականից աշխատակցել է Թիֆլիսի, Բաքվի, Կոստանդնուպոլսի պարբերականներին՝ «Մշակ», «Արեւ», «Ոստան», «Հորիզոն», «Նոր հոսանք», «Հայրենիք», «Վէմ», «Լուսաբեր» և այլն։ 1909 թվականին Թավրիզում հրատարակել է «Առաւօտ», 1912 թվականին Թեհրանում՝ «Արշալոյս» թերթերը (Վահան Զաքարյանի, Զորա Սագինյանի և Արսեն Միքայելյանի հետ)։ 1942-1948 և 1955-1958 թվականին՝ «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր։

1995 թվականին Երևանում լույս է տեսել Հովհաննիսյանի «Հուշերը» (համահեղինակ 1, 2)։

Հանդես է եկել Ֆիլիպ, Ֆարրո, Մեն, Յել, Յ. Էլմար, Ք. Արմենյան և այլ ծածկանուններով։

Հովսեփ Հովհաննիսյանը մահացել է 1975 թվականին Թեհրանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։