Հովսեփ Դինիբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Դինիբեկյան
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Քաղաքացիություն Քարթլի-Կախեթի թագավորություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդիվանագետ և ճանապարհորդ

Հովսեփ Խատինի Դինիբեկյան (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), XVIII դարի 2-րդ կեսի հայ դիվանագետ, ճանապարհորդ, ազատագրական շարժման մասնակից։ Հինգհարյուրապետի պաշտոնով ծառայել է Վրաստանի թագավորներ Հերակլ II-ի (1744-1798) և Գեորգի XII-ի (1798-1800) արքունիքներում, պաշտոնական ուղևորություններ կատարել Իրաք, Հնդկաստան, այլ երկրներ։ Հովսեփ Դինիբեկյանի միջոցով Հերակլ II, Հայոց կաթողիկոսներ Հակոբ Ե Շամախեցին և Սիմեոն Ա Երևանցին նամակագրական կապ են պահպանել հայ ազատագրական շարժման գործիչ Շահամիր Շահամիրյանի հետ։ 1782 թվականին Հովսեփ Դինիբեկյանն Էջմիածին է բերել վերջինիս պատվերով 1778 թվականին Վենետիկում տպագրված «Աշխարհացոյց Հայաստանեայցը», ապա Հնդկաստան՝ Շահամիրյանին հասցրել Հերակլ II-ի 1786 թվականի հրովարտակը՝ նրան իշխանական կոչում շնորհելու մասին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիգորյան Վ. Ռ., Նոր տեղեկություններ Հովսեփ Դինիբեկյանի մասին, ՊԲՀ, 1979, № 1:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 579