Հովնան Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովնան Դավթյան
Ծնվել է1865
ԾննդավայրՇուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1918
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց և Ժնևի համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ

Հովնան Դավթյան, (Հոնան Նանոյան, 1865, Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - 1918, Ժնև, Շվեյցարիա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Շուշիի թեմական, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ժնևի համալսարանում ուսումնասիրել հասարակական գիտություններ։ 1891 թվականից եղել է ուսուցիչ Թավրիզում, որտեղ միացել է Հովսեփ Արղությանի և Նիկոլ Դումանի խմբին։ ՀՅԴ կուսակցության 1892 թվականի առաջին ընդհանուր ժողովի նախաձեռնողներից էր, Սիմոն Զավարյանի հետ հանդես է եկել սոցիալիստական գաղափարների պաշտպանությամբ։ 1895-1896 թվականներին Ժնևում խմբագրել է «Դրոշակը»։ 1898 թվականին վերադարձել է Թավրիզ։ 1905-1906 թվականին Թիֆլիսում խմբագրել է «Հառաջ» թերթը։ Հայ-թաթար. ընդհարումների ժամանակ Շուշիում ջանացել է հարթել երկու ժոդովուրդների հարաբերությունները։ 1909-1913 թվականներին Թավրիզում եղել է Կենտրոնական դպրոցի տեսուչ, ապա անցել է ժնև, ուր մահացել է թոքախտից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արղության Հ, Հովնան Դավթյան (հուշեր անցյալից), Վեմը, 3, 1938, էջ 87-92։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png