Հովհաննես Մրքուզ Ջուլայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Մրքուզ Ջուլայեցի

Հովհաննես Մրքուզ Ջուլայեցի կամ Ջուղայեցի (պարս.՝ هوانس مرکوز جولایچی, ), Սեֆյան Պարսկաստանի Նոր Ջուղայում բնակվող հայ աստվածաբան և փիլիսոփա։ Նա հայտնի է իր գրած զանազան աստվածաբանական և փիլիսոփայական աշխատությունների շնորհիվ՝ գրված հայերենով, պարսկերենով և հնարավոր է արաբերենով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպահանի, Նոր ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի գավիթ

Հովհաննեսը ծնվել է Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաք Նոր Ջուղայում, 1643 թվականին։ 17-րդ դարի սկզբին Շայհ Աբասի կողմից հարյուրավոր հայկական ընտանիքներ ստիպված էին տեղափոխվել Նոր Ջուղա։ 1669 թվականին նա Հայ առաքելական եկեղեցու կողմից ստացել է վարդապետի աստիճան և հայտնի է դարձել հենց Հովհաննես վարդապետ անունով, որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է Avanus khalifa: Հովհաննեսը տարբեր թեմաներով բանավեճեր է ունեցել Աբբաս I Սեֆիի և եվրոպացի միսիոներների հետ[1]։ Նրա աշակերտներից է եղել իրանացի պատմաբան և աստվածաբան Հազին Լահջին, որին վարդապետը սովորեցրել է Նոր Կտակարանը և քրիստոնեական աստվածաբանություն[1][2]։ Ըստ Հազինի՝ Հովհաննեսը լավ տեղեկացված է եղել իսլամական փիլիսոփայության մասին, ազատ կարողացել է խոսել արաբերեն և պարսկերեն[1]։

Հովհաննեսը այն վանականներից է եղել, որի հետ կրոնի և աստվածաբանության մասին զրուցել է շախ Սոլթան Հուսեյնը, որը այցելության էր եկել Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանք։

Հովհաննեսը հայտնի է իր գրած զանազան աստվածաբանական և փիլիսոփայական աշխատությունների շնորհիվ, որոնք գրված են հայերենով, պարսկերենով և հնարավոր է արաբերենով, սակայն ուսումնասիրողները ավելի շատ ուշադրություն են դարձրել նրա հայերեն ստեղծագործություններին։ Նրա «Քրիստոնյա Հովհաննես խալիֆայի մասին գիրք»-ը դեռևս գոյություն ունեցող երկլեզու ձեռագիր է, հայերենը աջ էջի վրա, պարսկերենը կամ արաբերենը՝ ձախ, սակայն իր մեկ այլ աշխատությունը՝ «Usul-i din-i isavī u furu-i an» («Քրիստոնեական հավատքի սկզբունքները և դրա գործնական կողմերը») միայն պարսկերենով է հրատարկված[1]։

Հովհաննես վարդապետը մահացել է Նոր Ջուղայում, 1715 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Halft, Dennis (2018a). «Hovhannēs Mrk'uz ǰułayec'i». Christian-Muslim Relations. A Bibliographical History. Volume 12 Asia, Africa and the Americas (1700-1800). Brill. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  • Pourjavady, Reza (2018). «Muḥammad ʿAlī Ḥazīn Lāhījī». Christian-Muslim Relations. A Bibliographical History. Volume 12 Asia, Africa and the Americas (1700-1800). Brill.

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]