Հովհաննես Մեծոփեցի
Արտաքին տեսք
| Հովհաննես Մեծոփեցի | |
|---|---|
| Ծնվել է | 1340[1] |
| Ծննդավայր | Աղիովիտ, Տուրուբերան, Մեծ Հայք, Թուրքիա[1] |
| Մահացել է | 1410[1] |
| Կրթություն | Տաթևի համալսարան[1] |
| Մասնագիտություն | ուսուցիչ, գրիչ և հոգևորական |
Հովհաննես Մեծոփեցի (1340, գյուղաքաղաք Զարիշատ, Քաջբերունիք գավառ - 1410, Հավուց Թառ), հայ մանկավարժ, գրիչ, եկեղեցական գործիչ։ Կրթվել է Մեծոփավանքում և Տաթևի համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո ստացել է վարդապետի աստիճան, վերադարձել հայրենի գավառ, ձեռնամուխ եղել Մեծոփավանքի վերաշինությանը, ստանձնել վանքի դպրոցի ղեկավարությունը։ Հովհաննես Մեծոփեցին ընդօրինակել է փիլիսոփայական բովանդակությամբ մի ձեռագիր (Մատենադարան, ձեռ. № 5931)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 564)։ |
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |