Հովհաննես Կոզեռն
Հովհաննես Կոզեռն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 10-րդ դար Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք |
Մահացել է | 11-րդ դար Երևան |
Մասնագիտություն | պատմաբան |
Հովհաննես Կոզեռն Տարոնացի (10-րդ դար, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք - 11-րդ դար, Երևան), 11-րդ դարի առաջին կեսի հայ գիտնական, տոմարագետ։
Կրել է «հայոց վարդապետ» պատվանունը։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1022 թվականին հայոց կաթողիկոսի հետ այցելել է Տրապիզոն, որտեղ Հայոց թագավորի անունից բանակցություններ են վարել Բարսեղ Բ կայսեր հետ՝ Հովհաննես-Սմբատ Բագրատունու մահից հետո նրա թագավորության հողերը Բյուզանդիային հանձնելու շուրջ[1]։
Կաթողիկոսները, ինչպես նաև հայ ու բյուզանդացի թագավորները նրան դիմել են արևի խավարումների ու երկրաշարժերի պատճառները հասկանալու համար[2]։ Այսպես Մաթեոս Ուռհայեցին գրում է, որ բյուզանդական Վասիլ կայսրը դիմում է հայոց Հովհաննես թագավորին (1020-1042), որպեսզի Հովսեփ Ընծայեցուն ու Հովհաննես Կոզեռնին ուղարկի Կոնստանդնուպոլիս՝ Զատկի տոնի խաթարման պատճառները հասկանալու համար[3]։
Կյանքի վերջին տարիներին ապրել ու ստեղծագործել է Երևանում՝ Սբ․ Անանիայի դամբարանին կից վանքում, որտեղ այսօր կանգուն է Երևանի Զորավոր Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Իր վերջին կանխատեսումը նա արել է 1036 թվականին[1]։
Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաթևոս Ուռհայեցու հավաստմամբ Հովհաննես Կոզեռնը հեղինակել է հետևյալ երկերը, որոնք չեն պահպանվել.
- «Գիր հավատոց»
- «Պատմութիւն Բաքրատունեաց»
Գրել է տոմարագիտական աշխատություններ, դրանց թվում.
- «Մեկնութիւն տոմարի»
Նրան է վերագրվել «Տեսիլ» վերտառությամբ անվավեր գրվածքը, որը սակայն ստեղծվել է Կոզեռնի մահից հետո, թուրք-սելջուկների տիրապետության շրջանում և արտահայտում է քրիստոնյա տերությունների օգնությամբ Հայաստանը թուրք - սելջուկների լծից ազատագրելու ակնկալություններ, ուստի դրա իսկական հեղինակը հավանաբար շահարկել է Հովհաննես Կոզեռնի անունը։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևանի ամենահին գերեզմանատունը (այժմ՝ թաղամաս), որտեղ թաղված է եղել Կոզեռնը[4], կրում էր նրա անունը, իսկ Կոնդում նրա անվամբ կա փողոց։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սբ. Հովհ.Կոզեռն» Կրթամշակույթային կենտրոն(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Казинян Арис (2013)։ Армения - с крестом или на кресте։ Երևան
- ↑ Ղաֆադարյան Կարո (1975)։ Երևան․ միջնադարյան հուշարձանները ու վիմական արձանագրությունները։ Երևան: Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն։ էջ 49
- ↑ Ուռհայեցի Մաթևոս (1898)։ Ժամանակագրություն, Բ տպագրություն։ Վաղարշապատ։ էջեր 67–74
- ↑ Առաքել Դավրիժեցի, «Պատմություն», Երևան, Սովետական գրող, 1988, էջ 248
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 562)։ ![]() |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |