Հովհաննես Խալփախչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Խալփախչյան
Ի ծնե Խալփախչյան Հովհաննես Խաչատուրի
Ծնվել է օգոստոսի 1 (օգոստոսի 14), 1907
Ծննդավայր Դոնի Ռոստով
Մահացել է անհայտ է
Ազգություն հայ
Ճյուղ(եր) ճարտարապետություն
Գործունեություն ճարտարապետ
Կրթություն Երևանի պետական համալսարան

Խալփախչյան Հովհաննես Խաչատուրի (օգոստոսի 1 (օգոստոսի 14), 1907, Դոնի Ռոստով - անհայտ), հայ ճարտարապետ։ Ճարտարապետության դոկտոր (1966

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը (19301927 - 1938 թվականներին աշխատել է Երևանի նախագծային կազմակերպություններում։ Նրա նախագծերով Հայաստանում կառուցվել են բնակելի և հասարակական շենքեր (Երևանում բժշկական ինստիտուտի մասնաշենքերից մեկը, Վանաձորում երաժշտական տասնամյա դպրոցի շենքը և այլն)։ Խալփախչյանը գլխավորում էր ճարտարապետության տեսության և պատմության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա) ճարտարապետական պատմության սեկտորը։ Հիմնական գիտական աշխատությունները նվիրված են հայ ճարտարապետության պատմությանը։ Չափագրել է շուրջ 120 հուշարձան, հրապարակել է 140 գիտական հետազոտություն։ «Ճարտարապետության համընդհանուր պատմություն» բազմահատորյակում (1971) գրել է «Հայաստանի ճարտարապետություն» բաժինը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի արտադրական կառուցվածքները, Ե., 1961:
  • Apмяно-pyccкие культурные отношения и их отражение в архитектуре, E., 1957;
  • Гражданское зодчество Apмении M., 1971;
  • Caнаин, M., 1973;
  • Sanahin. Milano, 1970,
  • № 3 (Documenti di architettura Armenia).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png