Հոսեյն Սալամի
Հոսեյն Սալամի | |
---|---|
պարս.՝ حسین سلامی | |
1960 - | |
Ծննդավայր | Գոլփայեգան, Պահլավական Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Զորատեսակ | Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Իրանա-իրաքյան պատերազմ, Ռազմական գործողություն «Իսլամական պետության» դեմ և Իրան-Իսրայել հակամարտություն (2024) |
Կրթություն | Իրանի գիտության և տեխնոլոգիայի համալսարան |
Հոսեյն Սալամի (պարս.՝ حسین سلامی, 1960, Գոլփայեգան, Պահլավական Իրան), իրանցի ռազմական գործիչ, գեներալ-մայոր[2], ով այժմ զբաղեցնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի պաշտոնը[3][4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոսեյն Սալամին ծնվել է 1960 թվականին Իրանի Սպահան նահանգի Գոլպայեգան քաղաքում։ 1978 թվականին նա ընդունվել է Իրանի գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանի մեքենաշինություն բաժինը։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ նա միացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Պատերազմից հետո Սալամին շարունակել է ուսումը և ստացել պաշտպանության կառավարման մագիստրոսի կոչում[6]։
Սալամին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների շարքում առանձնանում է իր ագրեսիվ ելույթներիով, որոնք ուղղված են ԱՄՆ-ին, Իսրայելին և Սաուդյան Արաբիային[7]։
Զբաղեցրած պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության և աշխատակազմի համալսարանի հրամանատար (1992–1997)
- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակազմի օպերատիվ աշխատանքի գծով տեղակալ (1997–2005)
- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար (2005 – 2009, հոտեմբեր)
- Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրագույն ազգային պաշտպանական համալսարանի գիտաշխատող
- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ (2009–2019)[6]
- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար (2019)[2][4][5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.nytimes.com/2019/04/21/world/middleeast/iran-revolutionary-guards-leader.html
- ↑ 2,0 2,1 Hafezi, Parisa. «Khamenei names new chief for Iran's Revolutionary Guards». reuters.
- ↑ «Iranian Guard commander: Our 'hands remain on the trigger' to attack Israel». The Journalism post. 2014 թ․ մարտի 11. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «خبرگزاری فارس - سردار سلامي جانشين فرمانده كل سپاه شد» [Sardar Salami succeeds the commanding officer] (պարսկերեն). Fars News Agency. 2009 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 5,0 5,1 Gladstone, Rick. «Iran's Supreme Leader Replaces Head of Revolutionary Guards». NYT. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 6,0 6,1 «Biography of Hossein Salami». Shakhsiat Negar. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Saudi Arabia to collapse over 'sectarian' policies: Iranian general». The Tehran Times. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
|