Հոփա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հոպաից)
Բնակավայր
Հոփա
թուրքերեն՝ Hopa
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ10 մետր
Բնակչություն27 176 մարդ (2023)[1]
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ08600
Պաշտոնական կայքhopa.bel.tr
Հոփա (Թուրքիա)##
Հոփա (Թուրքիա)

Հոփա (թուրքերեն՝ Hopa), քաղաք և շրջան Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում, Արդվինի մարզում։ Գտնվում է Արդվին քաղաքից 67 կիլոմետր հեռավորության վրա։ Հոփան գտնվում է թուրք-վրացական պետական սահմանի մոտ՝ Սև ծովի ափին։ 2007 թվականի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում է 32 209 մարդ, որից 17 361-ը բնակվում են քաղաքում։ Շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 389 կմ²։ Քաղաքում հիմնականում բնակվում են համշենահայեր։ Քաղաքում բնակվում են նաև թուրքեր և լազեր։ Դեռ 17-րդ դարում Էվլիյա Չելեբին գրել է, որ քաղաքի բնակչության մեծ մասը եղել են լազեր և քիչ քանակությամբ հույներ[2]։

Քաղաքն ունի նավահանգիստ, որտեղից նավերը շարժվում են դեպի Ստամբուլ կամ Բաթում։ Սահմանի հակադիր հատվածում գտնվում է վրացական անցակետը, որը գտնվում է Սարփի գյուղում։ Ներկայումս Հոփան ծառայում է որպես կեցավայր բեռնատար ավտոմեքենաների վարորդների համար, ովքեր Ստամբուլից մեկնում են դեպի հարևան Վրաստան, Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստան։ Նախկինում, մինչև վրաց-թուրքական սահմանի բացումը, շրջանի բնակչությունը զբաղվել է միայն գյուղատնտեսությամբ։ Ներկայումս, Հոփայում զարգանում է նաև ծովային տուրիզմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nufusune.com/hopa-ilce-nufusu-artvin
  2. Челеби Эвлия. Наше путешествие в области Гюрджистана и Мегрелистана.
    Շարունակելով մեր ճանապարհը՝ մենք հասանք Հոփա անունով տեղանքը։ Դա գեղեցիկ վայր է Տրապիզոնի հողերում՝ ծովի ափին։ Ունի խաղողի այգիներ և պտղատու այլ այգիներ։ Բնակչության մեծ մասերը լազեր են, և մասամբ նաև հույներ:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոփա» հոդվածին։