Հոուփ Սոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոուփ Սոլո
անգլ.՝ Hope Solo
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հոուփ Ամելիա Սոլո
Hope Amelia Solo
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 30, 1981 (42 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիչլենդ, Վաշինգտոն, ԱՄՆ,
Հասակ 1,75 մ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիեթլ Ռեյն
Համար 1
Պատանեկան կարիերա
1996–1999
1999–2002
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիչլենդ Բոմերս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն Հասկիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003
2004
2005
2009–2010
2010
2011
2012
2013–2016
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա Չարջ
Գերմանիա Կոպպարբերգս/Գյոթեբորգ
Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սեյնթ Լուիս Ատթլետիկա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա Բիթ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեջիքջեք
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիեթլ Սանդերս Ուիմին
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիեթլ Ռեյն
8 (0)
19 (0)
7 (0)
23 (0)
16 (0)

4 (0)
3 (0)
54 (0)
Ազգային հավաքական
1996–1997
1998
1999–2000
2000–
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Մ-16)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Մ-19)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Մ-21)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
173 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հոուփ Ամելիա Սոլո (անգլ.՝ Hope Amelia Solo, հուլիսի 30, 1981(1981-07-30)[1][2][3], Ռիչլենդ, Benton County, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի նախկին ֆուտբոլիստուհի, դարպասապահ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն։ 2000-2016 թվականներին հանդես է եկել Միացյալ Նահանգների կանանց ֆուտբոլի ազգային հավաքականում ( թվականից)։

Համալսարանային առաջնություններում ներկայացրել է Վաշինգտոնի համալսարանը, որից հետո մասնագիտական նորամուտը կատարել Կանանց ֆուտբոլի միացյալ ասոցիացիայի (WUSA) «Ֆիլադելֆիա Չարջ» ակումբում։ Առաջին մրցաշրջանում մարզական կառույցի լուծարվելուց հետո սկսել է ելույթներ ունենալ եվրոպական ակումբներում։ 2009-2011 թվականներին հանդես է եկել Կանանց պրոֆեսիոնալ ֆուտբոլի առաջնության (WPS) մի շարք ակումբներում։ Հերթական լուծարումից հետո (2012) սկսել է հանդես գալ Կանանց ազգային ֆուտբոլային լիգայում (NWSL)։

Համարվում է աշխարհի լավագույն կին դարպասապահներից մեկը[4][5]։ Ազգային հավաքականի կազմում արժանացել է օլիմպիական ոսկե մեդալի՝ 2008 թվականի Պեկինի և 2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում, 2006 թվականին ԿՈՆԿԱԿԱՖ-ի կանանց առաջնությունում, ինչպես նաև զբաղեցրել երկրորդ տեղը 2011 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ Արժանացել է նաև «Ոսկե ձեռնոց» մրցանակին։

Մասնակցություն է ունեցել «Երբ պարում են աստղերը» հեռուստաշոուում, ինչպես նաև նկարահանվել «ESPN The Magazine» ամսագրի «Body Issue» ֆոտոշարքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. FBref.com(բազմ․)
  4. «Հոուփ Սոլո». ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիա. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  5. Այսոլա, Ֆրենք (2012 թ․ օգոստոսի 2). «Դարպասապահ Հոուփ Սոլոն ապացուցեց, որ արժանի թիմակից է». «Yahoo! Sports». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոուփ Սոլո» հոդվածին։