Հոգեվանք (Կարմիր վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան ՀՀՇիրակի մարզիՍառնաղբյուր գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտքում։ Հոգեվանքի գլխավոր եկեղեցին մարդիկ հաճախ Սուրբ Կարապետ են կոչում,սակայն եկեղեցու ներսում եղած արձանագրությունների համաձայն այն Սուրբ Ստեփանոս անվամբ է օծված։ Գլխավոր եկեղեցին ըստ հյուսիսային մուտքից վեր եղած արձանագրության, կառուցվել է 1205-ին։ Եկեղեցին գմբեթավոր դահլիճի տիպի է, ավագ խորանի երկու կողմում ուղղանկյուն, թաղածածկ ավանդատներով։ Բոլոր ճակատներն ունեն «հայկական խորշեր»։ Գլանային թմբուկով գմբեթը, քանդվել է 1939-ի երկրաշարժից, վերանորոգվել 1980-ական թվականներին։ Սուրբ Կարապետ եկեղեցուց մոտ 50 մ հյուսիս պահպանվել են միանավ (5-րդ դար) և քառակոնք (7-րդ դար), աբսիդները արտաքուստ եռանիստ են եկեղեցիների որմերի ստորին շարքերը։
Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Ե., 1975։
Գրիգորյան Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան, 1982։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։