Հյուսիս-հարավ

—— միջանցքով նախատեսվող երթուղին
—— ստանդարտ երթուղի
«Հյուսիս-հարավ» (NS), միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծ։ Տրանսպորտային միջանցքը նախատեսված է ապահովել Իրանի միջոցով Բալթյան երկրների և Հնդկաստանի միջև առկա տրանսպորտային կապը[1]։
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի հիմնական առավելությունները մյուս երթուղիների նկատմամբ (մասնավորապես, Սուեզի ջրանցքով ծովային երթուղու նկատմամբ) կայանում են բեռնափոխադրումների ճանապարհի երկուսուկես անգամ կրճատումը, ինչպես նաև ISO-կոնտեյներների փոխադրման սակագնի նվազեցումը, ի տարբերություն ծովային եղանակով փոխադրման[2]։
Միջազգային տրանսպորտային միջանցքի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 7 200 կիլոմետր[3]։
Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին հնդկական, պարսկական և ռուսական տրանսպորտային մի խումբ ընկերություններ ստորագրել են «Շրի Լանկա- Հնդկաստան- Իրան- Կասպից ծով- Ռուսաստան» միջազգային տրանսպորտային միջանցքով կոնտեյներների արտահանման և ներկրման, ինչպես նաև բեռնափոխադրումների գլխավոր համաձայնագիրը[4]։ Համաձայնագիրը կարգավորում էր ահդ փոխադրման գործընթացը, մասնակիցների պատասխանատվությունը, 20 և 40 փութանոց կոնտեյներների մոտավոր դրույքները և փոխադրման ժամկետները[4]։
2000 թվականի սեպտեմբերի 12-ին, տրանսպորտի հարցերով Եվրասիական երկրորդ կոնֆերանսի ժամանակ, Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է «Հյուսիս-հարավ» միջանցքի ստեղծման միջկառավարական համաձայնագիրը[2]։ Մասնակիցներ երկրներ դարձան Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը[2]։ 2002 թվականի փետրվարին ՌԴ Պետական դուման և Դաշնային խորհուրդն ընդունել են դաշնային օրենք՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագիրը վավերացնելու մասին[4]։ 2002 թվականի մայիսին Սանկտ Պետերբուրգում մասնակից երկրների տրանսպորտի նախարարների կողմից ստորագրվել է միջանցքի պաշտոնական բացման մասին հուշագիր[2]։
2000-2002 թվականներին միջանցքով տեղափոխվել են մի քանի հազար հնդկական կոնտեյներներ[4]։ Բեռնափոխադրումներն իրականացվել են մի խումբ ընկերությունների կողմից, որոնք գործում էին հնդ-իրանական «Իրան-Հենդ» և ռուս-պարսկական «Իրսոտր» ընկերությունների կազմում՝ «Ռեջի» համակարգող ընկերության մասնակցությամ[5]։ Փորձը ցույց է տվել, որ Պարսից ծոցի ափին գտնվող Բենդեր Աբաս նավահանգստից մինչև Կասպից ծովի ափին գտնվող Էնզելի նավահանգիստ բեռնափոխադրման ժամանակը կազմել է 4 օր՝ ներառյալ նաև մաքսային գործընթացները[5]։ Բենդեր Աբասից բեռնափոխադրման ժամկետը կազմել է 13 օր[5]։
Սակայն հետագայում, կապված բազմաթիվ տեխնիկական դժվարությունների հետ, «Հյուսիս-հարավ» միջանցքով կոնտեյներների տեղափոխությունը սահմանափակվել է Ռուսաստան-Իրան-Ռուսաստան երթուղով[4]։ Աստրախանի միջոցով Հնդկաստանից կոնտեյներների տեղափոխությունը սառեցվել է[4]։ Այդուհանդերձ նախագիծը նախկինի պես մնացել է գրավիչ և, ավելի ուշ, համաձայնագրին միացել են նաև Ադրբեջանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Օմանը, Սիրիան[2]։ Համաձայնագրին միանալու հայտ են ներկայացրել նաև Թուրքիան և Ուկրաինան[2]։
Ներկայումս համաձայնագրի ակտիվ մասնակիցներից մեկը Ղազախստանն է, որը «Հյուսիս-հարավ» միջանցքի միջոցով, Ռուսաստանի տարածքով և Սև ծովով, կարողանում է արտահանել բեռնափոխադրումները դեպի Պարսից ծոցի երկրներ։ Սակայն Ղազախստանի համար նպատակային բեռը կոնտեյներները չեն, այլ՝ հացահատիկը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին ապրանքային շուկան գնահատվում է 25-26 միլիոն տոննա[2]։ Նախատեսվում է, որ Իրանի և Ադրբեջանի միջև կառուցվող երկաթգիծը 13-20 %-ով կկրճատի Թուրքիայի միջոցով ռուսական ապրանքափոխադրման արժողությունը (ներառյալ Բոսֆոր - Մարմարա ծով - Դարդանելի ծովային երթուղին)[6]։ Ռուսաստանի տարածքում «Հյուսիս-հարավ» միջանցքի շրջանակներում բեռնափոխադրման համար կարևոր նշանակություն ունի Բուսլովսկայա - Սանկտ Պետերբուրգ - Մոսկվա - Ռյազան - Կոչետովկա - Ռտիշևո - Սարատով - Վոլգոգրադ - Աստրախան ընդհանուր 2513 կիլոմետր երկարություն ունեցող երկաթգիծը[2]։
Բեռնափոխադրման երթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Կասպից ծովով նախատեսված է բեռնափոխադրման երեք հիմնական երթուղիներ[2]․
- Կասպյան երթուղին անցնում է Աստրախանի, Օլյայի և Մախաչկալայի նավահանգիստներով։ 2004 թվականին կառուցվել է երկաթգիծ մինչև Օլյայի նավահանգիստ։
- Արևելյան՝ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենիայի միջոցով դեպի Իրանի երկաթուղային համակարգ, որն իրականացվում է Թեջեն-Սերահս սահմանային անցակետերով։ Ուզբեկստանը շրջանցող ճանապարհի կառուցման մասին պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականին, իսկ շահագործման հանձնվել 2013 թվականին։
- Արևմտյան երթուղին անցնում է Աստրախան - Մախաչկալա - Սամուր ուղղությամբ, այնուհետև Ադրբեջանի տարածքով հասնում Աստարա սահմանային կայարան։ Իրանի տարածքով բեռնափոխադրումներն իրականացվում են Աստարա - Ռեշտ - Կազվին երկաթգծով։ Երկաթգծի բացումը տեղի է ունեցել 2018 թվականին։
Կասպյան[խմբագրել | խմբագրել կոդը]
Կասպյան երթուղին անցնում է Աստրախանի, Օլյայի և Մախաչկալայի նավահանգիստներով։
Մինչև Օլյա նավահանգիստ երկաթգծի կառուցումն սկսվել է 2003 թվականի հոկտեմբերի 1-ին[7]։ Այն պաշտոնապես շահագործման է հանձնվել 2004 թվականի հուլիսի 28-ին[7]։ 2010 թվականի առաջին կիսամյակում Օլյայի նավահանգիստ է ժամանել 5700 վագոն բեռ, որը պետք է ուղարկվեր Իրան[7]։
Իրանական կողմում երթուղին անցնում է Բենդերե Էնզելի, Ամիրաբադ և Նոուշեհր նավահանգիստներով։
Արևելյան[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան երթուղին հանդիսանում է երկաթուղային ուղիղ հաղորդակցության միջոց։ Երկաթուղու հին ճյուղն անցնում է Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի տարածքներով ու Թեջեն-Սերահս սահմանային անցակետով դուրս գալիս Իրանի երկաթուղային համակարգ։ Բեռնաթափումը տեղի է ունենում Սերահս կայարանում[8]։
Նոր ճյուղը, որը կառուցվել է 2014 թվականին, անցնում է Բոլաշակ (Ղազախստանից միանգամից մտնելով Թուրքմենստան) կայարանով և Էտրեկ- Գորգան սահմանային անցակետերով դուրս գալիս Իրանի երկաթուղային համակարգ։
Արևմտյան[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան երթուղին անցնում է Աստրախան - Մախաչկալա - Սամուր ուղղությամբ, այնուհետև Ադրբեջանի տարածքով հասնում Աստարա սահմանային կայարան։ Իրանի տարածքով բեռնափոխադրումներն իրականացվում են Աստարա - Ռեշտ - Կազվին երկաթգծով[9]։ 2012 թվականի հոկտեմբերի դրությամբ, Իրանի իշխանությունները խոստացել են բացել երկաթգիծը 2013 թվականի հունիսին[10]։ Երկաթգծի բացումը տեղի է ունեցել 2018 թվականին։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | |
---|---|
![]() |
Международный транспортный коридор «Север — Юг» |
«Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի հիմնական թերություններից են․
- Ռուսաստանի և Իրանի միջև ուղիղ երկաթուղային կապի բացակայությունը, ինչպես նաև ռուսական նավահանգիստներում մաքսային ծառայության դանդաղ աշխատանքը[11]։
- Ռուսաստանի և Ադրբեջանի (1520 մմ) և Իրանի (1435 մմ) ռելսերի լայնությունների միջև առկա տարբերություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Как сделать транспортный коридор Север-Юг привлекательным»։ Виртуальная таможня։ 07.11.06։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-04-15
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Международный транспортный коридор «Север-Юг»»։ Транспортные коридоры։ ОАО РЖД։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-26-ին։ Վերցված է 2014-08-25
- ↑ Россия, Индия и Иран создадут альтернативу Суэцкому каналу
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Индийские эксперты проведут оценку готовности Астрахани к транзиту по коридору «Север-Юг»»։ PortNews։ 2014-08-24։ Վերցված է 2014-08-26
- ↑ 5,0 5,1 5,2 «Новое дыхание проекта «Север – Юг»: от Балтики до Персидского залива»։ ТПП-Информ։ 2014-09-09։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-11-ին։ Վերցված է 2014-09-11
- ↑ Чичкин Алексей (№676 от 21.10.2008)։ «Закавказский рельс»։ Российская Бизнес-газета։ Վերցված է 2011-04-15
- ↑ 7,0 7,1 7,2 Шесть лет назад в Астраханском регионе было открыто движение поездов по новой железнодорожной ветке «Порт Оля — Яндыки» Archived 2012-04-28 at the Wayback Machine., privzd.rzd.ru
- ↑ Развитие железнодорожного транспорта Archived 2014-12-09 at the Wayback Machine., railway.gov.tm
- ↑ Рустамов Эльшан (24.03.2011)։ «Продолжается строительство железной дороги между Ираном и Азербайджаном»։ First news։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-04-15
- ↑ «Гудок тепловоза раздастся на железнодорожном вокзале Решта уже в июне будущего года | Российско-иранский деловой совет»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-22-ին։ Վերցված է 2013-03-19
- ↑ Белановский Сергей (2006)։ «Перспективы развития торговых отношений России и Индии. Железнодорожное сообщение»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-04-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Международный транспортный коридор «Север-Юг» Archived 2019-08-17 at the Wayback Machine. на сайте Российских железных дорог