Հմայակ Մամիկոնյան (4-րդ դար)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հմայակ Մամիկոնյան | |
Վախճանի օր | 386[1] |
---|---|
Դինաստիա | Մամիկոնյաններ |
Հայր | Մանվել Ա Մամիկոնյան[2][3] |
Մայր | Վարդանույշ Մամիկոնյան[2][3] |
Հմայակ Մամիկոնյան (- 386[1]), հայ սեպուհ Մեծ Հայքում, Հայոց սպարապետ Մանուել Մամիկոնյանի և Վարդանույշի որդին, Մամիկոնյանների նախարարական տոհմից[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]378 թվականին ավագ եղբոր՝ Արտաշեսի հետ մասնակցել է Կարինի ճակատամարտին, որտեղ իրենց հայրը՝ սպարապետ Մանուելը պարսկական 10 հազարանոց հեծելազորի օգնությամբ Կարնո դաշտում հաղթել և գահընկեց է արել Մեծ Հայքի արքա Վարազդատ Արշակունուն, ապա ձերբակալել և սպանել նրա կողմից հայոց սպարապետ նշանակված Բատ Սահառունուն և նրա որդուն։ Հմայակը և նրա եղբայր Արտաշեսը ճակատամարտի ավարտին փորձել են նիզակներով սպանել Վարազդատ արքային, սակայն Մանուելը դա թույլ չտալով ասել է․ «Էհե՜յ, տիրասպան մի՛ լինեք»[4][5]։
Հմայակ Մամիկոնյանը ուներ ևս 2 եղբայր՝ Արտավազդը ու Համազասպը և մեկ քույր՝ Վարդանդուխտը, ով հետագայում ամուսնանալով Մեծ Հայքի արքա Արշակ Գ-ի (385-389) հետ, դառնում է Հայոց թագուհի։ Սպարապետության պաշտոնում Մանուելին հաջորդում են նրա ավագ որդիները, նախ՝ Արտաշեսը (385-389), ապա Համազասպը (389-415)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 330.
- ↑ 2,0 2,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 329—330.
- ↑ 3,0 3,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 132. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ 4,0 4,1 «Պատմութիւն Ս․ Ներսէսի Պարթևի հայոց հայրապետի․ Սոփերք», Մեսրոպ Երեց, Վենետիկ, 1853, հատոր Զ, էջ 122-123․
- ↑ 5,0 5,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 90․