Հիրկանյան թխկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիրկանյան թխկի
Հիրկանյան թխկի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Թխկածաղկավորներ
Ընտանիք Թխկազգիներ
Ցեղ Թխկի
Տեսակ Հիրկանյան թխկի
Լատիներեն անվանում
Acer hyrcanum


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հիրկանյան թխկի, թխկազգիների ընտանիքի, թխկի ցեղի տերևաթափ ծառ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ ճյուղերը և ընձյուղները մերկ են, կարմրադարչնագույն։ Տերևները 5 բլթականի են, 4,5—9 սմ երկարությամբ և մի փոքր ավելի լայնությամբ։ Վերևի կողմից մուգ կանաչավուն են, ներքևից՝ բաց գույնի։ Ծաղիկները դեղնավուն են, մանր, հավաքված վահանակներում։ Թևապտուղները մերկ են, 2,5-4,5 սմ երկարությամբ, գրեթե զուգահեռ դասավորված, դեղնագորշավուն։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Արտակարգ չորադիմացկուն և երաշտադիմացկուն ծառատեսակ է։ Հիրկանյան թխկին մեծ արժեք է ներկայացնում հատկապես չոր և շոգ շրջանների բնակավայրերի կանաչապատման և արհեստական անտառներ ստեղծելու գործում։ Սակայն ներկայումս դեռևս մշակության մեջ չի ներդրվել։ Քանի որ առատ բնային մացառներ է տալիս, միանգամայն հեռանկարային է նաև հակաէրոզիոն նպատակներով օգտագործելու համար, հատկապես ձորակների, փլվածքների, լիցքերի, քարքարոտ, անբերրի լանջերի ամրացման նպատակով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում, Իրանում, Թուրքիայում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, կաղնեբոխային խառն անտառներում՝ մինչև 1800 մետր բարձրությունների վրա։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնափայտը բավականին ամուր է և օգտագործվում է ատաղձագործության մեջ ու խառատային գործում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծառերը,Սովետ․ գրող, 1983