Հերբերտ Մալին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հերբերտ Մալին
Պատկեր
Ծննդյան ամսաթիվապրիլի 18, 1947(1947-04-18) (74 տարեկան)
ԾննդավայրՍալինաս, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Սպանություն

Հերբերտ Ուիլյամ Մալին (անգլ.՝ Herbert William Mullin, ապրիլի 18, 1947(1947-04-18), Սալինաս, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան, որը 1972 թվականի հոկտեմբերից մինչև 1973 թվականի փետրվարը Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում կատարել է 13 սպանություն։ Ձերբակալությունից հետո Մալինը հայտարարել է, որ սպանությունները միջոց էր խոշոր երկրաշարժը կանխելու՝ կապված Սան Անդրեասի ջարդոտման հետ, ինչի մասին նա զգուշացում է ստացել կողմնակի ուժերից՝ չպարզված ծագման ձայների օգնությամբ[1]։ Հերբերտ Մալինը մեղսունակ Է ճանաչվել, մեղավոր է ճանաչվել սպանություններ կատարելու մեջ և 1973 թվականին որպես պատիժ ցմահ ազատազրկում է ստացել պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքով։ Քանի որ նա հանցագործության կատարման պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, վեճերն այն մասին, թե արդյոք նա ենթակա էր քրեական պատասխանատվության, թե ոչ, մի քանի տասնամյակ են ընթացել[2]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերտ Մալինը ծնվել է 1947 թվականի ապրիլի 18-ին Կալիֆոռնիա նահանգի Մոնտերե շրջանի Սալինաս քաղաքում։ Եղել է ընտանիքի երկու երեխաներից կրտսերը։ 1952 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոյի արվարձաններից մեկը, որից հետո նրա հայրը աշխատանք է գտել Սանտա Կրուս շրջանի Ֆելտոն քաղաքում, որտեղ շուտով վարձակալել է բնակարանն ու տեղափոխել ընտանիքին։ Հերբերտի ծնողները վարում էին օրինապահ ապրելակերպ, խնդիրներ չունեին օրենքի և երեխաների կյանքի, առողջության և ընդհանուր առմամբ ընտանիքի բարեկեցության վրա բացասաբար ազդող վատ սովորությունների հետ, ինչի շնորհիվ Մալինը մեծացել է սոցիալ-բարեկեցիկ միջավայրում՝ առանց հոգեթերապևտիկ իրավիճակների և հետևանքների։ Հերբերտը հաճախել է «San Lorenzo Valley High School» դպրոց, որն ավարտել է 1965 թվականին։ Դպրոցական տարիներին նա զբաղվել է սպորտով, հանդես է եկել ամերիկյան ֆուտբոլի դպրոցական թիմի կազմում, խնդիրներ չի ունեցել առաջադիմության հետ և դրա հետևանքով հանրաճանաչություն է վայելել դպրոցում, ինչի շնորհիվ ունեցել է բազմաթիվ ընկերներ և ընկերուհիներ[3]։ Շուտով, ավարտական երեկոյից հետո՝ 1965 թվականի ամռանը, մահացել է իր մտերիմ ընկերներից մեկը՝ Դին Ռիչարդսոնը։ Ընկերոջ մահից հետո Հերբերտն իր տանը փոքրիկ հուշարձան է կառուցել Ռիչարդսոնի պատվին և դարձել ռեինկարնացիայի հիպոթեզի հետևորդը։ Այդ ժամանակ Մալինի ծանոթների և հարազատների մեծ մասը հետագայում հայտարարել է, որ հոգեկան խանգարման ախտանշանները նրա մոտ սկսել են հայտնվել Ռիչարդսոնի մահից հետո[4][5][6]։

Դպրոցն ավարտելուց հետո Մալինն ընդունվել է «Cabrillo College» քոլեջ, որտեղ սովորել է ինժեներական գործ[7]։ 1966 թվականի գարնանը նա իր դպրոցական ընկերոջ՝ Ջիմ Ջաների աջակցությամբ ստացել էր մարիխուանա ծխելու առաջին փորձը, որից հետո տարվել է թմրամիջոցների օգտագործմամբ, այդ թվում՝ ԼՍԴ-ների, և հետաքրքրվել է Արևելքի երկրների կրոնով[8]։ 1967 թվականի ամռանը նա ավարտել է քոլեջը, նշանվել ընկերուհու հետ և տեղափոխվել Սան Խոսե քաղաք, որտեղ ընդունվել է «San Jose State College» քոլեջ։ Լինելով Վիետնամի պատերազմի հակառակորդ՝ Հերբերտը տարվել է հիպիի փիլիսոփայությամբ և միացել այդ ենթամշակույթի ընկերություններից մեկին, ինչի պատճառով նրա և նրա ընկերների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Կորցնելով հետաքրքրությունը ուսման նկատմամբ՝ Մալինը նույն տարվա նոյեմբերին թողել է քոլեջը, բաժանվել է աղջկանից և սկսել է ցույց տալ ագրեսիվ վարքագիծ և սեռական շեղումների նշաններ։ 1968 թվականի ապրիլին Մալինը ձերբակալվել է մարիխուանա պահելու համար, սակայն չի դատապարտվել և որպես պատիժ ստացել է մի քանի ամիս անվճար հասարակական-օգտակար աշխատանքներ կատարելու համար, որոնք կատարել է Սան Լուիս Օբիսպո քաղաքի խանութներից մեկում աշխատելով։

1968 թվականի աշնանը Հերբերտը զորակոչվել է ԱՄՆ բանակ, որն այն ժամանակ պատերազմ էր վարում Վիետնամում։ Նրա կրթության մակարդակի, դրական հատկանիշների և գաղափարական դատողությունների կապակցությամբ Մալինը, ի վերջո, զինվորական ծառայությունից ազատվելու և Միացյալ Նահանգներում այլընտրանքային քաղաքացիական ծառայության անցնելու հնարավորություն է ստացել։ 1969 թվականի փետրվարին, դատարանի կողմից նշանակված պատիժը կրելով, Հերբերտը տեղափոխվել է Սեբաստոպոլ քաղաք, որտեղ այդ ժամանակ բնակվում էր նրա քույրը։ Գտնվելով նրա տանը՝ Մալինն սկսել է ցույց տալ հոգեկան խանգարման նշաններ և շեղված վարքագիծ, ինչի պատճառով կամավոր դիմել է Մենդոսինո շրջանի «Mendocino State Hospital» հոգեբուժական կլինիկա, որտեղ վեցշաբաթյա հետազոտության արդյունքում նրան ախտորոշվել է «շիզոֆրենիա»՝ թմրանյութերի կախվածության հետ միասին[9]։ Նույն տարվա մայիսին նա հեռացել է բուժական հաստատությունից և ուղևորվել Թահո լճի շրջանում գտնվող առողջարաններից մեկը, որտեղ գտել է սպասք լվացող մեքենայի աշխատանքը։ Սակայն, մի քանի ամիս անց, վարչակազմի հետ կոնֆլիկտի պատճառով նա ստիպված է եղել ազատվել աշխատանքից և վերադառնալ տուն՝ ծնողների մոտ, որտեղ սեպտեմբերին կամավոր դիմել է կլինիկա՝ թմրանյութերի կախվածության բուժման համար։ 1969 թվականի հոկտեմբերին նա սկսել է տառապել լսողական զգայապատրանքներով և սկսել է անպարկեշտ վարքագիծ դրսևորել, ինչի պատճառով ձերբակալվել է և հարկադրաբար տեղափոխվել Սան Լուիս Օբիսպոյի շրջանի կենտրոնական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք։

Հոգեբուժական հետազոտության ընթացքում նրան ախտորոշվել է «պարանոիդալ շիզոֆրենիա»[10], ինչի հետևանքով նրան նշանակվել է ութշաբաթյա բուժման կուրս։ Այդ ընթացքում Մալինը խոստովանել է իր նույնասեռական լինելը։ Նա դուրս է գրվել 1969 թվականի նոյեմբերի վերջին և կրկին վերադարձել է տուն՝ իր ծնողների մոտ, որտեղ շուտով գտել է աման լվացողի աշխատանքը տեղի սրճարաններից մեկում և ծանոթացել Սանտա Կրուս քաղաքում բնակվող Հիպի կոմունաներից մեկի բնակիչների հետ։ 1970 թվականի ամռանը Մալինն այդ կոմունայի ներկայացուցիչներից մեկի հետ մեկնել էր Հավայան կղզիներ, սակայն ինքնազգացողության վատթարացման պատճառով նա շուտով կրկին օգնության խնդրանքով դիմել էր տեղի հիվանդանոցներից մեկին, որից հետո վերադարձել էր տուն՝ Կալիֆոռնիա։ Նույն թվականի հուլիսին Հերբերտը կրկին ձերբակալվել է մարիխուանա պահելու համար։ Կալանքի մեջ գտնվելով՝ նա ընկել է գերակտիվության վիճակի մեջ, ինչի պատճառով տեղափոխվել է շրջանային հոգեբուժարան, սակայն վարչական և դատավարական խախտումների պատճառով նրա էտապավորման ժամանակ ստիպված են եղել Մալինին բաց թողնել 72 ժամից[11], և նա, ի վերջո, ազատվել է միայն վարչական տուգանքով։ Մեկ ամիս անց Հերբերտը փորձել է վերահաստատվել քոլեջում՝ հոգեբանության ուսումնասիրման նպատակով, սակայն նրա հոգեկան խանգարման պատճառով նրան մերժել են, որից հետո նա սոցիալական կոնֆլիկտի մեջ է մտել իր ծնողների հետ[12], լքել է տունը և գտել բեռնատարի վարորդի աշխատանքը։ 1971 թվականի սկզբին նրա հոգեկան վիճակը կտրուկ վատացել է՝ տառապելով մելամաղձությամբ և կլինիկական զառանցանքից, նա սափրել է գլուխը և խոսակցական ճառում ձայնը նմանեցրել մեքսիկական ակցենտին[13]։ Տարվել է մակրոբիոտիկայով, ինչի հետևանքով խիստ նիհարել է։

Նույն տարվա գարնանը նա հերթական անգամ կալանավորվել է հասարակական կարգը խախտելու և ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու համար։ Հերբերտը դատապարտվել է և որպես պատիժ մի քանի շաբաթ ազատազրկման է դատապարտվել։ Ազատվելով 1971 թվականի մայիսին՝ տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ հաջորդ 16 ամսվա ընթացքում ապրել է մարգինալներով և ապադասակարգայնացած այլ տարրերով բնակեցված քաղաքային շրջանում։ Այդ ընթացքում Մալինը ծանոթացել է Ռեինկարնացիայի հիպոթեզի հետևորդ Ալան Հանսենի հետ, որը Հերբերտին հավատացրել է, որ նա ընտրվել է Աստծո կողմից մարդկության փրկության համար, որի հետևանքով Մալինի մոտ մեսիանության համալիր է զարգացել։ 1972 թվականի աշնանը նա հերթական անգամ վերադարձել է իր ծնողների մոտ։ Լսողական հալյուցինացիաների հերթական նոպայի և անցանկալի անհարկի մտքերի առաջացման ժամանակ Հերբերտը ծնողներին և ծանոթներին հայտնել է, որ անհրաժեշտ է զոհաբերություններ կատարել՝ վերահաս խոշոր երկրաշարժից խուսափելու համար[14][15][16]։

Սպանությունների շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանությունների շարքն սկսվել է 1972 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ Մալինը Սանտա Կրուս շրջանի անտառաատ տարածքում բեյսբոլի ծեծանով ծեծի էր ենթարկել անտուն, 55-ամյա Լոուրենս Ուայթին[17]։ Հաջորդ սպանությունը Հերբերտը կատարել է նույն թվականի հոկտեմբերի 24-ին։ Նրա երկրորդ զոհը դարձել է ուսանողուհի, 24-ամյա Մերի Գուիլֆոյլը[18]։ Մալինը նրա վրա հարձակում է գործել հենց մեքենայի սրահում, որի ընթացքում դանակի մի քանի հարված է հասցրել նրան։ Հետագայում նա դիակը տարել է անտառապատ տեղանք, որտեղ մասնատել է նրան և մարմնի մնացորդները նետել բլուրների լանջերին։ 1972 թվականի նոյեմբերի 2-ին Հերբերտը գնացել է Լոս Գատոս քաղաքում գտնվող եկեղեցի, որտեղ հարձակում է գործել 64-ամյա քահանա Անրի Տոմեի վրա, որի ժամանակ ծեծել է նրան և դանակի մի քանի հարված հասցրել, որից վերջինս մահացել է։ Սպանության հետաքննության ընթացքում հայտնաբերվել են հանցագործի մատնահետքերը, ինչպես նաև հայտնաբերվել է հանցագործության վկան, որը ոստիկանությանը նկարագրել է Մալինի արտաքինի և հագուստի նշանները[19][20]։ Այդ սպանությունները, իր կարծիքով, նա կատարել է հոր ձայնի ազդեցության տակ, որը նրան կոչ էր անում տելեպատիայի միջոցով կատարել այդ գործողությունները[21]։

1973 թվականի հունվարի 25-ին Մալինը գնացել է իր համադասարանցի և ընկեր, 25-ամյա Ջիմ Ջաներիի տուն, որը շրջանում հայտնի է որպես Սանտա Կրուս քաղաքում թմրավաճառ[22]։ Սակայն այդ օրը պարզվել է, որ Ջաներիի տանը բնակվում է նրա ընկերն ու թմրավաճառի ընկերակից Ռոբերտ Ֆրենսիսը, իսկ Ջիմը տեղափոխվել է նոր բնակության վայր։ Ֆրենսիսի կնոջից իմանալով Ջիմ Ջաներիի բնակության նոր հասցեն[23]՝ Հերբերտը գնացել է նրա տուն, որտեղ երկու երիտասարդների միջև վեճ է սկսվել, որի ընթացքում Մալինը գնդակահարել է նրան և նրա 21-ամյա կնոջը՝ Ջոանին[24]։ Նույն օրը՝ երեկոյան, Մալինը վերադարձել է Ֆրենսիսների տուն։ Ընտանիքի ղեկավարի բացակայության ժամանակ Հերբերտը ներխուժել է տուն և սպանել Ֆրենսիսի կնոջը՝ 29-ամյա Քեթի Ֆրենսիսին[25], ինչպես նաև նրանց որդիներին՝ 9-ամյա Դեյվիդ Հյուզին և 4-ամյա Դեյմոն Ֆրենսիսին՝ վկաներից ազատվելու նպատակով[26][27]։

Մի քանի շաբաթ անց՝ 1973 թվականի փետրվարի 10-ին, Մալինը Սանտա Կրուս քաղաքի անտառապատ տարածքի ծայրամասում հանդիպել է արշավի համար հարմար վայր փնտրող չորս դեռահասի։ Ներկայանալով որսորդ՝ Մալինը երիտասարդներից պահանջել է լքել անտառի տարածքը, սակայն մերժում է ստացել, որից հետո կրակ է բացել նրանց վրա, ինչի հետևանքով նրանք բոլորը սպանվել են։ Նրա զոհերը դարձել են 18-ամյա Դեյվիդ Օլայքերը, 18-ամյա Ռոբերտ Սպեկտորը, 19-ամյա Բրայան Քերդը և 15-ամյա Մարկ Դրայբելբիսը, որոնց մարմինները հայտնաբերվել են ընդամենը մի քանի օր անց։ Մահացած դեռահասների անձնական իրերից Մալինը հափշտակել է 22 տրամաչափի հրացան։ Վերջին սպանությունը Մալինը կատարել է երեք օր անց։ Սանտա Կրուսի արևմտյան շրջաններով ուղևորության ժամանակ նա տներից մեկի կողքին տեսել է իր տնամերձ հողամասում աշխատող 72-ամյա Ֆրեդ Պերեսին։ Առանց ակնհայտ պատճառի՝ Մալինը շրջադարձ է կատարել, կանգնեցրել իր մեքենան տան դիմաց, քաշել 22 տրամաչափի հրացանը և գնդակահարել նրան։ Քանի որ Մալինը սպանություն է կատարել օրվա ցերեկային ժամերին, հանցագործության ականատես է դարձել մի քանի մարդ, որոնք հիշել են Մալինի ավտոմոբիլային համարը և այդ տվյալները փոխանցել ոստիկանությանը[28][29]։

Ձերբակալություն և դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերտ Մալինը ձերբակալվել է Ֆրեդ Պերեսի սպանությունից մի քանի րոպե անց։ Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն ցույց չի տվել։ Նրա ավտոմեքենայի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 22 տրամաչափի ատրճանակ և հրացան։ Բալիստիկ փորձաքննությունը հաստատել է, որ այդ զենքն օգտագործվել է Պերեսի, Ջիմ Ջաների և նրա կնոջ՝ Ջոանի, Քեթի Ֆրենսիսի և նրա երկու որդիների սպանության ժամանակ։ Դակտիլոսկոպիկ փորձաքննությունը հաստատել է Հերբերտի մատնահետքերի համապատասխանությունը քահանա Անրի Թոմեի սպանությունը կատարած հանցագործի մատնահետքերին, ինչի շնորհիվ Հերբերտ Մալինին 1973 թվականի փետրվարի 16-ին մեղադրանք է առաջադրվել 7 սպանության համար[30]։ Բրայան Քերդի, Մայքլ Սպեկտորի, Դևիդ Օլայքերի, Մարկ Դրայբելբիսի մարմինների հայտնաբերումից և հետագա փորձաքննությունից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ևս չորս սպանության համար[31][32]։ Մալինն իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ բոլոր սպանությունները կատարել է որպես զոհաբերություն՝ Կալիֆոռնիա նահանգում երկրաշարժից խուսափելու համար գլխի ձայների ազդեցության տակ, ինչի հիման վրա նրա փաստաբանները հայտարարել են նրա անմեղսունակության մասին[33]։

Դատավարությունը բացվել է 1973 թվականի հուլիսի 30-ին[34]։ Ընդհանուր առմամբ նրան մեղադրանք է առաջադրվել 10 սպանության համար։ Մալինն անմեղսունակության պատճառով չի ընդունել իր մեղքը, սակայն դատարանը նրան մեղսունակ է ճանաչել և իր գործողություններում հաշվետվություն է ներկայացրել[35], որի հիման վրա նույն թվականի օգոստոսի 20-ին Հերբերտը մեղավոր է ճանաչվել 10 սպանության մեջ[36]։ Դատապարտյալ լինելով՝ Մալինը խոստովանական ցուցմունքներ է տվել Անրի Տոմեի, Մերի Գուիլֆոյլի և Լոուրենս Ուայթի սպանության մեջ[37]։ Նույն տարվա աշնանը Մալինը դատարանի առաջ է ներկայացվել Սանտա Կլարա շրջանում, քանի որ Թոմեի սպանությունը նա կատարել է այդ շրջանի տարածքում։ Նա ճանաչվել է մեղավոր և 1973 թվականի դեկտեմբերի 22-ին ստացել ևս մեկ ժամկետ՝ ցմահ ազատազրկման տեսքով[38][39]։

Բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի հետագա բոլոր տարիները Հերբերտ Մալինն անցկացրել է Կալիֆոռնիա նահանգի տարբեր քրեակատարողական հիմնարկներում։ 1980 թվականին նա իրավունք է ստացել պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդություն ներկայացնել, սակայն կամավոր հրաժարվել է դրանից[40]։ Հետագայում 1982 թվականից սկսած՝ նա 8 անգամ միջնորդություն է ներկայացրել, բայց նրան միշտ մերժել են։ Բանտարկության տարիներին Մալինը ձեռք է բերել օրինակելի բանտարկյալի համբավ, կրթություն է ստացել լանդշաֆտային պատկերագծման բնագավառում և յուրացրել է ևս մի քանի մասնագիտություններ[41]։ 1985 թվականի լսումների ժամանակ նա հայտարարել է իր արարքի համար զղջալու մասին[42]։ 1996 թվականին նրա պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հերթական լսումների ժամանակ Մալինը հայտարարել է, որ ազատ արձակվելու դեպքում հույս ունի աշխատանք գտնել կրթական հաստատություններում երիտասարդության հետ աշխատելու համար[43]։ Պայմանական վաղաժամկետ ազատման վերջին միջնորդությունը Հերբերտ Մալինը ներկայացրել է 2011 թվականի սկզբին, սակայն նրան կրկին մերժել են և արգելել են նման միջնորդություններ ներկայացնել մինչև 2021 թվականը[44]։ 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ Մալինը շարունակում է իր պատիժը կրել «Mule Creek State Prison» բանտում[45]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Edmund Kemper / Herbert Mullin, Santa Cruz Sentinel. June 13, 1988» 
  2. «Mullin parole date unlikely, authorities say» 
  3. «Slaying Suspect Remembered as Charming, Peaceful Youth .March 2, 1973» 
  4. «Funerals of Dean Richardson. September 12th,1965» 
  5. «WE ALL LIKE TO SING THE DIE SONG. October 31, 2016» 
  6. «Mulliin defense concedes 13 murders. July 31. 1973» 
  7. «More Murders Linked to Mullin. Feb. 20, 1 973» 
  8. «Mullin Hands Judge Spacy Note. 31 July 1973» 
  9. «Mass Killer ‘Nice, Charming’ Person.8 August 1973» 
  10. «Mass slaver Mullin convicted. 20 August 1973» 
  11. «Release Of Mullin ‘An Error’. 29 August 1973» 
  12. «Mullin blames familys killjoy sadizm. 15 August 1973» 
  13. «Mass Killer ‘Nice, Charming’ Person.8 August 1973» 
  14. «Serial Killer Timeline Herbert Mullin. Department of Psychology Radford University. Radford, VA 24142-6946» 
  15. «Mass killer denied parole. August 16, 1996» 
  16. «LSD trip followed by slayings. 1 August 1973» 
  17. «Lawrence “Whitey” White BIRTH 15 Jan 1917 Oklahoma, USA DEATH 13 Oct 1972 (aged 55) Santa Cruz, Santa Cruz County, California, USA»։ Արխիվացված է օրիգինալից 28 December 2019-ին։ Վերցված է 25 August 2020 
  18. «Mary M Guilfoyle BIRTH 23 Feb 1948 New York, USA DEATH 24 Oct 1972 (aged 24) Bonny Doon, Santa Cruz County, California, USA» 
  19. «Fr Henri Tomei BIRTH 15 Mar 1905 France DEATH 2 Nov 1972 (aged 67) Santa Cruz, Santa Cruz County, California, USA» 
  20. «Priest in Los Gatos Stabbed to death in Church confessional. November 4,1972» 
  21. «Mullin defense concedes 13 murders. 31 July 1973» 
  22. «A seekness is groving. 9 February 1973» 
  23. «James Ralph “Jim” Gianera BIRTH 26 Nov 1947 DEATH 25 Jan 1973 (aged 25) California, USA» 
  24. «Joan K. Foster Gianera BIRTH 19 Jul 1951 Austria DEATH 25 Jan 1973 (aged 21) Santa Cruz, Santa Cruz County, California, USA» 
  25. «Kathleen Louise “Kathy” Prentiss Francis BIRTH 12 Aug 1943 California, USA DEATH 25 Jan 1973 (aged 29) Santa Cruz, Santa Cruz County, California, USA» 
  26. «Lawmen Review Scant Data in Slaings; No suspect. 31 January 1973» 
  27. «Murder Rate Continues To Climb. 24 June 1973» 
  28. «Death Toll 13 t In Santa Cruz.19 February 1973» 
  29. «Frederick Abbie “Fred” Perez BIRTH 10 Mar 1901 California, USA DEATH 13 Feb 1973 (aged 71) California, USA»։ Արխիվացված է օրիգինալից 27 December 2019-ին։ Վերցված է 25 August 2020 
  30. «Man, 25, Charged I With 7 Slayings ! Around Santa Cruz. 16 February 1973» 
  31. «Youth Charged In 11 Killings. 20 February 1973» 
  32. «Prints Linked to Mass Slaying Suspect. 17 February 1973» 
  33. «Killer Pleads Insanity. 31 July 1973» 
  34. «The exhaustive process of picking 12 jurors and two alternates now completed. 20 July 1973» 
  35. «Mullin called Very dangerous.17 August 1973» 
  36. «CALIFORNIAN GUILTY IN 10 MURDER CASES. Aug. 20, 1973» 
  37. «The History of Capital Punishment in California» 
  38. «Mullin Gets Another life term. 23 December 1973» 
  39. «Plea Okayed By Mullin. 12 December 1973» 
  40. «Mullin Says He's Not Ready To Be Paroled. 6 March 1980» 
  41. «No Parole For Mullin. 12 March 1981» 
  42. «Mullin denied at hearing. 14 June 1985» 
  43. «Mass killer denied parole. August 16, 1996» 
  44. «Serial killer Herbert Mullin denied parole. February 18, 2011» 
  45. «Inmate Name MULLIN, HERBERT WILLIAM CDCR Number B51410 Age 72 Admission Date 09/18/1973 Current Location Mule Creek State Prison. 7.12.2019»