Լյումպեն-պրոլետարիատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լյումպեն-պրոլետարյատ (գերմ.՝ Lumpen - ցնցոտիներ), ապադասակարգայնացված խավ (թափառաշրջիկներ, աղքատներ, քրեական տարրեր և այլն) հակամարտ հասարակարգում։ Հատկապես լայն տարածում է ստացել կապիտալիզմի պայմանննրում։ Հավաքագրվում է տարբեր դասակարգերից, կազմակերպված քաղաքական պայքարի ունակ չէ։ Մանրբուրժուական խավերի հետ կազմում է անարխիզմի սոցիալական հիմքը։ Լյումպեն-պրոլետարյատին բուրժուազիան օգտագործում է որպես շտրեյկ-բրեխերներ, ֆաշիստական ջարդարար հրոսակներ։ Կապիտալիստական կարգերի ոչնչացմամբ Լյումպեն-պրոլետարյատը վերանում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 646 CC-BY-SA-icon-80x15.png