Հենրի Ջեյմս Պայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Ջեյմս Պայ
անգլ.՝ Henry James Pye
Henry James Pye by Samuel James Arnold.jpg
Ծնվել էփետրվարի 20 (մարտի 3), 1745[1][2] կամ փետրվարի 10 (21), 1745[3]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էօգոստոսի 11, 1813(1813-08-11)[1] (68 տարեկան)
Վախճանի վայրՓիններ, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և բանաստեղծ
Լեզուանգլերեն
ԿրթությունՄագդալեն քոլիջ
ԱմուսինMary Hooke?[4] և Martha Corbett?[4]
Commons-logo.svg Henry James Pye Վիքիպահեստում

Հենրի Ջեյմս Պայ (անգլ.՝ Henry James Pye, փետրվարի 20 (մարտի 3), 1745[1][2] կամ փետրվարի 10 (21), 1745[3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - օգոստոսի 11, 1813(1813-08-11)[1], Փիններ, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի բանաստեղծ և արձակագիր, որ ստեղծագործել է լուսավորության և ռոմանտիզմի դարաշրջանի սկզբում։ Մեծ Բրիտանիայի բանաստեղծ-դափնեկիր 1790-1813 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Ջեյմս Պայը ծնվել է 1744 թվականի փետրվարի 10-ին Լոնդոնում։ Նրա հորեղբայրը եղել է բրիտանացի ծովակալ Թոմաս Պայը (մոտ 1708-1785)։ Կրթություն է ստացել Օքսֆորդի համալսարանի Սբ. Մագթաղինեի քոլեջում։

Նրա հայրը մահացել է 1766 թվականին՝ նրան ժառանգություն թողնելով 50 000 ֆունտ ստերլինգ պարտք, իսկ հայրական տան հրդեհն էլ ավելի է մեծացրել դժվարությունները, որոնք ընկել են Հենրի Ջեյմս Պայի ուսերին[5]։

1784 թվականին Հենրի Ջեյմս Պայն ընտրվել է Բերքշիրի խորհրդարանի պատգամավոր։ Նա ստիպված է եղել վաճառել իր հոր կալվածքը և 1790 թվականին խորհրդարանից հեռանալուց հետո դարձել է ոստիկանության մագիստրատ Վեսթմինսթերում։

Չնայած Հենրի Ջեյմս Պայը, ըստ իր ժամանակակիցների, չուներ լեզվի փայլուն իմացություն և զուրկ էր բանաստեղծական տաղանդից, այնուամենայնիվ, նա ձգտում էր ձեռք բերել ճանաչում որպես բանաստեղծ։ Նա գրել է բազմաթիվ անտաղանդ բանաստեղծություններ և տպագրել իր պոեզիայի մի շարք հատորներ[5][6]։

Բանաստեղծ-դափնեկրի պաշտոնը հայտնվել է Հակոբ I Անգլիացի թագավորի օրոք՝ 1619 թվականին։ 1790 թվականից այդ պաշտոնը դարձել է վճարովի։ Բանաստեղծ-դափնեկիր Հենրի Ջեյմս Պայը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 1790 թվականից մինչև իր մահը 1813 թվականին, դարձել է առաջին բանաստեղծ-դափնեկիրը, որը տարեկան ստացել է 27 ֆունտ[7] ակնկալվող տարեկան մեկ պիպա գինու փոխարեն[8]

1790 թվականին Հենրի Ջեյմս Պայը նշանակվել է թագավոր Գեորգ III-ի բանաստեղծ-դափնեկիր, հավանաբար որպես փոխհատուցում Միացյալ Թագավորության համայնքների պալատում Ուիլյամ Փիտ Կրտսերին հավատարիմ ծառայության համար։ Նշանակումը դիտվել է որպես ծիծաղելի, իսկ նրա պոեզիան անընդհատ արժանացել է ծաղրի և արհամարհանքի։

Հենրի Ջեյմս Պայի մահից հետո նա մնացել է այն եզակի անհաջողակներից մեկը, որոնց անվանել են «բանաթուխ»[9]։

Հեղինակել է մի շարք արձակ ստեղծագործություններ։ Թարգմանեց Արիստոտելի «Պոետիկան»։

Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակ
  • The Democrat (1795)
  • The Aristocrat (1799)
  • Summary of the Duties of a Justice of the Peace out of Sessions (1808)
Պոեզիա
  • Poems on Various Subjects (1787)
  • Adelaide: a Tragedy in Five Acts (1800)
  • Alfred (1801)
Թարգմանություններ
  • Aristotle’s Poetics (1792)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  3. 3,0 3,1 The History of Parliament
  4. 4,0 4,1 Kindred Britain
  5. 5,0 5,1 «H. Pye»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2020-09-07 
  6. Джордж Гордон Байрон - Видение суда
  7. Английская поэтесса Венди Коуп против должности придворного поэта
  8. Մինչև 1999 թվականը այդ պաշտոնը շնորհվել է ցմահ։
  9. Beer, John (2009). Romanticism, Revolution and Language: The Fate of the Word from Samuel Johnson to George Eliot. Cambridge University Press. p. 109. 0521897556

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]