Հենրի Ուոլթեր Բեյթս
Հենրի Ուոլթեր Բեյթս անգլ.՝ Henry Walter Bates | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 8, 1825[1][2][3][…] |
Ծննդավայր | Լեսթեր, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | փետրվարի 16, 1892[1][2][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | East Finchley Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, լեպիդոպտերիստ, կենդանաբան, բնապահպանագետ, միջատաբան և բնագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լոնդոնի Լինեական ընկերություն և Լոնդոնի երկրագիտական ընկերություն |
![]() |
Հենրի Ուոլթեր Բեյթս (անգլ.՝ Henry Walter Bates, փետրվարի 8, 1825[1][2][3][…], Լեսթեր, Միացյալ Թագավորություն - փետրվարի 16, 1892[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի բնագետ և ճանապարհորդ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրի Ուոլթեր Բեյթսը իր ընկերոջ Ալֆրեդ Ուոլլեսի հետ ձեռնարկել է Ամազոն գետի ուսումնասիրությունը։ Բրիտանական թանգարանի աջակցության շնորհիվ 1848 թ. նա ուղևորվել է Ամերիկա և 11 տարի շարունակ ուսումնասիրել է Ամազոն գետը իր մեծ վտակների հետ միասին։ Ուոլլեսը նրա հետ մնաց միայն 4 տարի։ 1859 թ. վերադառնալով Բեյթսը Լոնդոն բերեց ամենահարուստ հավաքածուները, հիմնականում կենդանաբանական և հրատարակեց նկարագրություն իր ճանապարհորդության մասին «Բնագետը Ամազոն գետի վրա» (Լոնդոն, 1863)։ Հաջորդ՝ 1864 թ. նա նշանակվեց Լոնդոնի կենդանաբանական միության քարտուղար։ Բացի այդ, նա ունի նաև այլ աշխատություններ. «Կենտրոնական Ամերիկա. Արևմտյան Հնդկաստան և Հարավային Ամերիկա»(Լոնդոն, 1877)։ Բեյթսը հայտնաբերել է Միմիկրիայի երևույթը և տվել բացատրություն, որը հրապարակվել է 1862 թ.։ Բեյթսի կողմից հավաքված միջատների հավաքածուի մեծ մասը գտնվում է Բրիտանական թանգարանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
|