Jump to content

Հենրիկ Մեյնանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Մեյնանդեր
շվեդ.՝ Carl Henrik Meinander
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1960(1960-05-19) (64 տարեկան)
ԾննդավայրՀելսինկի, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրթությունՀելսինկիի համալսարան
Մասնագիտությունպատմաբան, լրագրող և պրոֆեսոր
ԱշխատավայրՀելսինկիի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
Կայքhelsinki.fi/historia/henkilokunta/meinander.html
 Henrik Meinander Վիքիպահեստում

Կառլ Հենրիկ Մեյնանդեր (շվեդ.՝ Carl Henrik Meinander, մայիսի 19, 1960(1960-05-19), Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու (1994), Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, արվեստի ֆակուլտետի փոխդեկան, Ֆինլանդիայում Շվեդիայի գրական ընկերության պատմական բաժնի նախագահ[3]։ Աշխատությունների շրջանակը ներառում է Ֆինլանդիայի և Սկանդինավիայի պատմությունը։ Հայտնի հնագետ Կառլ Ֆրեդրիկ Մեյնանդերի որդին է։

2007 թվականին արժանացել է Ֆինլանդիայի Շվեդական ակադեմիայի մրցանակի (Svenska Akademiens Finlandspris), որը ամեն տարի շնորհվում է Շվեդիայի ակադեմիայի կողմից Ֆինլանդիայի շվեդալեզու մշակույթի մեջ նշանակալի ավանդի համար։

Իր հրապարակումների տակ ստորագրում է Հենրիկ Մեյնանդեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Մեյնդերը ծնվել է 1960 թվականին, Հելսինկիում, սերում է հին շվեդական ազնվական ընտանիքից, որը միջնադարում ապրել է Ֆինլանդիայում և հայտնի է եղել գիտնականներով, զինվորականներով և քաղաքական գործիչներով։ Նրա պապը՝ Կառլ Կոնրադ Մեյնդերը (1872-1933), աշխատել է արվեստի պատմության ոլորտում, իսկ հայրը՝ Կառլ Ֆրեդրիկ Մեյնանդերը (1916-2004), եղել է նշանավոր հնագետ, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր։ Հենրիկ Մայնանդերի հոր զարմիկներն են գիտնական և քաղաքական գործիչ Թոր Նիլս Հիլդինգ Մեյնդերը (1910–1985) և հայտնի իրավաբան Ռագնար Մեյնդերը։

Մայրական կողմից հայտնի են եղել քաղաքագետ, լրագրող և պետական ​​գործիչ, պրոֆեսոր Հյուգո Էդվարդ Փիփինգը, ինչպես նաև գրող Էռնուլֆ Թիգերսթեդտը և նրա եղբորը՝ Էրիկ Թիգերսթեդը, որը եղել է ֆինն հայտնի գյուտարար։

Հենրիկ Մեյնդերը բարձրագույն կրթությունը ստացել է Հելսինկիի համալսարանում (1984 թ.), 1987 թվականին նույն համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը, իսկ 1994 թվականին՝ դոկտորականը։ Նրա երկւ ատենախոսությունների թեմաները եղել են Ֆինլանդիայի և Սկանդինավիայի պատմության մասին։

1986-1987 թվականներին պատմություն է դասավանդել ավագ դպրոցում։ 1988-1989 թվականներին սովորել է Գլազգոյի համալսարանի (Շոտլանդիա) ասպիրանտուրայում։

1990 թվականից դասավանդում է Հելսինկիի համալսարանում՝ սկզբում որպես ասիստենտ, ապա՝ դոցենտ[4]։ 2001 թվականից՝ Հելսինկիի համալսարանի պատմության պրոֆեսոր է։ 1991-1997 թվականներին նաև եղել է Հելսինկիի Մաներհայմի թանգարանի համակարգող։

Որպես խմբագիր Հենրիկ Մեյնանդերը 1991-ից 2005 թվականներին աշխատել է Ֆինլանդիայի «Historisk Tidskrift» ամսագրում, իսկ վերջին հինգ տարիներին եղել է խմբագրական խորհրդի նախագահը։ 1994-1997 թվականներին զբաղեցրել է «The International Journal of the History of Sport» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։ 2002 թվականին նա գլխավորել է «Biografiskt Lexikon för Finland» հանրագիտարանային հրատարակության խմբագրական խորհուրդը՝ «Ֆինլանդիայի կենսագրական բառարան»[5]։ 2005 թվականից հանդիսանում է «Nordeuropaforum» գերմանական հրատարակության գիտական ​​խորհրդատուն։

Որպես գիտնական, լրագրող և հրապարակախոս, նա «Newsletter for the Finland Institute in London», «Historisk Tidskrift för Finland», «International Journal of the History of» ամսագրերում հրապարակել է բազմաթիվ գիտական ​​և գիտահանրամատչելի հոդվածներ պատմական և արդի թեմաներով։ Ֆինլանդիայում ամենատարածված շվեդերեն «Hufvudstadsbladet» թերթում եղել է սյունակագիր։

1998 թվականից Հենրիկ Մայնանդերը հանդիսանում է Ֆինլանդիայի պատմական ընկերության անդամ է։ 2002 թվականից անդամակցել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիային[6] և Սկանդինավիայի պատմության հետ կապված ձեռագրերի տրամադրման թագավորական ընկերությանը, 2003 թվականից՝ Ֆինլանդիայի գիտական ​​ընկերությանը, 2005 թվականից՝ Կառլ Յոհանս միությանը։

2004-2006 թվականներին Մեյնանդերը ղեկավարել է Հելսինկիի համալսարանի պատմության բաժինը։

Հենրիկ Մեյնդերի «Ֆինլանդիայի պատմություն» գիրքը 2024 թվականին Newmag հրատարակչության կողմից թարգմանվել է հայերեն[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.svenskaakademien.se/press/svenska-akademiens-finlandspris-1
  2. http://axsonjohnsonfoundation.org/project/stora-fackbokpriset/
  3. «Sök - Uppslagsverket Finland». www.uppslagsverket.fi. Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.
  4. HENRIK MEINANDER
  5. «Henrik Meinander». litteratur.sets.fi. Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.
  6. «Henrik Meinander». Kungl. Vetenskapsakademien (շվեդերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.
  7. info@f-s.am, FutureSystems. «Հայաստան է ժամանել ֆինն ամենահայտնի պատմաբան Հենրիկ Մեյնանդերը. Newmag-ը հայերեն է հրատարակել նրա հայտնի գիրքը (թրեյլեր)». Newmag Publishing House. Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.
  8. info@f-s.am, FutureSystems. «Ֆինլանդիայի պատմություն». Newmag Publishing House. Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Մեյնանդեր» հոդվածին։