Հենրիկ Բակունց
Հենրիկ Բակունց | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1946 |
Ծննդավայր | Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 26, 2020 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1970) |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1990) |
Մասնագիտություն | նյարդաբան |
Հենրիկ Հովսեփի Բակունց (մարտի 18, 1946, Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 26, 2020, Երևան, Հայաստան), հայ նյարդաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993)[1]: Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (1999):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրիկ Բակունցը ծնվել է 1946 թվականի մարտի 18-ին, Տումի (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում) գյուղում։ 1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1977-1988 թվականներին եղել է Երևանի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցի բաժանմունքի վարիչ, 1988 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի գլխուղեղի անոթային հիվանդությունների ԿԳՀԼ վարիչ և Շտապ օգնության կլինիկական հիվանդանոցի անոթանյարդաբանության կլինիկայի ղեկավար, 1990-1998 թվականներին՝ «Աղետների նյարդաբանություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, 1998 թվականից՝ Առողջապահության ազգային ինստիտուտի անոթանյարդաբանություն դասընթացի վարիչ, 1998 թվականից, միաժամանակ՝ «Նաիրի» բուժ-առողջարարական միավորման «Անգիոնևրոլոգիա» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, 2000 թվականից՝ տնօրեն[2]։
Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի անոթային սուր խանգարումների ախտածնության մեխանիզմների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ առաջացնող արտաքին և ներքին գործոնների դերի ուսումնասիրությանը։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ նյարդաբանների ընկերության վարչության անդամ (1990)։
- Ուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ (1996)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հենրիկ Բակունց»։ www.med-practic.com։ Վերցված է 2019-06-10
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 200։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
|