Հենրիկա Բեյեր
Հենրիկա Բեյեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1782[1][2] |
Ծննդավայր | Շչեցին, Պրուսիայի թագավորություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 24, 1855[1][3][4] (73 տարեկան) |
Մահվան վայր | Խշանուվ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի, վիմագրող, գծանկարիչ և Դասղեկ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Զավակներ | Karol Beyer? |
Henryka Beyer Վիքիպահեստում |
Հենրիկա Սոֆյա Մարիա Բեյեր (Բայեր) (անգլ.՝ Henryka Zofia Maria Beyer, ծննդյան անունը՝ Մինտեր, մարտի 7, 1782[1][2], Շչեցին, Պրուսիայի թագավորություն - հոկտեմբերի 24, 1855[1][3][4], Խշանուվ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան), գերմանացի նկարչուհի, ով ակտիվ գործունեություն է ծավալել Լեհաստանում։ Ճարտարապետ Վիլհելմ Հենրիկ Մինտերի կրտսեր քույրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիկա Բեյերը գեղարվեստական վարպետության դասեր է ստացել Շեցինում նկարիչ Պետեր Շմիդտի մոտ։ 1805 թվականին տեղափոխվում է Բեռլին, որտեղ գեղանկարչության ուսուցումը շարունակում է իր կտավներով և ծաղկանկարներով հայտնի նկարիչ, Թագավորական ճենապակու մանուֆակտուրայի տնօրեն Գոտֆրիդ Վիլհելմ Վոլկերի մոտ։ 1811 թվականին մշտական բնակության է մեկնում Վարշավա, որտեղ սովորում է նկարիչ-մանկավարժ, լեհական գեղանկարչության մեջ կլասիցիզմ խոշորագույն ներկայացուցիչ Անտոնի Բորոդովսկու մոտ։ 1813 թվականին Հենրիկա Բեյերն ամուսնանում է Յան Գոտլիբ Վիլհելմ Բայերի հետ (մահ. 1819), դրա հետ մեկտեղ լյութերականությունից անցնելով դեպի կալվինիզմի։ Ունեցել է երեք որդիներ, որոնցից կրտսերը, Կարոլ Բեյերը հետագայում դառնում է «լեհական լուսանկարչության հայրը», դագերոտիպիստ, լուսանկարիչ և դրամագետ։
Վաղ այրիանալով և խնամքի տակ ունենալով երեք անչափահաս երեխաներ՝ Հենրիկա Բեյերը 1824 թվականին Վարշավայում բացում է գեղանկարչության և ուրվանկարի կանանց դպրոց, որը գոյատևում է մինչև 1833 թվականը։ Նկարում էր նատյուրմորտներ ծաղիկներով, մրգերով և սպասքով, հիմնականում ջրաներկ, ջերմ մուգ գուներանգներով։ Իր աշխատանքները ստորագրում էր Hka Beyer:
Հենրիկա Սոֆյա Մարիա Բեյերը մահացել է 1855 թվականի նոյեմբերի 24-ին լեհական Խշանու քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 zespół autorów Internetowa encyklopedia PWN (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 Sejm-Wielki.pl (польск.) — 2002.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Polski Słownik Biograficzny, tom I, Kraków 1935.
- Jadwiga i Eugeniusz Szulcowie, Cmentarz ewangelicko-reformowany w Warszawie, Warszawa 1989 (Hedwig and Eugene Szulcowie, Evangelical Reformed Cemetery in Warsaw, Warsaw, 1989).
- Wladyslaw Janiszewski, in Polish Biographical Dictionary. T. 1 Krakow: Polish Academy of Learning - Main Ingredients in bookstores Gebethner and Wolff, 1935, p 478 Reprint: Department of National Theatre. Ossolińskich, Kraków 1989, ISBN 8304034840
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկա Բեյեր» հոդվածին։ |