Հեկտորը Պարիսին կոչում է կռվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեկտորը Պարիսին կոչում է կռվի
տեսակգեղանկար
նկարիչԱնգելիկա Քաուֆման
տարի1775[1]
բարձրություն137 սանտիմետր[1]
լայնություն178 սանտիմետր[1]
ստեղծման վայրԳերմանիա[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
Ծանոթագրություններ

«Հեկտորը Պարիսին կոչում է կռվի», ավստրիացի նկարչուհի Անգելիկա Քաուֆմանի նկարը, որը գտնվում է Պետական Էմիտաժի հավաքածուում։

Առաջին պլանում պատկերված է բազկաթոռում նստած Պարիսը, նրա ոտքի մոտ աղեղ է դրված։ Պարիսի աջ կողմում կանգնած է Հեղինեն, նրա հետ են սպասուհիները։ Ձախ կողմում կանգնած է զինավառ Հեկտորը՝ ձեռքին նիզակ, և ցույց է տալիս կամարի կողմը, որը երևում է հետին պլանում (Ն. Նիկուլինի կարծիքով՝ կամարը խորհրդանշում է Տրոյայի Սկեսական դարպասներ, որոնք տանում էին դեպի ճակատամարտի դաշտը[2])։ Մեջտեղից ձախ գտնվում է դժվարընթեռնելի գրությունը և ամսաթիվ՝ Angelica Kaufmann pinx. Anno 1775։ Ներքևի աջ մասում կարմիր ներկով դրված է 2894 համարը. այդ թվերը համապատասխանում են Էրմիտաժի 1797 թվականի ձեռագիր գրացուցակում նկարի համարին։

Նկարում պատկերված է Հոմերոսի «Իլիականի» դրվագը (VI, 313—369)[3]. աքայացիները պաշարում են Տրոյան, իսկ արքայազն Պարիսը գտնվում է իր տանը և հանգիստ զբաղվում զենքի ու զրահի պատրաստությամբ։ Նրա մոտ եկած Հեկտորը հանդիմանում է նրան, որ քաղաքի պաշտպանության փոխարեն զբաղված է աննպատակ գործերով.

Այնտեղ մըտավ Արամազդի սիրելագույն Հեկտորը քաջ,
Ձեռքին բըռնած ուներ նիզակ մի տասնըմեկ կանգունաչափ,
Որի պըղինձ սըլաքը սուր փայլփլում էր ոսկի օղով։
Գըտավ Հեկտորն Ալեքսանդրին նըստած այնտեղ, իր սենյակում
Փայլուն զենքերն իր զըննելիս՝ ասպար, աղեղ, լանջապանակ.
Իսկ Հեղինեն արգիուհի նաժիշտների միջև նըստած
Պատվերներ էր տալիս նըրանց զարմանազան ձեռագործի
Խեթ նայելով եղբոր վըրա՝ հանդիմանեց Հեկտորն այսպես.
«Թըշվառակա՛ն, այստեղ հանգիստ նըստած ես դու, մինչդեռ այնտեղ
Կոտորվում են բազում մարդիկ քո պատճառով ծագած կըռվում։
Ինքըդ պիտի կըշտամբեիր, թե տեսնեիր մեկ ուրիշի
Հեռու քաշված արյունահեղ պատերազմից, վեր կաց շուտով,
Քանի դեռ հուրն ամենակուլ չի լափել մեր ոստանը մեծ»։

Նկարի վաղ պատմությունը հայտնի չէ, Էրմիտաժ է բերվել 1782 և 1797 թվականների միջակայքում։ 1782 թվականին նկարը գտնվել է Լոնդոնի Կաուֆմանի արվեստանոցում, որտեղ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի կրթաթոշակառու Գ. Սկորոդումովը նրանից կատարել է փորագրություն, ընդ որում նա փորագրությունն անվանել է «Ուլիսեսը բացահայտում է Աքիլլեսին, որը Լիկոմեդեսի տանը զգեստափոխվել էր կնոջ»[4]։ 1797 թվականին նկարը համարակալվել է Էրմիտաժի գրացուցակներում։ 19-րդ դարի սկզբին այն գտնվել է Գատչինայի մեծ ամրոցում, իսկ 1926 թվականին այն վերադարձվել է Էրմիտաժ, սակայն շուտով փոխանցվել է Գեղարվեստի ակադեմիա, որտեղից էլ իր հերթին տեղափոխվել է Գեղարվեստատեխնիկական բարձրագույն ինստիտուտ[2]։ 1930 թվականին այն կրկին տարվել է Էրմիտաժ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38596/
  2. 2,0 2,1 Никулин, 1996, էջ 335
  3. Հոմերոս; Մեսրոպյան, Ս Խ; Ռադցիգ, Ս; Սադոյան, Լիպարիտ Արտեմի (1987). Համբարձումյան, Ս (ed.). Իլիական. Ուսանողի գրադարան. Translated by Խերանյան, Մկրտիչ Եղիշեի. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալսարանի հրատ.
  4. Живопись в Риме, 2011, էջ 102
  5. Государственный Эрмитаж. — Кауфман, Ангелика. «Гектор призывает Париса на битву».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Живопись и скульптура в Риме во второй половине XVIII в.: каталог выставки / Государственный Эрмитаж. — СПб.: Изд-вл Гос. Эрмитажа, 2011. — 240 с. — ISBN 978-5-93572-424-5
  • Никулин Н. Н. Немецкая и австрийская живопись XV—XVIII веков. Эрмитаж. — СПб.: Искусство-СПБ, 1996.