Հելեն Քիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հելեն Քիմ
Դիմանկար
Ծնվել է1899[1][2]
ԾննդավայրՍեուլ, Korean Empire[3]
Մահացել է1970[1][2]
Մահվան վայրՍեուլ, Հարավային Կորեա
ՔաղաքացիությունFlag of South Korea (1949–1984).svg Հարավային Կորեա
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Ohio Wesleyan University? և Կոլումբիայի համալսարանի մանկավարժական քոլեջ
Մասնագիտությունբանաստեղծուհի, լրագրող, քաղաքական գործիչ և գրող

Հելեն Քիմ (անգլ.՝ Helen Kim, 1899[1][2], Սեուլ, Korean Empire[3] - 1970[1][2], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի քաղաքագետ, ուսուցիչ, սոցիալական ակտիվիստ և ֆեմինիստ։ Կեղծանունն է Վուվոլ (կորեերեն՝ 우월;又月): Քիմը հիմնադրել է «Կորեական ժամանակ» օրաթերթը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմը ծնվել է Ինչոն քաղաքում, մեծ, ժամանակակից ընտանիքում[5]։ Նա հաճախել է քրիստոնեական դպրոց։ Սովորել է աղջիկների Իվհա դպրոցում։ Իվհա դպրոցն ավարտելուց հետո 1922 թվականին հիմնադրել է Կորեական ազգային YWCA Korea ընկերությունը[6]։ Հետո 1924 թվականին նա գնացել է Վեսլեյան քոլեջ, որտեղ ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև Բոստոնի համալսարան՝ մագիստրոսի աստիճան փիլիսոփայության բնագավառում, իսկ 1931 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Քիմը հետագայում 1931 թվականին դարձել է Իվհա աղջիկների քոլեջի (Ewha College) դեկան[7]։ Իր մահվան տարիներին այս դպրոցը դարձել էր աշխարհի ամենամեծ համալսարանը՝ նախատեսված կանանց համար[8]։

Քիմը ներգրավված էր Կունվու-ի (կորեերեն՝ Kŭnwuhwoe) մեջ, որը կանանց ազգային կազմակերպություն էր, նվիրված էր վերջ տալու «կորեական ֆեոդալական գործելակերպին և հավատալիքներին, ինչպես նաև գաղութատիրական սահմանափակումներին"[5]: Այնուամենայնիվ, նա երկար չի մնացել կազմակերպության մեջ, քանի որ «չէր ցանկանում աշխատել կանանց հետ, ովքեր մարքսիստներ և սոցիալիստներ էին "[9]:

1945 թվականին Քիմը, Օ-Չը-սըն (կորեերեն՝ O Ch'ǒn-sǒk), Յու Oք-քյոմը (կորեերեն՝ Yu Ŏk-kyǒm) և Պեկ Նակ-Չունը (կորեերեն՝ Paek Nak-chun) կազմել են Կորեայի կրթության հանձնաժողովը[10]։

Այս հանձնաժողովն աշխատում էր Միացյալ Նահանգների հետ կրթության բյուրոյում՝ առաջարկություններ ներկայացնելով դպրոցների և նրանց աշխատակազմի վերաբերյալ[10]։

1948 թվականին Քիմը դարձել է նախագահ Լի Սին Մանի հանրային տեղեկատվության գրասենյակի տնօրեն[5] : 1949-ին նա մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Բոստոնում։ Որպես հանրային տեղեկատվության գրասենյակի տնօրեն՝ նա խորհուրդ տվեց, որ անհրաժեշտ է անգլերեն թերթ[11]։ Նա ընտրել է թերթի անվանումը՝ որոշելով, որ «Կորեա Թայմս» -ը լավագույն անվանումն է ամբողջ երկիրը ներկայացնելու համար։ Թերթը լույս է տեսել 1950 թվականի նոյեմբերի 1-ին[11]։

Հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմը վիճելի կերպար է, քանի որ ներգրավված էր այնպիսի գործունեությունների մեջ, որոնք Կորեայի ճապոնական օկուպացիայի ժամանակ համարվում էին «ճապոնական»[6]։ Որպես Իվհա-ի տնօրեն՝ նա իր դիրքն օգտագործել է ուրիշներին ներշնչելու համար, որպեսզի քաջալերեն իրենց կյանքի տղամարդկանց՝ միանալու ճապոնական բանակի ռազմական նախագծին[12]։ Ինքը Քիմը արդարացրել է իր գործողությունները որպես անհրաժեշտություն, «որպեսզի Իվհա-ն բաց լինի գաղութատիրական կոշտ քաղաքականության ներքո», և կարելի է նկատել, որ հետևողական է մեթոդիստական եկեղեցու ուսմունքներին (Քիմի կրոն)։ Քիմը շարունակում է մնալ հակասությունների գործոն, քանի որ նրա կերպարանքով նկարներն այրվում են[5], և ուսանողները բողոքում են նրա արձանը կանգնեցնելու դեմ [6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Korean Authority File (կոր.)
  3. 3,0 3,1 3,2 Freebase Data DumpsGoogle.
  4. Kwon Ji-youn (դեկտեմբերի 31, 2013)։ «Korea Times Leads 'Personal Journalism'»։ The Korea Times։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 8, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 4, 2015 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Kwon Insook (2006-01-01)։ «Feminists Navigating the Shoals of Nationalism and Collaboration: The Post-Colonial Korean Debate over How to Remember Kim Hwallan»։ Frontiers: A Journal of Women Studies 27 (1): 39–66։ ISSN 1536-0334։ doi:10.1353/fro.2006.0018 
  6. 6,0 6,1 6,2 Bahk Eun-ji (մայիսի 31, 2013)։ «Ewha Students Demand Ex-Leader Statue Down»։ The Korea Times։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 4, 2015 
  7. «Dean of Girls College in Korea Speaks Here»։ Greeley Daily Tribune։ նոյեմբերի 20, 1931։ Վերցված է նոյեմբերի 2, 2015 – via Newspaper Archive 
  8. «Helen Kim»։ Columbia 250։ Columbia University։ Վերցված է նոյեմբերի 2, 2015 
  9. Em Henrey H. (2013)։ The Great Enterprise: Sovereignty and Historiography in Modern Korea։ Durham: Duke University Press։ էջ 171։ ISBN 9780822353577 
  10. 10,0 10,1 Seth Michael J. (2002)։ Education Fever: Society, Politics, and the Pursuit of Schooling in South Korea։ Honolulu: University of Hawai'i Press։ էջ 37։ ISBN 0824825349 
  11. 11,0 11,1 Yun Suh-young (նոյեմբերի 1, 2011)։ «Helen Kim: Mother of the Korea Times»։ The Korea Times։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 4, 2015 
  12. Palmer Brandon (2013)։ Fighting for the Enemy: Koreans in Japan's War, 1937–1945։ Seattle, Washington: University of Washington Press։ էջ 100։ ISBN 9780295992570 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]