Հելեն Լանգե
Հելեն Լանգե գերմ.՝ Helene Lange | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 9, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն[4] |
Մահացել է | մայիսի 13, 1930[1][2][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[5][4] |
Գերեզման | Հեերշթրասեի անտառային գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, սոցիալական աշխատող, մանկավարժ, խմբագիր և կանանց իրավունքների պաշտպան |
Զբաղեցրած պաշտոններ | Համբուրգի պառլամենտի անդամ |
Կուսակցություն | Գերմանական դեմոկրատական կուսակցություն և Ազատամտության միություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Հելեն Լանգե (դան․՝ Helene Lange, ապրիլի 9, 1848[1][2][3][…], Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն[4] - մայիսի 13, 1930[1][2][3][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[5][4]), ուսուցիչ և ֆեմինիստ։ Նա ֆեմինիստական շարժման պայքարի գերմանական և համաշխարհային խորհրդանիշ է։ 1919-1921 թվականներին եղել է Համբուրգի խորհրդարանի անդամ։ 1928 թվականին պարգևատրվել է Մեծ պրուսական պետական մեդալով` «Պետությանը մատուցած ծառայությունների համար»[7]։
Կյանք, կրթություն և մանկավարժություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելեն Լանգեն ծնվել է Օլդենբուրգ քաղաքում, միջին դասի ընտանիքում։ Նրա ծնողները վաճառական Կառլ Թեոդոր Լանգեն ու նրա կինը` Յոհաննան էին[7]։ Երբ նա վեց տարեկան էր, նրա մայրը 1855 թվականին մահացել է տուբերկուլյոզից, իսկ 1864 թվականին նրա հայրը մահացել է կաթվածից. աղջիկը մեկ տարով անցել է հարավգերմանական կղերական տան խնամակալության տակ[7]։ 1866 թվականին, երբ Լանգեի` մանկավարժական դասընթացին մասնակցելու ցանկությունը սահմանափակվել է իր օրինական խնամակալի կողմից, նա օթևան է գտել Էլզասի Փոքր ամրոց դպրոցի մերձակայքում, որտեղ գերմաներենի քերականության ու գրականության դասեր է տվել` հնարավորություն ստանալով մասնակցել ուսուցիչների համար կազմակերպվող դասընթացներին։ Նաև սկսել է ինքնուրույն սովորել փիլիսոփայություն, գրականության ու կրոնի պատմություն, պատմական գիտություն ու հնագույն լեզուներ։ 1867 թվականին Լանգեն դաստիարակչուհու աշխատանք է ստացել Օսնաբրյուկի արդյունաբերող մի ընտանիքում[7]։
1871 թվականին Լանգեն տեղափոխվել է Բեռլին` պատրաստվելու մանկավարժի որակավորում ստանալու քննությանը, որը նա հաջողությամբ հանձնել է։ 1872 թվականին սկսել է աշխատել որպես մասնավոր կրկնուսույց և միանգամից նվիրվել է կանանց ու աղջիկների կրթության գործին` ընդունվելով Գերմանացի կանանց ուսուցիչների ու կրկնուսույցների ընկերություն (Verein deutscher Lehrerinnen und Erzieherinnen)։ 1874 թվականից Լանգեն սկսել է դասավանդել Կրահմերչենի կանանց ավագ դպրոցում Լիխտենբերգում, Բեռլինի մոտակայքում։ 1876-1891 թվականներին որպես ուսուցիչ և տնօրեն է աշխատել Բեռլինում, Քրաինշեն աղջիկների ավագ դպրոցում, որտեղ նաև սեմինար է հիմնել կին ուսուցիչների համար[7]։
Ուշ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին Վայմարյան հանրապետությունում կանանց ակտիվ և պասիվ ընտրական իրավունք ձեռք բերելուց հետո Լանգեն Գերմանիայի դեմոկրատական կուսակցությունից ընտրվել է Համբուրգի խորհրդարան[7]։ 1920 թվականին վերադարձել է Բեռլին, որտեղ նա աստիճանաբար հրաժարվել է ընկերությունների աշխատանքներից` մնալով ակտիվ հրապարակախոս։ 1923 թվականին Թյուբինգենի համալսարանից ստացել է քաղաքական գիտությունների պատվավոր դոկտորի կոչում, իսկ 1928 թվականին պարգևատրվել է Պրուսական պետական մեդալով` «Պետությանը մատուցած ծառայությունների համար»[7]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Schaser Angelika (2000)։ Helene Lange und Gertrud Bäumer: eine politische Lebensgemeinschaft [Helene Lange and Gertrud Bäumer: a political cohabitation] (German)։ Köln Weimar: Böhlau Verlag։ ISBN 9783412091002
- «Helene Lange 1848-1930; Frauenrechtlerin, Politikerin (English: Helene Lange 1848-1930; Women's Rights Activist, Politician)»։ Lebendiges Museum Online։ Deutsches Historisches Museum, Berlin, in German.
- "Helene Lange" The Oxford Companion to German Literature. Oxford University Press, 1976, 1986, 1997, 2005.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio database (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 WeChangEd
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #11856935X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.berlin.de/ba-charlottenburg-wilmersdorf/ueber-den-bezirk/freiflaechen/friedhoefe/artikel.175680.php
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «Helene Lange 1848-1930; Frauenrechtlerin, Politikerin (in English: Helene Lange 1848-1930; Women's Rights Activist, Politician)»։ Lebendiges Museum Online։ Deutsches Historisches Museum, Berlin։ Վերցված է հունիսի 24, 2015
|