Հելենա Մունկտել
Հելենա Մունկտել | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1852[1][2][3][…] Stora Kopparberg parish, Ֆալուն, Դալարնա, Շվեդիա[1][3][4] |
Երկիր | Շվեդիա |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1919[1][2][5][…] (66 տարեկան) Օսկար, Շվեդիա[1][6][4] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[7] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Ստոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոց |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա[8] |
Helena Munktell Վիքիպահեստում |
Հելենա Մունկտել (շվեդ.՝ Helena Munktell, նոյեմբերի 24, 1852[1][2][3][…], Stora Kopparberg parish, Ֆալուն, Դալարնա, Շվեդիա[1][3][4] - սեպտեմբերի 10, 1919[1][2][5][…], Օսկար, Շվեդիա[1][6][4]), շվեդ դաշնակահարուհի և կոմպոզիտոր[9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելենա Մունկտելը ծնվել է 1852 թվականի նոյեմբերի 24-ին, Ֆալուն քաղաքում, ձեռնարկատեր և երաժիշտ Հենրիկ Մունկտելի և նրա կնոջ՝ Քրիստինա Ավգուստի (Christina Augusta Eggertz, 1818-1889, կոմպոզիտոր Ամալյա Հյելմի և նկարիչ Էմմա Սպարեի քույրը[10]) ընտանիքում։
Նախնական երաժշտական կրթություն ստացել է հոր մոտ։ Երբ 1861 թվականին հայրը մահացավ, ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Ստոկհոլմ, որտեղ մայրը զբաղվում էր բիզնեսով։ Հելենան Ստոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոցում սովորել է երգեցողություն, դաշնամուր, ձայնակարգություն և գործիքավորում՝ Կոնրադ Նորդկվիստի, Յուհան Լինդեգրենի և Յոզեֆ Դենտեի մոտ, ստեղծագործել սովորել է Լյուդվիգ Նորմանի մոտ։ 1870 թվականին Հելենան և նրա մայրը մեկնել են Վիեննա՝ ուսումը շարունակելու հայտնի ուսուցիչների մոտ, այնուհետև Հելենան սովորել է Իտալիայում և Շվեյցարիայում։ Վերադառնալով Փարիզ՝ 1877 թվականին նա որոշել է մնալ այդտեղ և հանդես գալ որպես երգիչ և դաշնակահար։ Հաջորդ երկու տարիների ընթացքում Հելենան սովորել է Բենջամեն Գոդարի և Վենսան Դ'Էնդիի մոտ, որոնք նրա համար մեծ խթան հանդիսացան երաժշտի մասնագիտության ձևավորման գործում։ Հելենա Մունկտելի դեբյուտը որպես կոմպոզիտոր տեղի է ունեցել Շվեդիայում՝ 1885 թվականին։ 1890-ականների վերջին նա սկսել է երաժշտություն գրել նվագախմբի համար։ 1915 թվականին դարձել է Շվեդիայի երաժշտական թագավորական ակադեմիայի անդամ, իսկ 1918 թվականին՝ Շվեդիայի կոմպոզիտորների ընկերության համահիմնադիր (Föreningen svenska tonsättare): Նրա գործերից են օպերային, նվագախմբային ստեղծագործությունները, կամերային երաժշտության և երաժշտական այլ ստեղծագործությունները։
Հելենա Մունկտելը տառապել է աչքի հիվանդությունից և մահացել է 1919 թվականի սեպտեմբերի 10-ին, Ստոկհոլմում։ Նրան թաղել են Ստոկհոլմի Հյուսիսային գերեզմանատանը (Норра բեգրավինգսպլաստեն)[11][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Helena M Munktell (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Musikverkets auktoritetsdatabas — 2017.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Stora Kopparbergs kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/ULA/12231/C/9 (1849-1861), bildid: C0013804_00060
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Sveriges dödbok 1830–2020 (շվեդերեն) — 8 — Sveriges Släktforskarförbund, 2021.
- ↑ 5,0 5,1 5,2 Helena Munktell (1852−1919)
- ↑ 6,0 6,1 6,2 Oscars kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/6025/F I/3 (1917-1922), bildid: 00030171_00089 — P. 86.
- ↑ Munktell, HELENA MATILDA — Svenskagravar.se.
- ↑ Svenska män och kvinnor (շվեդերեն): biografisk uppslagsbok. 5 Lindorm-O / N. Bohman — Stockholm: Albert Bonniers Förlag, 1949. — Vol. 5. — P. 348.
- ↑ Helena Mathilda Munktell
- ↑ «Emma Sparre». nationalmuseum. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ Sadie, Julie Anne; Samuel, Rhian (1994). The Norton/Grove dictionary of women composers (Digitized online by GoogleBooks). Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Sadie, Stanley; Tyrrell, John (2001). The new Grove dictionary of music and musicians: Volume 17.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Մունկտել» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 24 ծնունդներ
- 1852 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 10 մահեր
- 1919 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Երաժշտական մանկավարժներ
- Կին դասական կոմպոզիտորներ
- Շվեդ դաշնակահարներ
- Շվեդ կոմպոզիտորներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ