Jump to content

Հելենա Գուալինգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Գուալինգա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 2002(2002-02-27) (22 տարեկան)
ԾննդավայրSarayaku, Պաստասա, Էկվադոր
Քաղաքացիություն Էկվադոր
Մայրենի լեզուԿիչուա
Մասնագիտությունիրավապաշտպան և բնապահպան
Ծնողներհայր՝ Anders H. Sirén?, մայր՝ Noemí Gualinga?
 Helena Gualinga Վիքիպահեստում

Սումակ Հելենա Սիեռա Գուալինգա (անգլ.՝ Sumak Helena Sirén Gualinga, փետրվարի 27, 2002(2002-02-27), Sarayaku, Պաստասա, Էկվադոր), շրջակա միջավայրի պահպանության և մարդու իրավունքների ակտիվիստ, Էկվադորի Պաստասա պրովինցիայի Սարայակու համայնքի տեղաբնիկ, ազգությամբ կիչվա[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենա Գուալինգան ծնվել է 2002 թվականի փետրվարի 27-ին, Էկվադորում, Պաստասայում, Սարայակու տեղաբնիկ կիչվայական համայնքում։ Նրա մայրը՝ Նոեմի Գուալինգան, բնիկ Էկվադորի Կիչվա կանանց ասոցիացիայի նախկին նախագահն է[1]։ Նրա ավագ քույրը ակտիվիստուհի Նինա Գուալինգան է։ Նրա մորաքույրը՝ Պատրիսիա Գուալինգան և տատը՝ Քրիստինա Գուալինգան, Ամազոնի բնիկ կանանց մարդու իրավունքների և բնապահպանական նպատակների պաշտպաններ են։ Նրա հայրը Անդերս Սիրենը Ֆինլանդիայի Տուրկուի համալսարանի աշխարհագրության և երկրաբանության պրոֆեսոր է։

Գուալինգան ծնվել է Էկվադորի Պաստասա քաղաքի Սարայակու բնակավայրում։ Նա իր պատանեկան տարիների մեծ մասն անցկացրել է Ֆինլանդիայում, Պարգաս քաղաքում, իսկ ավելի ուշ՝ Տուրկուում, որտեղ իր հոր ծննդավայրն է։ Նա հաճախել է Աբոյի Մայր տաճարի միջնակարգ դպրոց[2]։

Փոքր տարիքից Գուալինգան ականատես է եղել իր ընտանիքի հետապնդմանը՝ խոշոր նավթային ընկերությունների շահերին դեմ լինելու և տեղաբնիկների հողերում շրջակա միջավայրի վրա ազդեցության համար[1][2]։ Նրա համայնքի մի քանի առաջնորդներ կորցրել են իրենց կյանքը կառավարության և կորպորացիաների դեմ բռնի բախումների արդյունքում։ Նա «Յլե» ( Yle) հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ այդ մշտապես անհանգիստ միջավայրում ստացած իր ակամա դաստիարակությունը նա տեսնում է որպես հնարավորություն[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուալինգան դարձել է Սարայակու բնիկ համայնքի ներկայացուցիչը։ Նրա ակտիվությունը ներառում է իր համայնքի և նավթային ընկերությունների միջև առկա հակասությունների բացահայտումը՝ Էկվադորի տեղական դպրոցներում երիտասարդների շրջանում տեղեկատվություն տարածելը[2]։ Նա նաև ակտիվորեն ներկայացնում է այս ուղերձը միջազգային հանրության առջև՝ հուսալով հասնել քաղաքականություն մշակողներին[3]։

Իր ուղերձում նա բացահայտում է, թե ինչպես են կլիմայական փոփոխություններն ազդել Ամազոնիայի բնիկների վրա։ Նա այդ թվում ներառում է հրդեհների ավելի մեծ տարածվածությունը, ջրհեղեղի հետ կապված հիվանդությունները և ավերածությունները, անապատացումը և լեռնագագաթային սառցադաշտերի ավելի արագ հալվելը, որոնք իր համայնքի տարեց անդամները կլիմայի փոփոխության առաջին ապացույց են համարում։ Գուալինգան պնդում է, որ նրանք տեղեկացել են կլիմայի փոփոխության մասին՝ գիտական հենքի բացակայությունից անկախ։ Գուալինգան հարյուրավոր այլ երիտասարդ բնապահպանների հետ միասին մասնակցել է 2019 թվականի ՄԱԿ-ի Կլիմայի գործողությունների գագաթնաժողովի ժամանակ Նյու Յորք քաղաքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ տեղի ունեցած հանրահավաքին՝ ներկայացնելով «sangre indígena, ni una sola gota más» («բնիկների արյուն, այլևս ոչ մի կաթիլ») գրությամբ ցուցանակ[2][4]։

Հելենա Գուալինգան մասնակցել է Մադրիդում կայացած 2019 թվականի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովին (2019 United Nations Climate Change Conferenc COP25)։ Նա հայտնել է իր մտահոգությունն այն մասին, որ Էկվադրի կառավարությունը թույլատրել է բնիկ հողերում նավթի արդյունահանումը։ Նա ասել է. «Մեր երկրի կառավարությունը դեռ շարունակում է մեր տարածքները տրամադրել կլիմայի փոփոխության համար պատասխանատու կորպորացիաներին, ինչը հանցավոր է»։ Նա քննադատել է Էկվադորի կառավարությանը՝ համաժողովի ընթացքում Ամազոնիան պաշտպանելու հարցում շահագրգիռ լինելու փոխարեն՝ Ամազոնի բնիկ կանանց պահանջներիը ճնշելու, որոնք ներկայացվել էին կառավարությանը 2019 թվականին Էկվադորի բողոքի ցույցերի ժամանակ[4]։ Նա նաև իր հիասթափությունն է հայտնել այն բանի համար, որ աշխարհի առաջնորդները բնիկ ժողովուրդների կողմից համաժողովին բերված թեմաները քննարկելու հետաքրքրություն չեն ցուցաբերում[4]։

2020 թվականի հունվարի 24-ին 150 բնապահպանական ակտիվիստների հետ միասին Հելենա Գուալինգան ստեղծել է «Polluters Out»[5] («Աղտոտողները դուրս») շարժումը[3]։ Շարժման միջնորդագիրն էր․ «Պահանջել, որ ՄԱԿ-ի շրջանակային կլիմայի փոփոխությունների մասին կոնվենցիայի (UNFCCC) գործադիր քարտուղար Պատրիսիա Էսպինոսան, հրաժարվի COP26- ի համար հանածո վառելիքի կորպորացիաների ֆինանսավորումից»[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Helena Gualinga, la adolescente que desde Ecuador eleva su voz por el clima». El Universo (իսպաներեն). 2019 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Helena Sirén Gualinga, 17, taistelee ilmastonmuutosta vastaan Greta Thunbergin taustalla: "Tämä ei ollut valinta, synnyin tämän keskelle"». Yle Uutiset (ֆիններեն). 2019 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 Foggin, Sophie (2020 թ․ հունվարի 31). «Helena Gualinga is a voice for indigenous communities in the fight against climate change». Latin America Reports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 «La adolescente Helena Gualinga, activista del pueblo Sarayaku, arremetió contra el Gobierno de Ecuador en la COP25 de Madrid». El Comercio. 2019 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «Polluters Out». Polluters Out (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  6. «Our Petition». Polluters Out (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Գուալինգա» հոդվածին։