Հելենա Գոտլիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Գոտլիբ
լեհ.՝ Helena Gotlib
Ծնվել է1885
ԾննդավայրԳրոդնո, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն
Մահացել է1943
Մահվան վայրՎարշավայի գետտո, Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ajzyk Samberg?

Հելենա Գոտլիբ (1885, Գրոդնո, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - 1943, Վարշավայի գետտո, Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա), թատրոնի և կինոյի լեհ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1885 թվականին, մտավորականի ընտանիքում՝ Գրոնդոյում։ Կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Վարշավա, որտեղ Հելենան սովորել է վարժարանում[1]։ Նախապատերազմյան շրջանում նա խաղացել է Ավրում Իցխոկա Կամինսկի թատերախմբում և նկարահանվել «Kosmofilm» կինոստուդիայում ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատել է Ռուսաստանում։ Այնուհետև վերադարձել է Լեհաստան և Վարշավայում ելույթ ունեցել «Ցենտրալ» հրեական թատրոնում։ 1923 թվականին ամուսնու՝ Այզիկ Սամբերգի հետ տեղափոխվել է «Վիլենսկական թատերախումբ», որն այդ ժամանակ տեղակայված էր Բուխարեստում։ Այդտեղ նա խաղացել է մինչև 1929 թվականը։

1943 թվականին նացիստների կողմից Լեհաստանի գրավման ժամանակ նա մահացել է Վարշավայի գետտոյում[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աստծո պատիժը» (1913)
  • «Մերժված դուստրը» (1915)
  • «Երեսունվեց» (1925)
  • «Լեհական անտառներում» (1929)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Helena Gotlib, V5». www.museumoffamilyhistory.net. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  2. PeoplePill. «Helena Gotlib: Polish actress (born: 1885 - died: 1943)». PeoplePill (եբրայերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  3. «Helena Gotlib : всё о персоне | Обои, фотографии, фильмография, биография, факты, новости». KINOMANIA.RU (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]