Հելգա Փեդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հելգա Փեդերսոն
Helga Pedersen - Arbeiderpartiet.jpg
 
Կուսակցություն՝ Նորվեգական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Թրոմսյոյի համալսարան, Կոպենհագենի համալսարան և Բերգենի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Sami people?
Ծննդյան օր հունվարի 13, 1973(1973-01-13)[1] (46 տարեկան)
Ծննդավայր Սյոր-Վարանգեր, Ֆինմարք, Նուր-Նորգե, Նորվեգիա[1]
Քաղաքացիություն Flag of Norway.svg Նորվեգիա

Հելգա Փեդերսոն (նորվ.՝ Helga Pedersen; 13 հունվարի, 1973, Սյոր-Վարանգեր, Նորվեգիա), նորվեգացի սաամների քաղաքական գործիչ, նախկինում Ստորտինգի անդամ և Նորվեգիայի ձկնորսության և ափային ադմինիստրացիայի նախարար (2005—2009), Նորվեգիայի բանվորական ընկերության պառլամենտական ֆրակցիայի ներկայացուցիչ (2009—2013), Ֆինմարք ֆյուլքեի քաղաքապետ (2003—2005):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի հունվարի 13-ին Նորվեգիայի արևելյան շրջաններից մեկում` Սյոր-Վարանգերում, ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Վեստերտանա (Vestertana), Տանայի շրջան: Հայրը` Տերյե Պեդերսոնը (ծնվ. 1941) զբաղվել է գյուղատնտեսությամբ, ձկնորսությամբ, շրջանի քաղաքական գործիչներից էր, մայրը` Յորդիս Լանգհոլմը (Hjørdis Langholm) (ծնվ. 1942, Jæren) աշխատել է որպես բուժքույր: Իր երեք եղբայրների հետ Հելգան մեծացել է սաամական մշակույթի միջավայրում:

Հելգա Պեդերսոնը Նորվեգիայի ձկնորսության և ափային ադմինիստրացիայի նախարար աշխատելու ժամանակ (2005)

Տարրական դպրոցն ավարտել է Վեստերտանտում և երկրորդ աստիճանը` Վադսյոյում: Մեկ տարի սովորել է Ֆրանսիայի Բայոյի վարժարանում: 1996 թվականին ավարտել է Բերգենի համալսարանի ռուսերենի բաժինը` ստանալով բակալավրի դիպլոմ, իսկ 1998 թվականին Տրյոմսի համալսարանում ստացել է դիպլոմ` պատմության բաժինն ավարտելու համար:

1992-1993 թվականներին Տանա կոմունայի Boftsa Oppvekstsenter գյուղական դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ և ուսուցչի օգնական:

1998-2000 թվականներին Ֆինմարքի շինարարական ադմինիստրացիայում աշխատել է որպես խորհրդատու:

Պեդերսոնն ու իր երկու աղջիկները պաշտոնապես պատկանում են Նորվեգիայի սաամների փոքրամասնությանը և Նորվեգիայի սաամական պառլամենտի ընտրություններում, նաև գյուղատնտեսության մեջ հարկային ոլորտում ունեն մի շարք առավելություններ: Պեդերսոնն ազատ խոսում է սաամերեն և պաշտոնական ընդունելությունների և տոնակատարությունների ժամանակ հագնում է սաամական ավանդական հագուստ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]