Հաֆիդ Բուազզա
Հաֆիդ Բուազզա հոլ.՝ Hafid Bouazza | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 8, 1970[1] |
Ծննդավայր | Ուջա, Մարոկկո կամ Նիդերլանդներ[2] |
Վախճանվել է | ապրիլի 29, 2021[3] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[4] |
Մասնագիտություն | գրող, կատարող, դրամատուրգ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ | |
![]() |
Հաֆիդ Բուազզա (հոլ.՝ Hafid Bouazza, արաբ․՝ حفيظ بوعزة, մարտի 8, 1970[1], Ուջա, Մարոկկո և Նիդերլանդներ[2] - ապրիլի 29, 2021[3], Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[4]), մարոկկոական ծագմամբ հոլանդացի գրող։ Գրում է հոլանդերեն։ «Ոսկե Բու» մրցանակի դափնեկիր (2004 թվական, «Paravion» համար վեպի)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաֆիդ Բուազզան ծնվել է Մարոկկոյում, բայց յոթ տարեկանում (1977 թվականի հոկտեմբերից) ընտանիքի հետ տեղափոխվել է Նիդեռլանդներ։ Մեծացել է Արկելում՝ երկրի արևելքում, այնուհետև սովորել է արաբերեն և գրականություն Ամստերդամի համալսարանում։
2004 թվականին Բուազզան ստացել է գրական մեծ ճանաչում, երբ նրա «Paravion» վեպը՝ Նիդեռլանդներում Մարոկկոացի ներգաղթյալների հոգու դրության մասին ֆանտաստիկական ստեղծագրծությունը[6], առաջադրվել է երեք խոշորագույն գրական մրցանակներից երկուսի՝ AKO մրցանակի և «Ոսկե Բու» մրցանակի։ Բուազզան արժանացել է վերջինին գեղարվեստական գրականության բնագավառում։ Վեպն ուսումնասիրվում է Նիդեռլանդների որոշ դպրոցներում և համալսարաններում[7]։
Բուազզան գրել է վեպեր, պատմվածքներ, դրամաներ, բանաստեղծական ստեղծագործություններ, ինչպես նաև թարգմանել է պոեզիա, ինչի համար նրան առանձնացվել է բլոգի հատուկ բաժին[8]։
Իր համոզմունքներով նա աթեիստ է և հայտնի է իսլամի քննադատությամբ[9][10]։
Բուազզայի կրտսեր քույրը՝ Հասնա Բուազզան, լրագրող է։
Մահացել է 2021 թվականի ապրիլի 29-ին Ամստերդամի հիվանդանոցում[11]։ Նա պայքարում էր վատ առողջության և թմրամոլության դեմ[12]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1996 Աբդուլայի ոտքերը/ De voeten van Abdullah (պատմվածքներ, դե Պերրոնի մրցանակ, 1996)
- 1998 Momo (պատմվածք)
- 1998 Apollien (պիես)
- 2000 Schoon in elk oog is wat het bemint (պատմվածք)
- 2001 Een beer in bontjas: autobiografische beschouwingen (էսսե)
- 2001 Կոտորած Փարիզում / De slachting in Parijs (պիես)
- 2001 Salomon (վեպ)
- 2002 Rond voor rond of als een pikhouweel (էսսե)
- 2003 Օթելլո/ Othello (պիես)
- 2003 Հրեշ երկու մեջքով/ Het monster met de twee ruggen : een kameropera (լիբրետո) ISBN 904460290X
- 2003 Paravion (վեպ, «Ոսկե Բու» մրցանակ 2004 թվականին, AKO-2004 գրական մրցանակի առաջադրում) ISBN 9789044603323
- 2004 Een beer in bontjas (ընդլայնված տարբերակ)
- 2005 Անսանձի սանձահարումը/ Het temmen van een feeks (պիես)
- 2005 Schoon in elk oog is wat het bemint (ընդլայնված տարբերակ)
- 2006 De zon kussen op dit nachtuur (Աբդուլա իբն ալ-Մութազզի պոեզիայի անթոլոգիա)
- 2006 De vierde gongslag (CD սկավառակով) (օպերայի մասին էսսեների հավաքածու) ISBN 9789049970093
- 2006 Om wat er nog komen moet : pornografica (պոեզիայի անթոլոգիա, Դիկ Մատենայի նկարազարդումներով) ISBN 9789044607796
- 2009 Կանաչ ծաղր / Spotvogel (վեպ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://web.archive.org/web/20170324034858/http://jeugdliteratuur.org/auteurs/hafid-bouazza
- ↑ 2,0 2,1 2,2 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 3,2 Schrijver Hafid Bouazza (51) overleden
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.telegraaf.nl/entertainment/32495062/schrijver-hafid-bouazza-51-overleden
- ↑ https://nos.nl/artikel/2378698-schrijver-hafid-bouazza-51-overleden
- ↑ Boekverslag Hafid Bouazza Paravion(նիդեր.)
- ↑ Hafid Bouazza: Paravion(նիդեր.)
- ↑ "Verwondering is het begin van wijsheid" (Socrates): Hafid Bouazza Archived 2010-05-22 at the Wayback Machine.(նիդեր.)
- ↑ Lees de Koran zoals ik hem lees of ik sleep je voor de rechter, de Volkskrant (նիդեր.)
- ↑ [«Hafid Bouazza "Ik ben brandstof voor de hel."(նիդեր.)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-17-ին։ Վերցված է 2021-04-16 Hafid Bouazza "Ik ben brandstof voor de hel."(նիդեր.)]
- ↑ Писатель Хафид Буазза (51 год) умер
- ↑ «Schrijver Hafid Bouazza (51) overleden»։ nos.nl (հոլանդերեն)։ Վերցված է 29 ապրիլի 2021
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Louwerse, Henriëtte, 'Het mijne is het uwe; Culturele integriteit in Hafid Bouazza’s ‘De verloren zoon’'(նիդեր.)
- Louwerse, Henriëtte, 'Homeless entertainment : on Hafid Bouazza’s literary writing'. In: Michiel van Kempen, Piet Verkruijsse en Adrienne Zuiderweg (red.), Wandelaar onder de palmen. Opstellen over koloniale en postkoloniale literatuur en cultuur, Leiden 2004, KITLV(նիդեր.)
- Mohammed Benzakour 'Een groteske woordkunstenaar in domineesland', uit Kunsten in Beweging (red. Rosemarie Buikema en Maaike Meijer), SDU Uitgevers, 2004(նիդեր.)
|