Հացառատ գյուղի կիկլոպյան ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հացաոատ (Աոնեղ) գյուղի մոտի Բերգի գլխի ամրոցը գտնվում է Կամո քաղաքից դեպի արևմուտք, նշված գյուղի հյուսիս-արևելյան ծայրամասում եղած սարահարթի զառիթափի վրա։

Ամրոցի միջնաբերդը, որը գրավում է գոգավոր տարածություն, դեռ հնուց և մինչև այժմ օգտագործվում է որպես գերեզմանատուն։

Հացառատի հուշարձանն իրենից ներկայացնում է բնակավայրի, ամրոցի ու միջնաբերդի մի ամբողջ կոմպլեքս։ Միջնաբերդը, որբ գրավել է ժամանակակից գերեզմանոցը, ունի երկարավուն, հյուսիսից հարավ ընկած ձվաձև գծագրություն, որը և համընկնում է վայրի տեղադրության հետ։ Նրա բռնած տարածությունը մոտ երեք հեկտար է, օղակված է երեք կողմից չորս շարք պարիսպներով։ Բացի պարիսպներից, նրանց միջանկյալ տարածություններում եղած բնակարանների պատերի միացումը դարձել է մի լրացուցիչ պատնեշ միջնաբերդի համար։ Պարիսպները շրջապատում են միջնաբերդն ու ամրոցը հյուսիսից, արևումտքից և հարավից։ Արևելյան, հյուսիսարևելյան կողմերից լանջերը խիստ ժայռապատ են ու մեծ թեքություն ունեն։ Ինչպես վերը ասացինք, այստեղ զուգորդված են միջնաբերդը, ամրոցն ու բնակատեղին, և այղ բոլոր վայրերում երևում են կացարանների մնացորդներ։

Միջնաբերդի առաջին պարսպի վրա հայտնաբերվեցին աշտարակներ, որոնք կանգուն են եղել կարևոր ուղղությունների վրա կամ մուտքերի մոտ։ Ամրոցի մյուս պարիսպներում նույնպես նկատելի են տասը աշտարակների հիմքեր, որոնք տեղադրված են դարձյալ կարևորագույն կետերում կամ մուտքերի մոտ։

Ամրոցր գրավում է 11 հեկտար տարածություն։ Նրա հյուսիսարևմտյան ու հարավ-արևմտկան անկյուններում գտնվում են գլխավոր մուտքերը, որտեղից և ձգվում են պարսպապատված ճանապարհները դեպի միջնաբերդ։ Միջնաբերդ են գնում նաև երկու նեղ կածաններ՝ մեկը հարավ-արևելքից, որն այժմ էլ օգտագործվում է, մյուսը՝ հյուսիս-արևելքից։ Միջնաբերդի գրեթե կենտրոնում կս։ մի գոգավորություն և մի փոսորակ։ Տեղացիների ասելով, դա մի հնագույն ջրհորի բերան է, որը հնում բաց է եղել և ուղղահայաց իջել է մինչև սարահարթի արևելյան ստորոտից բխող աղբյուրների ստորերկրյա ակունքները։

Ամրոցից դուրս, դեպի արևմուտք փռված է մի լայնատարած դամբարանադաշտ։ Դամբարանների մի գգալի մասը պեղել է Ե. Լալայանը։ Դամբարաններ կան նաև ամրոցի հեռավոր պարսպի շրջակայքում։ Գյուղի հարավային ծայրամասում ընկնող Բատիկյան գյուղի ճանապարհի աջ կողմը նույնպես հարուստ է դամբարաններով, որտեղից հայտնաբերվել են կավամաններ։

Այդ շրջանում, Գլուր սաոնա կոչված վայրում սպիտակ հող քանդելու ժամանակ գտնվել են երեք թռչունների բրոնզյա արձանիկներ բարձր գեղարվեստական կատարմամբ, նրանց հետ նաև երկու ցից, որոնց ներքին մասը ջարդված է, իսկ վերևի երկու ճյուղերը բարձրանում են միաձույլ մի բարձիկի վրա, ապա կորվելով, ճյուղերի ծայրերը խաչվում են և այսպիսով ստացվում է մի օղակ, որի ներսի մի կողմը և նրան հակընդդեմ դրսի կողմը տաշված կամ մաշված են, կարծես երկար ժամանակ քսվել են մի այլ առարկայի։

Թռչուններից ամենամեծը նման է հոպոպի, նույնիսկ իր մեծությամբ համապատասխանում է կենդանի հոպոպի, երկրորդը նման է դեղձանիկի, իսկ կտուցը բադի կտուց է հիշեցնում, մարմնի մեջ գցված են երկու բրոնզյա գնդիկներ, որոնք շարժման ժամանակ ձայներ (զնգոց) են արձակում։ Երրորդ թռչնիկը ավելի նման է բադիկի, մեջքին ունի օղակ՝ թեև անցկացնելու համար։ Սրանք թվագրվում են մ. թ. ա. 12-րդ դարով։ նույն դամբարանադաշտերից տարբեր մարդկանց կողմից գտնվել են բազմաթիվ կավամաններ, որոնց մի մասը, ինչպես նաև վերը նկարագրած թռչունները, գտնվում են Կամո քաղաքի գավառագիտական թանգարանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցներ