Դեղձանիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դեղձանիկ (այլ կիրառումներ)
Serinus canaria -Parque Rural del Nublo, Gran Canaria, Spain -male-8a.jpg

Դեղձանիկ (անգլ.՝ Serinus canaria), ճնճղուկազգիների կարգի, սերինոսազգիների ընտանիքի թռչուն։ Մարմնի երկարությունը՝ 12-14 սմ։ Էգը դեղնականաչավուն է, մուգ բծերով, կուրծքը դեղին, արուն՝ կանաչավուն։ Տարածված է Մադեյրայում, Ազորյան և Կանարյան կղզիներում, Հյուսիս-Արևմտյան Աֆրիկայում։

ԽՍՀՄ-ում հայտնի է 2 տեսակ դեղձանիկ՝

  • սերինոս,
  • կարմրակատար սերինոս։

Վերջինս հանդիպում է նաև Հայկական ԽՍՀ-ում։ Բնադրում է անտառներում, այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով։ Բազմանում է տարին 2 անգամ, դնում 3-5 ձու։ Թխսում է արուն (13 օր)։ Դեղձանիկը հաջողությամբ բազմանում է նաև տնային պայմաններում։ Երգում են միայն արուները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 338 CC-BY-SA-icon-80x15.png