Հարուստ ջրհոր
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Բոգատյանովսկի աղբյուր (Հարուստ ջրհոր) (ռուս.՝ Богатяновский источник, Богатый колодезь), պատմության և բնության հուշարձան[1] Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Բոգատյանովսկի զառիվայր պողոտայում` Սեդովի և Բերեգովայա փողոցների միջև։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c8/Bogatyanovsky_Well_plaque.jpg/200px-Bogatyanovsky_Well_plaque.jpg)
Համաձայն ավանդության՝ երիտասարդ թագավոր Պյոտր Ալեքսեևիչը գեներալների և կազակական ավագների հետ շրջելիս դիտել է ռուսական նավերի շարժը դեպի Տեմեռնիկի գետաբերանում գտնվող նավակայան։ Նկատելով այն տեղը, որտեղ կրաքարային լանջից բխում են աղբյուրները, թագավորը ջուր է խմել ամենաջրառատ աղբյուրից և բացականչել.
![]() |
Հարո՜ւստ ջրհոր է։ | ![]() |
Այդ վայրը հենց այդպիսի աշխարհագրական անուն է ստացել Ազովը գրավելուց հետո Դոնի ստորին հատվածների հողերի առաջին ռուսական քարտեզները կազմելիս։
1749 թվականին Ելիզավետա Պետրովնա կայսրուհու հրամանով «Հարուստ ջրհոր» կոչվող բնասահմանի դիմաց ստեղծվել է Տեմեռնիկյան մաքսակետը՝ արտասահմանյան առևտուր իրականացնելու համար, որից էլ սկսվել է Դոնի Ռոստովի կենսագրությունը։ Ինքը՝ աղբյուրը, դարձել է ուղենիշ՝ Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցը գետի ափին աշխարհագրորեն կապելու համար։
Հարուստ ջրհորի ջուրն օգտագործել են զինվորները, սպաները և ամրոցի բնակիչները, ինչպես նաև մոտակա Պոլուդենկա սլոբոդայի բնակիչները։
Ամրոցի կառուցվածքում աղբյուրը գտնվում էր լանջին՝ հրետանային հարթակի մոտ։ Նրանից անցկացվել էին «ձորակ և խողովակ հարուստ աղբյուրից ջուրը հոսեցնելու նպատակով». սա 1768 թվականին Ռոստովի բերդի քարտեզի վրա կետագծով և «Ս» տառով նշված հիդրոտեխնիկական կառուցվածք էր։
Աղբյուրը, որը հետագայում կոչվեց Բոգատյանովսկի աղբյուր, 19-րդ դարում և 20-րդի սկզբներին ջուր էր մատակարարում քաղաքի թաղամասերին։ Նրանից ջուր էր վերցնում քաղաքային առաջին ջրմուղը, որն իր աշխատանքը սկսել էր 1860 թվականին։ 1920-ական թվականների կեսերից աղբյուրի ջուրն օգտագործվում է միայն տեխնիկական նպատակներով։
Իրենց անվանումը նախկին Բոգատյանովսկի պողոտան և ժամանակակից Բոգատյանովսկի զառիվայրը նույնպես ստացել են Հարուստ ջրհորից։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4b/%D0%9D%D0%BE%D0%B2%D1%8B%D0%B9_%D0%B2%D0%B8%D0%B4_%D0%91%D0%BE%D0%B3%D0%B0%D1%82%D0%BE%D0%B3%D0%BE_%D0%BA%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B4%D0%B5%D0%B7%D1%8F.jpg/250px-%D0%9D%D0%BE%D0%B2%D1%8B%D0%B9_%D0%B2%D0%B8%D0%B4_%D0%91%D0%BE%D0%B3%D0%B0%D1%82%D0%BE%D0%B3%D0%BE_%D0%BA%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B4%D0%B5%D0%B7%D1%8F.jpg)
19-րդ դարում «Հարուստ ջրհոր» երբեմնի բնասահմանի աղբյուրներից մեկի վրա կառուցվել է քարե փոքր ռոտոնդայով կապտաժ, որը, բազմիցս փոխելով իր տեսքը, գոյություն է ունեցել մինչև 1990-ականների վերջ։
1988 թվականին աղբյուրը հռչակվել է հիշարժան վայր, որը սերտորեն կապված է Դոնի Ռոստով քաղաքի հիմնադրման հետ։
Դոնի Ռոստովի 250-ամյա հոբելյանի նախօրեին ռոտոնդան և շրջակա տարածքը վերակառուցվել և բարեկարգվել են՝ 19-րդ դարի վերջի արդյունաբերական ճարտարապետության ձևերի օգտագործումով, տեղադրվել է հուշատախտակ (ճարտարապետ՝ Բորիս Պիվտորակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Волошинова В. Ф., Волошинова Л. Ф. 100 уникальных мест Ростовской области: Иллюстрированный справочник. Ростов-на-Дону: Ростиздат, 2011.-176 с., ил. ISBN 978-5-7509-0631-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Памятники Дона
- Богатый источник(չաշխատող հղում)
- 100 МЕСТ: БОГАТЫЙ КОЛОДЕЗЬ
- Богатяновский спуск Արխիվացված 2017-07-29 Wayback Machine