Հարութիկ Ռուբենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարութիկ Ռուբենյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Ղազախստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 5, 1966(1966-06-05) (57 տարեկան)
Ծննդավայր՝Աստանա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Արամ Սարգսյան
164 սանտիմետր

Հարութիկ (Արիստիդիս) Արտուշի Ռուբենյան (հուն․՝ Αριστίδης Ρουμπενιαν, հունիսի 5, 1966(1966-06-05), Աստանա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունահռոմեական ոճի խորհրդային և հունաստանցի հայ ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն (1988), Հունաստանի բազմակի չեմպիոն (1993-1997), Եվրոպայի առաջնության կրկնակի մեդալակիր (1988, 1994), Աշխարհի գավաթի հաղթող (1990), Օլիմպիական խաղերի մասնակից (1996)։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1985)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարութիկ Ռուբենյանը ծնվել է 1966 թվականի հուլիսի 5-ին, Ցելինոգրադում (այժմ` Աստանա)։ 1969 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինական (այժմ` Գյումրի), որտեղ 9 տարեկանում Արամ Սարգսյանի գլխավորությամբ սկսել է զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով։ 1984 թվականին դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն, իսկ 1985 թվականին՝ պատանիների աշխարհի չեմպիոն։ 1988 թվականին նա հաղթել է ԽՍՀՄ մեծահասակների առաջնությունում, որից հետո ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքական, որի կազմում դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1988) և Աշխարհի գավաթակիր (1990)[2][3]։

1992 թվականին Ռուբենյանը տեղափոխվել է Հունաստան և հետագայում հանդես եկել այդ երկրի դրոշի ներքո՝ Արիստիդիս Ռուբենյան անունով։ 1994 թվականին նա նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը, իսկ 1996 թվականին մասնակցել է Ատլանտայում կայացած օլիմպիական խաղերին։ 1997 թվականին նա դարձել է Միջերկրական խաղերի բրոնզե մեդալակիր[2][3]։

2000 թվականից Ռուբենյանը զբաղվում է մարզչական գործունեությամբ։ 2000-2009 թվականներին (կարճ ընդմիջումով) նա Հունաստանի հավաքականի մարզիչներից մեկն էր, մարզել է իր զարմիկին՝ Եվրոպայի առաջնության և օլիմպիական խաղերի մրցանակակիր Արտյոմ Կյուրեղյանին։ 2012 թվականի փետրվարից նա մարզիչ է աշխատում Սալոնիկ քաղաքի ըմբշամարտի «Մակեդոնես էվոմոս» ակումբում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]