Հարոլդ Քամինգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Հարոլդ Քամինգս
Harold Oshkaly Cummings Segura
Unión Española v Deportes Iquique 20200126 10.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Panama.svg Պանամա
Ծննդյան ամսաթիվ մարտի 1, 1992(1992-03-01)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 188 սմ
Քաշ 83 կգ
Դիրք պաշտան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սան-Խոսե Էրտքվեյկս
Համար 31
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2014 Պանամա Արաբե Ուինդո 52 (0)
2011—2012  Ուրուգվայ Ռիվեր Փլեյթ 0 (0)
2014—2015 Պերու Խուան Աուրիչ 18 (0)
2015 Կոլումբիա Սանտա-Ֆե 12 (0)
2016 Կոստա Ռիկա Ալախուելենսե 24 (1)
2017 — այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան-Խոսե Էրտքվեյկս 10 (0)
Ազգային հավաքական
2010—2011 Պանամա Պանամա (մինչև 20) 9 (0)
2012 Պանամա Պանամա (մինչև 23) 6 (0)
2010 — այժմ Պանամա Պանամա 53 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հարոլդ Օշկալի Քամինգս Սեգուրա (իսպ.՝ Harold Oshkaly Cummings Segura, մարտի 1, 1992(1992-03-01)[1], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբալիստ: «Սան-Խոսե Էրտքվեյկս» ակումբի և Պանամայի ազգային հավաքականի պաշտան: 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարոլդն իր կարիերան սկսել է «Արաբե Ունիդո» ակումբում: 2010 թվականի հունվարի 26-ին «Տաուրո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Պանամայի առաջնությունում[2]: Նույն թվականին Հարոլդը դարձել է երկրի չեմպիոն «Արաբե Ունիդո» ակումբի կազմում: 2011 թվականին նա խաղային պրակտիկա ստանալու նպատակով վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ուրուգվայական «Ռիվեր Փլեյթ» (Մոնտեվիդեո) ակումբ[3], սակայն իրեն դրսևորելու հնարավորություն այդպես էլ չի ունեցել: 2012 թվականին Հարոլդը վերադարձել է «Արաբե» ակումբի կազմ և շարունակել է պայքարն ակումբի հիմնական կազմում տեղ գրավելու համար:

2014 թվականին Հարոլդ Քամինգսը տեղափոխվել է պերուական «Խուան Աուրիչ» ակումբի կազմ[4]: հուլիսի 14-ին «Սեսար Վալիեխո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Պերուի առաջնությունում[5]: Նույն թվականին նա դարձել է առաջնության արծաթե մեդալակիր:

2015 թվականի սկզբին Հարոլդը տեղափոխվել է կոլումբիական «Սանտա Ֆե» ակումբի կազմ[6]: Փետրվարի 1-ին «Լա Էկիդադ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Մուստանգի գավաթի խաղարկությունում[7]: Նույն մրցաշրջանում Հորոլդն օգնել է իր ակումբին նվաճել Կոլումբիայի գավաթը: 2016 թվականի սկզբին Հորոլդը տեղափոխվել է Կոստա Ռիկայի «Ալախուելենսե» ակումբի կազմ: «Մունիսիպալ Լեբերիա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Կոստա Ռիկայի առաջնությունում: Փետրվարի 28-ին «Կարտախինես» ակումբի դեմ խաղի ժամանակ Հարոլդը խփել է իր առաջին գոլը «Ալախուելենսե» ակումբի կազմում[8]:

2017 թվականի սկզբին Հարոլդը միացել է ամերիկյան «Սան Խոսե Էրտքվեյկս» ակումբին[9]։ Մարտին տանը պատահած չհրապարակված դժբախտ պատահարի արդյունքում ստացած նրբոլոքային ոսկորի կոտրվածքի[10] և հետագա ապաքինման պատճառով նա ամբողջությամբ բաց է թողել 2017 մրցաշրջանը[11]։ MLS-ում իր նորամուտը Հարոլդը կատարել է մարտի 3-ին՝ 2018 մրցաշրջանի առաջին փուլի՝ «Մինեսոտա Յունայթեդ» ակումբի դեմ խաղում[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ ընկերական խաղում Հարոլդը կատարել է իր նորամուտը Պանամայի հավաքականի կազմում[13].

2011 թվականին Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում Քամինգսը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնությանը Գվատեմալայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է ԱՄՆ-ի[14], Հոնդուրասի[15] և Գվատեմալայի[16] հավաքականների դեմ խաղերին։ Նույն թվականին նա մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը, որ անցկացվել է Կոլումբիայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ավստրիայի[17], Եգիպտոսի[18] և Բրազիլիայի[19] հավաքականների դեմ խաղերին։

Նույն թվականին Հարոլդն ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Գվադելուպայի հավաքականի դեմ խաղին[20]։

2013 թվականին Քամինգսը դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության արծաթե մրցանակակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Կանադայի[21] և երկու անգամ Մեքսիկայի[22][23] հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականին Հարոլդը երկրորդ անգամ դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հայիթիի[24], Հոնդուրասի[25], Տրինիդադ և Տոբագոյի[26], Մեքսիկայի[27] և երկու անգամ ԱՄՆ-ի[28][29] հավաքականների դեմ խաղերին։

2016 թվականին Քամինգսն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Չիլիի[30] և Բոլիվիայի[31] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Քամինգսը մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Թունիսի հավաքականի դեմ խաղին[32]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Պանամա «Արաբե Ուիդո»

  • 1st Պանամայի ֆուտբոլի առաջնություն — Կլաուսուրա 2010

Միջազգային

Պանամա Պանամա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Арабе Унидо VS. Тауро 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-01-26 
  3. «Harold Cummings fichó por River Plate de Uruguay» (իսպաներեն)։ Diariopro։ հունվարի 26, 2011։ Վերցված է հուլիսի 11, 2012 
  4. Juan Aurich: Harold Cummings es el nuevo refuerzo del 'Ciclón' — Depor(իսպ.)
  5. «Սեսար Վալիեխո VS. Խուան Աուրիչ 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-06-14 
  6. Independiente de Santa Fe se refuerza con Harold Cummings — Peru.ocm(իսպ.)
  7. «Լա Էկիդադ VS. Սանտա Ֆե 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-02-01 
  8. «Կարտախինես VS. Ալախուելենսե 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-02-28 
  9. «Earthquakes Sign Panamanian Defender Harold Cummings»։ San Jose Earthquakes (անգլերեն)։ հունվարի 7, 2017։ Վերցված է 2018-06-11 
  10. «Earthquakes' Harold Cummings sidelined 4-6 months by broken leg»։ ESPN (անգլերեն)։ մարտի 31, 2017։ Վերցված է 2018-06-11 
  11. Elliott Almond (մայիսի 17, 2017)։ «Earthquakes lose top defender for season because of accident»։ The Mercury News (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  12. «RECAP: Quakes win on Opening Night 3-2!»։ San Jose Earthquakes (անգլերեն)։ մարտի 3, 2018։ Վերցված է 2018-06-11 
  13. «Պանամա VS. Տրինիդադ և Տոբագո 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-09-08 
  14. «ԱՄՆ (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-04-01 
  15. «Հոնդուրաս (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-04-07 
  16. «Գվատեմալա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-04-10 
  17. «Ավստրիա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-07-30 
  18. «Եգիպտոս (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-08-02 
  19. «Բրազիլիա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 4:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-08-05 
  20. «Պանամա VS. Գվադելուպա 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-06-08 
  21. «Պանամա VS. Կանադա 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-07-14 
  22. «Մեքսիկա VS. Պանամա 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-07-08 
  23. «Պանամա VS. Մեքսիկա 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-07-25 
  24. «Պանամա VS. Հայիթի 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-08 
  25. «Հոնդուրաս VS. Պանամա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-11 
  26. «Տրինիդադ և Տոբագո VS. Պանամա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-19 
  27. «Պանամա VS. Մեքսիկա 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-23 
  28. «Պանամա VS. ԱՄՆ 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-14 
  29. «ԱՄՆ VS. Պանամա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-25 
  30. «Չիլի VS. Պանամա 4:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-15 
  31. «Պանամա VS. Բոլիվիա 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-07 
  32. «Պանամա VS. Թունիս 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]