Հարձակում Տրոլհեթանի դպրոցի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տրոլհեթանում դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 22-ի առավոտյան։ 21-ամյա Անտոն Լունդին Պետերսոնը, որը զինված է եղել սառը զենքով, մտել է «Կռունան» մունիցիպալ դպրոցի շենք, այնուհետև հարձակվել այնտեղ գտնվող աշակերտների և դասախոսների վրա։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները մահացու վիրավորել են հանցագործին, ով ավելի ուշ մահացել է տեղի հիվանդանոցում։ Միջադեպի հետևանքով զոհվել է երեք մարդ, երկուսը վիրավորվել են։ Հետաքննության վերջնական եզրակացությունների համաձայն, որն ավարտվել է 2016 թվականի մարտին, հանցագործությունը կատարվել է ռասայական ատելության հողի վրա։

Տեղի ունեցածը դարձել է Շվեդիայի պատմության մեջ ուսումնական հաստատության վրա զինված հարձակման զոհերի թվով ամենախոշոր դեպքը։ Հարձակման հանգամանքներն ու շարժառիթները շվեդական հասարակության ուշադրությունն են հրավիրել մի շարք կարևոր հարցերի վրա, մասնավորապես, երկրում իրականացվող միգրացիոն քաղաքականության խնդիրների վրա։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանատիպ միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայում ուսումնական հաստատությունների վրա զինված հարձակումներ հազվադեպ են տեղի ունեցել. մինչև 2015 թվականը երկրի պատմության մեջ նման խոշոր պատահար է տեղի ունեցել 1961 թվականի մարտի 4-ին Կունգելվե քաղաքի դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որտեղ հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս վեցը տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել[1][2]։

2001 թվականին Սունդսվալ քաղաքում 19-ամյա պատանին ներխուժել է տեղի դպրոց, որտեղ սպանել է աղջկան և ծանր վիրավորել երիտասարդին, նույն թվականին Ստոկհոլմի արվարձանի գիմնազիայում գնդակահարել է 16-ամյա աշակերտին[2]։ 2011 թվականին Գյոթեբորգցի 33-ամյա ուսանողը սպառնացել էր կրակ բացել Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում, իսկ հետո ինքնասպան էր եղել[3]։

Միգրացիոն իրավիճակ Շվեդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին փախստականների ընդունման և բաշխման ծրագրի շրջանակներում Շվեդիա է ժամանել շուրջ 163 հազար միգրանտ, որոնցից ավելի քան 35 հազարը դեռահասներ են՝ առանց ծնողների ուղեկցության, հիմնականում՝ Աֆղանստանից, ընդ որում՝ ժամանածների միայն 20 %-ն է փաստաթղթեր ունեցել[4]։

Շվեդիայի իշխանությունների միգրացիոն քաղաքականությունը միանշանակ չի ընկալվում երկրի քաղաքացիների կողմից։ Սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների համաձայն՝ 2015 թվականին հարցվածների 34 %-ը կցանկանար ընդունել ավելի քիչ տեղահանվածներ, իսկ 31 %-ը հանդես էր գալիս միգրացիոն հոսքի ավելացման օգտին, 2016 թվականին այդ հարաբերակցությունը փոխվել է համապատասխանաբար մինչև 60 % և 13 %։ Բացի այդ, 2015 թվականին հարցումների համաձայն, հարցվածների 54 %-ը «անպայամանորեն», իսկ 26 %-ը «հավանաբար» ցանկացել է օգնել նոր ժամանողներին, 2016 թվականին այդ ցուցանիշները, «նախաձեռնող» կենտրոնի փորձագետների տվյալներով, նվազել են համապատասխանաբար մինչև 30 % և 12 %, իսկ նրանց թիվը, ովքեր բնավ չեն ցանկանում օգնություն ցուցաբերել միգրանտներին, 11 %-ից հասել է 21 %-ի[5]։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի եվրոպական քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Կ. Վորոնովի կարծիքով Շվեդիայում «ուժեղացել է դիմադրությունը այդ քաղաքականության» հանդեպ, ընդ որում՝ ստեղծված իրավիճակում մասամբ «մեղավոր են» հենց իշխանությունները, քանի որ, ինչպես նշում է հետազոտողը, «Շվեդիան իր ամենա լիբերալ միգրացիոն քաղաքականությամբ և սոցապահովման շռայլ համակարգով հանդես է գալիս որպես բարեկեցության և հարմարավետության օազիս օտարերկրացիների համար»[6]։

Մոտ 50 հազար բնակչությամբ Տրոլհեթան քաղաքը գտնվում է Արևմտյան Շվեդիայում և Լենա Վեստրա-Գետալանդ համանուն համայնքի կենտրոնն է։ Ինչպես և մի շարք այլ շվեդական քաղաքներ, այս քաղաքը ևս  ակտիվորեն մասնակցում է փախստականների ընդունման և տեղավորման ծրագրին։ 2014 թվականին Տրոլհեթան է ժամանել ավելի քան 3 հազար օտարերկրացի։ 2012 թվականին անցկացված սոցիոլոգիական հարցման ընթացքում, երբ քաղաքացիները խնդրել էին գնահատել 10 բալանոց սանդղակով, թե որքան անվտանգ են նրանք իրենց զգում երեկոյան և գիշերը, Տրոլհեթանի միջին միավորը 5,1/10 էր՝ ընդհանուր առմամբ Շվեդիայում 6,5/10-ի համեմատությամբ[1]։ Մի շարք հետազոտողների խոսքով՝ քաղաքն ատելության հողի վրա հանցագործությունների երկար պատմություն ունի՝ սկսած 1990-ական թվականներին մզկիթի հրկիզումից։

Հանցագործի ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Նիկլաս Լունդին Պետերսոնը (շվեդերեն՝ Anton Niclas Lundin Pettersson) ծնվել է 1994 թվականի հունիսի 22-ին[7]։ Ապրել է Ստավրոպոլի Տրոլհեթանի շրջանում, ավարտել է տեղի Lichron տեխնիկական վարժարանը՝ տեխնոլոգիաների ոլորտում և ավարտել այն դիպլոմով, դատվածություն չի ունեցել, քաղաքական կազմակերպություններում ընդգրկված չի եղել[8][9]։ Զբաղվել է բռնության տարրեր պարունակող տեսախաղերով (GTA, Postal), լսել է հիմնականում ռոք և մետալ (Raubtier, Rammstein, Marilyn Manson և այլն), այցելել է 4chan իմիջբորդ[10]։ Լունդին-Պետերսոնի ծանոթները նրան նկարագրել են որպես հանգիստ, բայց փակ մարդ։ «Նա խաղում էր տեսախաղեր և ապրում էր իր սեփական աշխարհում»,-հետագայում պատմել է երիտասարդի նախկին դպրոցական ընկերը[11][12]։

Լունդին Պետերսոնը տարվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությամբ և նացիզմով։ Ինչպես ցույց է տվել իր տան խուզարկությունը, ինչպես նաև ինտերնետ-կայքերի այցելությունների վերլուծությունը, նա աջ արմատական հայացքներ է ունեցել և համակրել է հակաիմիգրանտական շարժումներին[9][13]։ Երիտասարդն ակտիվ մասնակցություն է ունեցել «Շվեդ դեմոկրատներ» կուսակցության նախաձեռնած՝ Շվեդիայում փախստականների ընդունման հարցով հանրաքվեի անցկացման արշավին[9]։ Բացի այդ, նա նշում էր, որ իրեն դուր են գալիս Ադոլֆ Հիտլերի և Երրորդ ռեյխի մասին նյութերը։ Facebook սոցիալական ցանցում իր էջի ավատարի վրա նա տեղադրել է նացիստական արծվի խորհրդանշանով նկար, բայց առանց սվաստիկայի[12]։

Երկու տարվա ընթացքում Լունդին Պետերսոնը հաշվառված է եղել զբաղվածության ծառայությունում և ապարդյուն փորձել է աշխատանք գտնել, ինչի հետևանքով տնտեսական դժվարություններ է ունեցել։ Միջադեպից քիչ առաջ Անտոնին հաջողվել է ստաժավորման տեղավորվել ընկերությունում, որտեղ նա մտադիր էր շարունակել աշխատանքը մշտական հիմունքներով, սակայն հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ դա նրան չի հաջողվի[10]։ Անհաջողությունը Լունդին Պետերսոնին վերջնականապես դրդել է հանցագործության կատարման, որը նա սկսել է ծրագրել արդեն հոկտեմբերի 8-ին[13]։

Հարձակման թիրախը, ռասիստական համոզմունքներից ելնելով, երիտասարդն ընտրել է Կրունեգորդենի շրջանում գտնվող «Կռունան» մունիցիպալ դպրոցը (շվեդերեն՝ Kronan)։ 2015 թվականի դրությամբ այնտեղ սովորում էր շուրջ 400 աշակերտ, ընդ որում նրանց 90 %-ը ներգաղթյալների երեխաներ էին[13]։ Նախապատրաստվելով հարձակմանը՝ Լունդին Պետերսոնը ձեռք է բերել սառը զենք և այլ առարկաներ, որոնք նրան պահանջվել են հարձակում կատարելու համար, աշխատանքից ազատ է արձակվել իբր ատամնաբույժի մոտ այցի նպատակով, ինչպես նաև ուսումնասիրել է ուսումնական հաստատության լուսանկարները[10]։ Ինչպես նշել է Արևմտյան Շվեդիայի հասարակայնության հետ կապերի ոստիկանության ներկայացուցիչ Թոմաս Ֆուկսբորգը, ի թիվս այլ բաների, Լունդին Պետերսոնը հրաժեշտի նամակ է թողել, որում Շվեդիայի բոլոր խնդիրների մեջ մեղադրել է միգրանտներին և հայտարարել, որ «որոշել է ինչ-որ բան անել իրենց հետ»[13]։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 22-ի առավոտյան Լունդին Պետերսոնը, իր անկողնում թողնելով այցեքարտն ու հրաժեշտի նամակը, ուղևորվել է «Կռունան» դպրոցի շենք[10]։ Երիտասարդի զգեստը հիշեցնում էր «Աստղային պատերազմներ» կինոպեայի գլխավոր հակառակորդ Դարթ Վեյդերի կոստյումը․ տղայի վրա սև թիկնոց էր, նրա դեմքը քողարկված էր այդ կերպարի դիմակը դիմակահանդեսային հավաքածուից, իսկ գլխին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական սաղավարտն էր[9][14][15]։ Իր մոտ հանցագործը սուր է ունեցել, ինչպես նաև ըստ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ երկու կացին[15][16]։

Ժամը 10։00-ի սահմաններում (UTC+ 2։00) Լունդին Պետերսոնը մտել է դպրոցի շենք։ Զենքով և դիմակով մարդու հայտնվելը աշակերտների և ուսուցիչների մոտ անհանգստություն չի առաջացրել. «Կռունանում» այս օրերին պատրաստվել են Հելոուինի առթիվ զգեստավորված երեկույթին, ուստի բոլորը վստահ էին, որ անհայտ անձը հենց այդ միջոցառմանը բնորոշ է հագնված[9][17]։ Հանցագործը, ոչ մեկի վրա չհարձակվելով, որոշ ժամանակ խոսել է աշակերտների հետ, լուսանկարվել նրանց հետ (կոլեկտիվ լուսանկարներից մեկը հետագայում հրապարակվել Է մամուլի կողմից[18]), սակայն շուտով սուրով հարձակվել է դպրոցի հարևանությամբ գտնվող աշխատակցի վրա[1][19][9]։ Հարձակման ականատես երեխաները փախել են[9]։

Գիտակցելով, որ դիմակով մարդը լուրջ վտանգ է ներկայացնում, որոշ աշակերտներ ու ուսուցիչներ փակվել են աշխատասենյակներում։ Ինչպես հաջողվել է տեսանկարահանող սարքերի ձայնագրությունների միջոցով պարզել, Լունդին Պետերսոնը ականջակալներով է եղել, որոնցում երաժշտություն է հնչել, նա քայլելով տեղաշարժվել է շենքի միջանցքներով, հարվածել դասասենյակների դռներին և, երբ որևէ մեկը դրանցից բացել է՝ հարձակվել այնտեղ գտնվող մարդկանց վրա[15][20]։ «Մենք սոցիալական գիտությունների դաս ունեինք։ Պարապմունքների ժամանակ դռան թակոց հնչեց։ Իմ ընկերներից մեկը բացեց դուռը։ Այնտեղ կանգնած էր սևամորթ, «Աստղային պատերազմների» դիմակով և մեծ սև սուրով մի մարդ»,-դպրոցի 14-ամյա աշակերտի նկարագրությունը հարձակման դրվագներից[19]։

«Նա թիրախավորել է մաշկի մուգ գույն ունեցող մարդկանց, մինչդեռ մաշկի թեթև գույն ունեցող մարդկանց հետ նա նորմալ խոսել է և նրանց ոչ մի վնաս չի հասցրել»,-հետագայում պարզաբանել է հարձակման գործով գլխավոր քննիչ Թորդ Հարալդսոնը։ Քրեական տեսուչը նշել է, որ հանցագործը կոնկրետ նպատակներ չի ունեցել[1]։

Նշվում է, որ հարձակման մասին ահազանգը տեղական ոստիկանություն է ստացվել տեղական ժամանակով ժամը 10:09-ին[21]։ Հարձակման մասին հաղորդագրությունից հինգ րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները Լունդին Պետերսոնին հայտնաբերել են դպրոցի շենքի երկրորդ հարկում։ Հանցագործը սրով հարձակում է գործել ուժայինների ուղղությամբ, որից հետո նրանք կրակ են բացել հանցագործի վրա[21]։

Զոհեր և վիրավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջադեպի հետևանքով զոհվել է երեք մարդ՝ դպրոցի երկու աշխատակից և մեկ աշակերտ։

  • Լունդին Պետերսոնի առաջին զոհը 20-ամյա Լավին Էսկանդերն է, որը դպրոցում աշխատել է որպես ուսուցչի օգնական և մահացել է դեպքի վայրում։ Ականատեսների վկայությամբ՝ Էսկանդերը դպրոցական սրճարանում նստած է եղել համակարգչի մոտ և տեսնելով, որ հանցագործը սուրով շարժվում է աշակերտների խմբի վրա, փորձել է պաշտպանել նրանց[8]։ Զոհվածին լավ ճանաչած մարդիկ նրան նկարագրել են որպես «իսկապես հաճելի և շփվող մարդ»[22][9]։
  • Երկրորդ զոհը դպրոցի աշակերտ 15-ամյա Ահմեդ Հասանն էր. նա վիրավորվել է որովայնի շրջանում և մահացել հիվանդանոցում[22][14]։ Նրա ծնողները 2012 թվականին Սոմալիից Շվեդիա են տեղափոխվել, պաշտոնական տվյալների համաձայն՝ դեռահասը 17 տարեկան է եղել, սակայն, ինչպես հետագայում հայտնել է նրա մայրը, փաստաթղթերում նրա տարիքը բարձր է եղել[9]։
  • Երրորդ զոհը 42-ամյա մաթեմատիկայի ուսուցիչ Նազիր Ամսոն էր։ Միջադեպի ընթացքում դասախոսը պաշտպանել է դպրոցի աշակերտներին և ծանր վիրավորվել լյարդի շրջանում։ Մամուլում հաղորդվում էր, որ Ամսոն ապաքինվում է, սակայն 2015 թվականի դեկտեմբերի 3-ին հայտնի է դարձել, որ նա մահացել է հիվանդանոցում[23]։

Հարձակման ընթացքում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել նաև դպրոցի երկու աշակերտներ. մամուլի տվյալներով՝ նրանցից մեկը միջադեպի պահին եղել է 15 տարեկան և նա նույնպես եղել է փախստականների ընտանիքից, մյուսը սովորել է ութերորդ դասարանում[24][15][25][26]։

Արձագանք և հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 22-ի երեկոյան Տրոլհեթանի բնակիչները սկսել են ծաղիկներ և մոմեր բերել դպրոցի շենքի մոտ[27]։ Հոկտեմբերի 25-ին ամբողջ Շվեդիայում տեղի ունեցան հանրահավաքներ ու ակցիաներ, որոնց ընթացքում զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգեցին[28]։ Շատ բնակիչներ դպրոցի շենքի մոտ ծաղիկներ ու մոմեր էին թողնում[27]։

Զոհվածների և տուժածների ընտանիքներին ցավակցություն է հայտնել Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆը։ 2015 թվականի նոյեմբերի 12-ին իր կնոջ հետ այցելել է դեպքի վայր[27][29]։ «Միջադեպից անմիջապես հետո ծնողները, երեխաները և դպրոցի ղեկավարությունը սարսափելի ճնշվածություն և անվստահություն էին զգում։ Եթե կարելի էր նրանց մի քիչ հավատ ու քաջություն տալ, խոսել նրանց հետ, ապա մենք պետք է դա անեինք»,-հետագայում նշել էր միապետը[30]։

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը նույնպես ցավակցություն է հայտնել հարձակման զոհերի հարազատներին։ «Դպրոցը այն վայրն է, որտեղ երեխաները սովորում են, խաղում, հետաքրքրասիրություն են ցուցաբերում և ընկերություն անում, այդ պատճառով այս ողբերգությունը վերաբերում է մեր ամբողջ երկրին»,-հայտարարել է նա[11]։ Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ տվյալ հարձակումը «շվեդական դպրոցների համար չափազանց անսովոր երևույթ է», և, նրա կարծիքով, այս դեպքը «պետք է բացառություն լինի»[27]։

Տեղի ունեցածից մեկ տարի անց՝ 2016 թվականի հոկտեմբերի 22-ի երեկոյան, Տրոլհեթանում տեղի է ունեցել ջահերով երթ՝ ի հիշատակ հարձակման հետևանքով զոհվածների։ Մոմերով ու ջահերով մարդկանց շարասյունը անցել է քաղաքի փողոցներով։ Երթի ավարտին տեղի է ունեցել հանրահավաք, որին մասնակցել է շուրջ հազար մարդ[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Анна Семенова (2015-10-24)։ «Хэллоуина не будет» (ռուսերեն)։ Газета.Ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-17-ին։ Վերցված է 2016-09-07 
  2. 2,0 2,1 «Polisen: Rasism bakom skolattack» (շվեդերեն)։ Göteborgs-Posten։ 2015-10-22։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2016-09-07 
  3. Волков К. С мечом на урок(ռուս.) // Российская газета. Федеральный выпуск. —М. — № 6811 (240; 23 октября 2015). Архивировано из первоисточника 22 Հոկտեմբերի 2015.
  4. «Швеция намерена депортировать до 80 тысяч мигрантов, которым отказали в убежище» (ռուսերեն)։ ТАСС։ 2016-01-28։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-30-ին։ Վերցված է 2016-09-07 
  5. Анна Семенова (2016-09-06)։ «Более половины жителей Швеции хотели бы ограничить приток мигрантов в страну» (ռուսերեն)։ Независимая газета։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-06-ին։ Վերցված է 2016-09-07 
  6. «Мнение: в беспрецедентной ситуации с беженцами "виноват" сам Стокгольм» (ռուսերեն)։ РИА Новости։ 2015-10-23։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-20-ին։ Վերցված է 2016-09-07 
  7. «Svenske medier: Anton Lundin Pettersson (21) drepte to personer med sverd» (նորվեգերեն)։ TV 2։ 2015-10-22։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-27-ին։ Վերցված է 2016-09-07 
  8. 8,0 8,1 Sara Malm (2015-10-23)։ «Swedish sword killer left hand-written 'suicide note' before launching racist hate attack on migrant students»։ Daily Mail։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-19-ին։ Վերցված է 2016-09-08 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Лапицкий М. Расистские мотивы резни в школе Тролльхеттана(ռուս.) // Sveriges Radio (перевод ИноСМИ.ру). — 27 октября 2015. Архивировано из первоисточника 28 Հոկտեմբերի 2015.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Så planerade Anton Lundin Pettersson sista dagarna innan dådet» (շվեդերեն)։ Aftonbladet։ 2016-03-11։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-03-ին։ Վերցված է 2016-09-20 
  11. 11,0 11,1 «Шведская полиция: напавший на школу был расистом» (ռուսերեն)։ Русская служба Би-би-си։ 2015-10-23։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին։ Վերցված է 2016-09-08 
  12. 12,0 12,1 «Расист Антон, устроивший резню в шведской школе в костюме Дарта Вейдера, выбирал жертв по этническому происхождению» (ռուսերեն)։ NEWSru.com։ 2015-10-23։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-18-ին։ Վերցված է 2016-09-08 
  13. 13,0 13,1 13,2 13,3 Людмила Божко (2016-03-08)։ «Полиция назвала причину нападения на школу в Швеции» (ռուսերեն)։ РИА Новости։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-20-ին։ Վերցված է 2016-09-07 
  14. 14,0 14,1 Ирина Дергачева (2015-10-22)։ «Шведские СМИ назвали имя совершившего нападение на среднюю школу» (ռուսերեն)։ ТАСС։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-22-ին։ Վերցված է 2015-10-22 
  15. 15,0 15,1 15,2 15,3 Ирина Дергачева (2015-10-23)։ «Полиция: нападение на школу в Швеции совершено на почве расовой ненависти» (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2015-10-23 (չաշխատող հղում)
  16. «СМИ: совершивший нападение в шведской школе, был вооружен топорами» (ռուսերեն)։ РИА Новости։ 2015-10-22։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-01-ին։ Վերցված է 2016-09-19 
  17. «Ученики школы в Швеции рассказали подробности нападения» (ռուսերեն)։ РИА Новости։ 2015-10-22։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-01-ին։ Վերցված է 2016-09-19 
  18. «В сети появилось "селфи" детей с нападавшим на школу в Швеции» (ռուսերեն)։ РИА Новости։ 2015-10-22։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-14-ին։ Վերցված է 2016-09-20 
  19. 19,0 19,1 «Резня в шведской школе: убиты учитель, ученик и нападавший, еще три человека ранены» (ռուսերեն)։ NEWSru.com։ 2015-10-22։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-09-ին։ Վերցված է 2016-09-19 
  20. Sara Malm (2016-03-08)։ «Chilling new CCTV footage shows ‘Darth Vader’ killer prowling the corridors of Swedish school where he slaughtered a pupil and two teachers with a sword»։ Daily Mail։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-12-ին։ Վերցված է 2016-09-20 
  21. 21,0 21,1 «Tre döda i skolattacken i Trollhättan» (շվեդերեն)։ Huvudstadsbladet։ 2015-10-22։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-29-ին։ Վերցված է 2016-09-19 
  22. 22,0 22,1 David Crouch (23 October 2015)։ «Swedish police say school attack was racist, as refugee rules tightened» (անգլերեն)։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-14-ին։ Վերցված է 23 October 2015 
  23. «Учитель скончался от ран, полученных при нападении на школу в Швеции» (ռուսերեն)։ РИА Новости։ 2015-12-03։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-20-ին։ Վերցված է 2016-09-07 
  24. Ирина Дергачева (2015-10-23)։ «Преступник заранее спланировал нападение на школу на западе Швеции» (ռուսերեն)։ ТАСС։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-24-ին։ Վերցված է 2015-10-23 
  25. Людмила Божко (2015-10-22)։ «Число жертв нападения в школе в Швеции возросло до двух человек» (ռուսերեն)։ РИА Новости։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-25-ին։ Վերցված է 2015-10-22 
  26. Gustaf Tronarp, Oskar Forsberg (2015-10-29)։ «Läraren som skadades i skolattacken avliden» (շվեդերեն)։ Aftonbladet։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-27-ին։ Վերցված է 2016-09-12 
  27. 27,0 27,1 27,2 27,3 Ирина Дергачева (2015-10-22)։ «В Швеции люди приносят цветы и зажигают свечи возле школы, где было совершено нападение» (ռուսերեն)։ ТАСС։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2015-10-22 
  28. «Tusentals väntas hedra offren i Trollhättan» (շվեդերեն)։ Svenska Dagbladet։ 2015-10-25։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-26-ին։ Վերցված է 2016-09-13 
  29. Агентство SKP News (2015-11-12)։ «Шведская королевская чета почтила память жертв трагедии в Трольхеттане» (ռուսերեն)։ Комсомольская правда։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-11-ին։ Վերցված է 2016-09-16 
  30. Lena Mellin. «Всегда приятно делать что-то для других». Эксклюзивное интервью с королем Карлом XVI Густавом(ռուս.) = «Alltid roligt att göra något för andra människor». Exklusiv intervju med kung Carl Gustaf // Aftonbladet (перевод ИноСМИ.ру). — 17 апреля 2016. Архивировано из первоисточника 20 Սեպտեմբերի 2016.
  31. Linus Petersson (2016-10-22)։ «Stor manifestation till minne av offren i Trollhättan-attacken» (շվեդերեն)։ Aftonbladet։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-23-ին։ Վերցված է 2016-10-23