Ռեքս Հարիսոն
Ռեքս Հարիսոն անգլ.՝ Rex Harrison | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Հայթոն, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հունիսի 2, 1990[2][3][4][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի[6] |
Կրթություն | Liverpool College?, Birkdale School? և Huyton College? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Ռեգինալդ Հարիսոն[4][7], մայր՝ Էդիթ Մերի Քերի[4][7] |
Ամուսին(ներ) | Մարջորի Թոմաս[7], Լիլի Փալմեր[7], Քեյ Քենդալ[7], Ռեյչել Ռոբերտս[7], Էլիզաբեթ Հարիս Էյթկեն[7] և Մերսիա Թինքեր[7] |
Երեխա(ներ) | Նոել Հարիսոն[4] և Քերի Հարիսոն[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Սըր Հարիսոն Ռեքս Ռեջինալտ(Ռեքս) Քերի Հարրիսոն, (անգլ.՝ Sir Reginald Carey "Rex" Harrison, մարտի 5, 1908[1][2][3][…], Հայթոն, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 2, 1990[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), անգլիացի թատրոնի և կինոյի դերասան։ «Իմ չքնաղ լեդի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար արժանացել է «Օսկար» մրցանակի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեքս Հարրիսոնը ծնվել է Հույթոնում, (Մերսիսայդ կոմսություն, Հյուսիս-արևմտյան Անգլիա, Մեծ Բրիտանիա) սովորել է Լիվերպուլում, որտեղ էլ առաջին անգամ բեմ է բարձրացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ռազմաօդային ուժերում։ Պատերազմն ավարտել է օդուժի լեյտենանտի կոչումով։
Ամուսնացել է 6 անգամ։ Առաջին և երկրորդ կանանցից (Կոլետ Թոմաս և Լիլլի Պալմեր) ծնվել են որդիներ` դերասան և երգիչ Նոել Հարրիսոնը (1934-2013) և դրամատուրգ Քերի Հարրիսոնը (ծնվել է 1944 թվականին)։ Դերասանի երրորդ կինը` բրիտանացի դերասանուհի Քեյ Քենդալը մահացել է 1959 թվականին՝ քաղցկեղից։ 1962-1971 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Ռեյչլ Ռոբերթսի հետ, ով չհամակերպվելով ամուսնալուծության փաստի հետ 10 տարի անց ինքնասպան է եղել։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 — Անաստասիան, կամ Աննայի գաղտնիքը / Anastasia: The Mystery Of Anna
1983 — Ծղնին / Kingfisher — Սըր Սեսիլ
1982 - Մահանալու ժամանակն է / A Time to Die — Վան Օստեն
1979 — Հինգերորդ հրացանակիրը / Fifth Musketeer, The — Կոլբեր
1979 — Աշանտի / Ashanti — Բրայան Ուոլկեր
1978 — Ադամանդ / Shalimar — սէր Ջոն Լոկսլի
1977 — Արքան և ստրուկը / Crossed Swords — կոմս Նորֆոլկ
1969 — Աստիճան / Staircase — Չարլս
1967 — Բժիշկ Դուլիտլը / Doctor Dolittle — բժիշկ Ջոն Դուլիտտլը
1967 — Մեղրի կճուճը / Honey Pot, The — Սեսիլ Շերիդան
1965 — Հոգեվարք և զմայլանք / Agony and the Ecstasy, The — Յուլուս II պապ
1964 — Դեղին րոլլս-րոյս/ Yellow Rolls-Royce, The — մարկիզ Ֆրինտոն
1964 — Իմ չքնաղ լեդի / My Fair Lady — պրոֆեսոր Հիգգինս
1963 — Կլեոպատրա / Cleopatra — Հուլյոս Կեսար
1962 — Երջանիկ գողերը/ Happy Thieves, The — Ջիմի Բուրն
1960 —Կեսգիշերային ժանյակ / Midnight Lace — Էնթոնի Պրեստոն
1958 — Հարկադրյալ դեբյուտանտը / Reluctant Debutante, The — Ջիմմի Բրոդբենտ
1955 —Հավատարիմ ամուսինը / Constant Husband, The — Ուիլյամ Էջերտոն
1954 — Ռիչարդ Առյուծասիրտը / King Richard and the Crusaders — Սալադին
1952 — Մահճակալ / Four Poster, The — Ջոն Էդվարդս
1948 — Միայն Ձերը / Unfaithfully Yours — Սըր Ալֆրեդ
1947 — Ուրվականն ու միսիս Մյուրը / The Ghost and Mrs. Muir — կապիտան Գրեգ
1946 — Աննան և Սիամաի թագավորը/ Anna and the King of Siam — Մոնգուկ արքա
1946 —Համատեղ ճանապարհորդություն / Journey Together —հյուր
1945 —Ուրախուրվականը / Blithe Spirit — Չարլզ
1941 — Մայոր Բարբարա / Major Barbara — Ադոլֆուս
1940 — Գիշերաին գնացքը Մյունհենում / Night Train to Munich — Գաս Բեննետտ
1938 —Միջնաբերդ / Citadel, The — բժիշկ Լուֆորդը
1938 — Լոնդոնի մայթերը / Sidewalks of London — Հարլի
1937 — Փոթորիկ բաժակի մեջ / Storm in a Teacup — Ֆրենկ Բուրդոն
Պարգևներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 թվական – «Օսկար» մրցանակի առաջադրում՝ «Կլեոպատրա» ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար
- 1965 թվական — «Օսկար» մրցանակ՝ «Իմ չքնաղ լեդի» ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար
- 1965 թվական — «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լտղամարդու լավագույն դերակատարման համար– կատակերգություն կամ մյուզիքլ՝ «Իմ չքնաղ լեդի» ֆիլմի համար
- 1966 թվական — BAFTA մրցանակի առաջադրում` «Իմ չքնաղ լեդի» ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119437570 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Kindred Britain
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեքս Հարիսոն» հոդվածին։ |
|
- Մարտի 5 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Հունիսի 2 մահեր
- 1990 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ