Հասան Սալիհամիջիչ
![]() | |||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 1, 1977[1][2][3] (44 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Jablanica, Հերցեգովինա-Ներետվա կանտոն | ||||||||||||||
Հասակ | 177 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 71 կիլոգրամ | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 21.11.2018: |
Հասան Սալիհամիջիչ (բոս․՝ Hasan Salihamidžić, հունվարի 1, 1977[1][2][3], Jablanica, Հերցեգովինա-Ներետվա կանտոն), բոսնիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: 2017 թվականի հուլիսին դարձել է Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասան Սալիհամիջիչը ծնվել է 1977 թվականի հունվարի 1-ին Յաբլանիցայում, բոսնիացի մահմեդականների ընտանիքում: Հոր անունը Ահմեդ է, մոր անունը՝ Սեֆիկա։ Սալիհամիջիչն ունի նաև ավագ քույր: Դպրոցն ավարտելուց հետո խաղացել է տեղական ֆուտբոլային թիմում: Այնուհետև պայմանագիր է կնքել «Վելեժ Մոստար» ակումբի հետ և ակումբում խաղացել մինչև 1992 թվականը: Այդ տարիներին Հասան Սալիհամիջիչը հանդես է եկել Հարավսլավիայի պատանեկան հավաքականի կազմում:
1992 թվականի նոյեմբերին Սալիհամիջիչը, բավականաչափ գումար հավաքելով, տեղափոխվել է Համբուրգ: Իր զարմիկ Ահմեդ Խալիլխոջիչի կապերի շնորհիվ ընդգրկվել է համբուրգյան ակումբի երիտասարդական կազմում:
Համբուրգում Հասանը ելույթ է ոնեցել մինչև 1998 թվականը, երբ տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»։ «Բավարիայի» կազմում անցկացնելով 9 մրցաշրջան՝ Սալիհամիջիչը 2007 թվականի ամռանը տեղափոխվել է «Յուվենտուս» որպես ազատ գործակալ:
2010/11 մրցաշրջանի ավարտին հեռացել է «Յուվենտուսից», իսկ 2011 թվականի հուլիսի 4-ին հայտնի է դարձել, որ Սալիհամիջիչը՝ որպես ազատ գործակալ, տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»՝ մեկամյա պայմանագիր կնքելով «գայլերի» հետ:
2017 թվականի հուլիսի 31-ին նշանակվել է «Բավարիայի» մարզական տնօրեն: Պայմանագիրն կնքվել է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը[4][5]:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գերմանիայի չեմպիոն (6) – 1998/99, 1999/2000, 2000/01, 2002/03, 2004/05, 2005/06
- Գերմանիայի գավաթակիր (4) – 1999/2000, 2002/03, 2004/05, 2005/06
- Գերմանիայի լիգայի գավաթի խաղարկության հաղթող (4) – 1998, 1999, 2000, 2004
- Չեմպիոնների լիգայի հաղթող (1) – 2000/01
- Միջմայրցամաքային գավաթի դափնեկիր (1) – 2001
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 https://fbref.com/en/players/f1366d68/(բազմ․)
- ↑ 3,0 3,1 https://bdfa.com.ar/jugadores-49520.html (իսպ.)
- ↑ «Salihamidzic: "Ich werde Gas geben"» (գերմաներեն)։ Offizielle Website des FC Bayern München։ 31.07.2017։ Վերցված է օգոստոսի 5, 2017
- ↑ «Bayerns neuer Sportdirektor heißt Hasan Salihamidzic» (գերմաներեն)։ kicker։ 31.07.2017։ Վերցված է օգոստոսի 5, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 1 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլիստներ
- Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ